Աջապահյանը, իհարկե, կձերբակալվի, բայց բախում ու տեռոր փափագող սրիկաները իրենց ուզածին չեն հասնի. Ալեքսանյան

27/06/2025 schedule16:24

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշումը իրականացնելու համար Մայր աթոռ մեկնած Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում էին կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է իրավապահ համակարգի այս որոշմանը՝ գրելով.

«Ողջունելի են սառնասրտությունն ու խոհեմությունը, որ դրսևորեցին իրավապահները՝ թույլ չտալով տեռորիստների աջակիցներին իրականացնել Մայր Աթոռում բախում հրահրելու իրենց փափագը։

Զինված հեղաշրջման կոչ արած Աջապահյանը, իհարկե, կձերբակալվի, բայց բախում ու տեռոր փափագող սրիկաները իրենց ուզածին չեն հասնի»։

Ինչպես հայտնի դարձավ, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:   

Ծառայությունը Միքայել Աջապահյանին կոչ էր արել չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող խմբին:

Ինչպես հայտնել ենք, իրավապահներն այս պահին Մայր Աթոռի տարածքում են, որտեղ էլ գտնվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:    

Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցել էր, որ ինքը չի պատրաստվում թաքնվել, ինքնուրույն կգնա ու կներկայանա քննչական մարմիններին:  

Այս խոսքերից հետո նա մի պահ դուրս էր եկել Մայր Աթոռի դարպասների մոտ, այնուհետև սկսվել էր քաշքշուկ, ու վերջինս վերադարձել էր Մայր Աթոռի բակ՝ ասելով. «Դրանց տիրոջ...»:

Հոգևորականները, ինչպես հայտնել ենք, փորձում էին թույլ չտալ, որ ուժայինները մուտք գործեն վեհարանի տարածք, սկսվել էր քաշքշուկ հոգևորականների և ուժայինների միջև:  

ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան: Լրագրողները հեռացվել են տարածքից, դուռը ներսից կողպվել է, գործողություններ են իրականացվում:  

Իրավապահները, ինչպես հայտնել ենք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ են իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1343 դիտում

Թեհրանը Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկ է ստացել. Իրանի ԱԳՆ

Թուրքիայի ընդդիմության առաջնորդն Էրդողանին անվանել է «խունտայի ղեկավար». դատախազությունը քննություն է սկսել

Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Օպել»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ

Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Առցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ

Օնլայն վարկ AMIO Mobile-ում

Ավիահարվածներ են հասցվել Թեհրանի միջազգային օդանավակայանի, Ազգային բանկի մասնաճյուղի ուղղությամբ

Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Բացվել է Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակը

Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը

Ֆլորիդայում ԱԹՍ-ն քիչ է մնացել բախվի Թրամփի ինքնաթիռին. տեսանյութ

Ընդունում եմ ռուսաստանցի օլիգարխի զարմիկի գրազի առաջարկը և գրազ եմ գալիս 1 միլիարդ դոլարի վրա. Ռուբինյան

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին. մեքենաները վերածվել են ջարդոնի․ կան զոհ և վիրավոր

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ամերիկյան համալսարանում դասերը մարտի 30-ին կանցկացվեն առցանց

Սա ոչ այլ ինչ է, քան աղանդ՝ Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ. նրանք որոշում են՝ ով մտնի եկեղեցի. Հարությունյան

Եթե շատ եք ուզում, կարող ենք գրազ էլ գալ, ուղղակի ազնիվ չէ 100-տոկոսանոց ելքով հարցի շուրջ գրազ գալը. Եղոյան

Ախթալայի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել․ կա տուժած

Պատերազմի եռագլուխ կուսակցության պնդումը ցինիկ սուտ է. վարչապետը՝ խաղաղության պատկերացումների մասին

Սրիկաների վերջին հանգրվանը ոչ թե հայրենասիրությունն է, այլ քրեակատարողական հիմնարկը. Թորոսյան

Վերին Լարսում երթևեկությունն արգելված է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Շուրջ 8 մլն մարդ դուրս է եկել լայնածավալ ցույցերի՝ բողոքելով Թրամփի քաղաքականությունից. լուսանկարներ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկները. տեսանյութ

Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս. ՀՀ վարչապետ

Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. Փաշինյան. տեսանյութ

Հութիները խառնում են ԱՄՆ-ի խաղաքարտերը Իրանի դեմ պատերազմում. ինչպես է մեծանում նավթային ճգնաժամի վտանգը

Բելառուսի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Հայաստանի ընտրանուն

0-1. ընթանում է Հայաստան-Բելառուս ընկերական ֆուտբոլային հանդիպումը

Գնացինք կեցավայր. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մարդատյաց արնախումերի ոհմակը նույնիսկ եկեղեցում է մնում այդպիսին. Ղազարյանը՝ միջադեպի մասին

Վարչապետն իրական Հայաստանի քարտեզների մակետներն է նվիրում երեխաներին ու անցորդներին. տեսանյութ

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Գողթ բնակավայրում վրաերթի են ենթարկվել մայրն ու 8-ամյա երեխան

ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել են քարաթափումներ․ փրկարարները հեռացրել են թափված քարերը

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է 3 անձ. նրանք և փաստաթղթերը փոխանցվել են ՔԿ

Թաց ձյուն, անձրև և քամի. մարզերում ու Երևանում առաջիկա օրերին ինչպիսի եղանակ է սպասվում

Կսկսեն սրտաճմլիկ հոդվածներ գրել, թե վարչապետին հարվածել փորձողն ինչ հայրենասեր ու ազնիվ մարդ է. Թունյան

Շարունակվում են հանդիպումները Էրեբունի վարչական շրջանում․ Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

«Յարխուշտա»-ն այսուհետև կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն. տեսանյութ

Իրաքյան Քուրդիստանի նախագահի տունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման