Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիային․ լուսանկարներ

12/07/2025 schedule10:00

Հուլիսի 7-10-ը Նյու Յորքում անցկացվում է Առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիան GFLA-ի և Կոլումբիայի համալսարանի Մեյլմանի հանրային առողջության դպրոցի հետ համատեղ։

Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։

516731435_731482919462204_2015248368493772143_n.jpg (512 KB)

Ակադեմիան միավորում է աշխարհի տարբեր երկրների առաջին տիկնանց և ոլորտի առաջատար փորձագետներին՝ առաջնորդության հմտությունների զարգացման, հանրային դիվանագիտության ամրապնդման և գլոբալ խնդիրների շուրջ երկխոսելու նպատակով։

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը մասնակցում է այս տարվա ակադեմիային։ Մասնակցում են նաև աշխարհի տարբեր տարածաշրջանների տասնյակ առաջին տիկնայք, այդ թվում՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Գորդոն Բրաունի կինը՝ Սառա Բրաունը, Իսլանդիայի նախկին առաջին տիկին Էլիզա Ռեյդը, Գվատեմալայի առաջին տիկին Լուկրեսիա Պեյնադոն և ուրիշներ։

518000210_731482856128877_7275573614828356700_n.jpg (130 KB)

Պաշտոնական ողջույնի նիստում, որի ընթացքում առաջին տիկնայք փոխանակվում էին իրենց իրականացրած նախաձեռնություններով և ծրագրերով, տիկին Հակոբյանը հանդես եկավ ելույթով՝ նշելով.
«Անցած տարի ես իմ երկրում նախաձեռնեցի մի շարժում, որը կոչվում է «Կրթվելը նորաձև է»։ Դա նշանակում է, որ իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է։ Վերջերս ես որոշեցի պարզապես չդիմել մարդկանց՝ կրթությամբ զբաղվելու կոչով կամ խոսելով կրթության կարևորության մասին, այլ որոշեցի ինքս դառնալ օրինակ։ Այդ պատճառով էլ ես այստեղ եմ մեծ ակնկալիքով՝ այս երեք օրերի ընթացքում սովորել իմ գործընկերներից՝ առաջին տիկնանցից, նրանց փորձից, ինչպես նաև այն մասնագետներից, որոնց մենք սիրով կլսենք»։

687174cb6c761-1752265931-img-6799.jpg (102 KB)

Հուլիսի 8-ի օրակարգի գլխավոր թեման էր «Առաջնորդություն ներսից. Ինքնակառավարման ուժը և դիմացկուն առաջնորդության մեթոդները»: Քննարկումների առանցքում էին առաջին տիկնանց ազդեցությունը և իրենց տեսլականը հանրային կյանքի տարբեր հարթակներում։ Ակադեմիայի հիմնադիր, հանրահայտ առաջնորդության և հանրային դիվանագիտության փորձագետ Կորա Նոյմանը, դիմելով ներկաներին, ընդգծեց.

«Ձեզանից յուրաքանչյուրը, առաջի՛ն տիկնայք, կրում է բացառիկ պատասխանատվություն։ Դուք կանգնած եք պետությունների ղեկավարների, բայց, որ ավելի կարևոր է, ձեր ժողովրդի կողքին։ Երբ մեր աշխարհը բախվում է միաժամանակ մի քանի ճգնաժամերի, ձեր դերն այսօր ավելի կենսական է, քան երբևէ որպես պետությունների փափուկ ուժի կրողներ և հասարակական դիվանագիտության կարևոր դերակատարներ»։

687174d0247d8-1752265936-img-6800.jpg (108 KB)

Հուլիսի 8-ին իրենց դիտարկումներով, փորձով ու գիտելիքներով կիսվեցին նաև այլ առաջին տիկնայք։ Մասնակիցներից մեկի՝ Նամիբիայի նախկին առաջին տիկին Մոնիկա Գեյնգոսի անձնական պատմությունն ու կյանքի ուղին որպես առաջին տիկին իր առջև դրված մարտահրավերներով ու կյանքի անսպասելի շրջապտույտով հանդերձ շատ հուզեց ներկաներին։ Օրվա երկրորդ մասում ներկայացվեց GFLA-ի «10-քայլ առաջնորդության մոդելը», որը ներառում էր սեփական պատմության կառուցում, կոնֆլիկտների կառավարում, նպատակների ձևակերպում, ռազմավարական պլանավորում, կառավարման հմտություններ և այլն։ Սեմինարը վարեց սենատոր Կորա Նոյմանը։

Ակադեմիայի դասընթացների երկրորդ օրը գլխավոր բանախոսը Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, Միջազգային համագործակցության և կոնֆլիկտների լուծման կենտրոնի հիմնադիր տնօրեն Պիտեր Թ. Քոլմանն էր։ Նա աշխարհի առաջատար մասնագետներից է բարդ հակամարտությունների, սոցիալական բևեռացման և կայուն խաղաղության հարցերում։ Նրա բանախոսության թեմաները ներառում էին բարդ իրավիճակներում բարձր մակարդակի ինտելեկտ ունեցող առաջնորդների յոթ սկզբունքները, առաջնորդության դասեր «վարպետ խաղաղարարներից» և այլն։ Քոլմանը իր հեղինակած «The Way Out: How to Overcome Toxic Polarization» գիրքը նվիրեց բոլոր առաջին տիկնանց իր մակագրությամբ։

687174a94734d-1752265897-dsc9551.jpeg (127 KB)

Նա խոսեց, թե ինչպես կարող են առաջնորդները կիրառել մեթոդներ՝ հանրային պառակտումներին և բևեռացմանը հակազդելու համար։ Դրանից հետո առաջին տիկնայք բաժանվեցին խմբերի՝ աշխատելու և խորացնելու ներկայացված մեթոդների գործնական կիրառման հնարավորությունները։

Հուլիսի 9-ին իրենց ելույթներով հանդես եկան նաև Նիգերիայի առաջին տիկին Օլուրեմի Թինուբուն, Մալավիի հանրային առողջապահության փորձագետ Քրիստինա Չիլիմբան, GE HealthCare հիմնադրամի կանանց առողջության նախագահ և գործադիր տնօրեն Ջյոտի Գուպտան, Սիջեյ Ժիրարդը «PepsiCo»-ի միջազգային գործընկերությունից։

ah22.jpg (287 KB)

«Իմ Քայլը» հիմնադրամի համար գործադիր տնօրեն տիկին Հակոբյանի մասնակցությունը այսօրինակ գլոբալ ակադեմիային նոր հնարավորություն է՝ խոր ճանաչելու հանրային դիվանագիտության ժամանակակից միտումները, ծանոթանալու միջազգային լավագույն փորձերին և զարգացնելու այն առաջնորդական հմտությունները, որոնք կծառայեն Հայաստանի կրթական, հասարակական, սոցիալ-տնտեսական ծրագրերին։ Տիկին Հակոբյանի խոսքով՝ նման միջազգային հարթակներին մասնակցությունը նաև անձնական կրթություն է, որն օգնում է ավելի ազդեցիկ լինել երկրի ներսում նախաձեռնություններ իրականացնելիս կրթության և խաղաղության ոլորտներում։

687174c3605b8-1752265923-dsc-1729.jpeg (165 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7839 դիտում

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ