Երևան
12 °C
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Արսեն Թորոսյանն Իտալիայի և Ուկրաինայի խորհրդարանների հրավերով Հռոմում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակում Արսեն Թորոսյանն առանձնազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխնախագահ Օլեքսանդր Կորնիյենկոյի հետ: Հանձնաժողովի նախագահը նաև ելույթ է ունեցել խորհրդարանականների համար կազմակերպված քննարկման ժամանակ:
«Հարգելի՛ գործընկերներ,
թույլ տվեք շնորհակալություն հայտնել իտալացի և ուկրաինացի գործընկերներին այս խորհրդարանական միջոցառումը կազմակերպելու համար Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակում:
Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ ուզում եմ ընդգծել, թե որքան կարևորում ենք այս գործընթացը ոչ միայն Ուկրաինայի վերականգնման գործնական շրջանակի տեսանկյունից, այլև որպես քաղաքական և բարոյական պարտավորություն բոլոր ժողովրդավարական պետությունների համար:
Հայաստանն առաջին անգամ մասնակցեց այս համաժողովին անցյալ տարի, և մենք շարունակելու ենք հանձնառու մնալ Ուկրաինայի վերականգնմանը և եվրոպական խաղաղության ու կայունության ավելի լայն նպատակի իրականացմանը:
Հայաստանն այս քննարկմանը բերում է ոչ միայն համերաշխություն, այլև ընդհանուր փորձ: Մենք ևս անցել ենք պատերազմի ցնցումների, խաղաղ բնակչության տեղահանության, ինքնիշխանությանը սպառնացող վտանգների միջով: Մեր ժողովուրդը սեփական փորձով գիտի, որ խաղաղությունը պարզապես հակամարտության բացակայություն չէ, այլ դժվարությամբ ձեռք բերված նվաճում է, որը պահանջում է քաջություն, համբերություն և նվիրվածություն:
Այս պահին մենք՝ որպես պետություն, ներգրավված ենք բարդ, բայց վճռական հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր հարևանի՝ Ադրբեջանի հետ: Ընդամենը երեկ վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիևը հաջող բանակցություններ են ունեցել Աբու Դաբիում: Մեր վերջնանպատակն է փոխել անվտանգության ճարտարապետությունն ու տարածաշրջանում փոխհարաբերությունների փիլիսոփայությունը՝ ապահովելով հարատև խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում ու հարակից տարածքում: Մենք խորապես հավատում ենք, որ Իտալիան և Ուկրաինան, այլ եվրոպական ժողովրդավարությունները, կարող են կարևոր դեր խաղալ մեր տարածաշրջանում խաղաղ գործընթացի աջակցման հարցում:
Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը մեր մոտեցման անկյունաքարն է: Մենք համոզված ենք, որ այս նույն սկզբունքը պետք է կիրառելի լինի ամբողջ հետխորհրդային տարածքում՝ ներառյալ Ուկրաինայում:
Խորհրդարանները կենսական դեր ունեն ապահովելու, որ խաղաղության կառուցումը, վերականգնումը և բարեփոխումները չմնան որպես վերացական ձգտումներ, այլ դառնան իրականություն: Հայաստանում մենք անում ենք առավելագույնը՝ աջակցելու ժողովրդավարության զարգացմանը թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս: Մենք խորապես հավատում ենք, որ ժողովրդավար Ուկրաինան էական է ամբողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար:
Թույլ տվեք ավարտել՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը մեր եվրոպացի գործընկերների հետ և, առաջին հերթին, Ուկրաինայի ժողովրդի ու ինստիտուտների հետ, քանի որ մենք կիսում ենք նույն արժեքները:
Շնորհակալություն»,- իր ելույթում ասել է Արսեն Թորոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանոնադրությունը խախտվում է. Գարեգին Բ-ն պարտավոր է հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ. հայտարարություն
Միչիգանի նավամատույցը և փարոսը ծածկվել են հաստ սառցալեզվակներով. տեսանյութ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը՝ 22 վագոն բենզին
Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնումը
Կտրիճի հույսը մնացել են խաչը մերժած Քոչարյանի որդին, դաշնակ Իշխան Սաղաթելյանը և հոպարի պուճուր գանձը. Ղազարյան
Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում, փրկում են իրենց հանրահավաքներին մարդաքանակ ապահովողին
Չեմ հավատում, որ չխաչակնքվող հայրը սովորեցրել է խաչակնքվել, ֆրանկ հորեղբայրը՝ ՀԱԵ հետևորդ դառնալ. Հակոբյան
Գարեգին Բ-ն կարող է տեղափոխվել ՌԴ. նրա եղբայր Եզրասը Մոսկվայում հոգևորականների ժողով է հրավիրել. ԶԼՄ
Սամվել Շահրամանյանին կանչել են Քննչական կոմիտե
Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը՝ Կատարի Էմիրին
Արման Ծառուկյանը հաղթել է Մեհդի Բայդուլաևին՝ նվաճելով «Աստղերի գոտի» չեմպիոնական տիտղոսը. տեսանյութ
Ձեր նպատակը բախումն է, սցենարը չի աշխատելու. վեհարանը քաղաքական հաշվեհարդարի հարթակ չէ. Քլոյանը՝ ընդդիմությանը
Նրանք առաքելություն ունեն փրկելու Կտրիճ Ներսիսյանին, բայց անունը դնում են՝ փրկում են եկեղեցին. Հարությունյան
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել ցրտահարված տղամարդ. ժամեր անց նա մահացել է
Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարները
Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները վատթար վիճակում են. լուսանկարներ
Մայր Աթոռում սպասվող հանդիպումների մասին սադրիչ գրառումներ են արվում. ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
Զարմանալի չէ, որ Կտրիճի հենարանը պիտի աստվածամերժ-աթեիստ Քոչարյանն ու նրա թիմը լինեն. Ալեքսանյան
Մեզ Մայր Աթոռն ասպատակելու համար մեղադրող Քոչարյանն ու ռուսաստանցի բիզնեսմենը պատրաստվում են իրենք ասպատակել
Այսօրվա նիստը նույնպես տևեց ավելի քան 5 ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Դեկտեմբերի 18-ին մեր տեղը պետք է լինի Սուրբ Էջմիածնում՝ որպես այս տան իրական զավակներ ու տերեր. Բաբաջանյան
ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին
Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
ՀՀ պաշտպանության նախարարությունը և Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համաժողով են կազմակերպել
Ժողովրդին շոկային բացահայտումներ են սպասվում. շատ ժամանակ չի մնացել, Գարեգին Բ-ն գնալու է. Տեր Թադե. տեսանյութ
Առաջարկում եմ կրկին կարդալ պոեմը. գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան
Լիլիթ Մակունցը կմեկնի արձակուրդ
Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդը միանում է տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին
Պուտինը կանչել է խոսելու, սրանք միանգամից «հանվել պառկել են». նախկին նախագահները ՌԴ-ի «հաճախորդն» են
Տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրվարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում
Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել
Երևանում ավտոմեքենա է այրվել
Հունվարի 1-ից մոտ 1 մլն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 կարևոր փաստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի խաչմերուկներից մեկում
Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել
Որոշ տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 19:35-ի դրությամբ
ՀՀ նախագահն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին
ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել
Գևորգ Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT