Քաղաքական դրդապատճառ կա. ինչ է եղել Տաթևում, և ինչու է ձերբակալվել վարչական ղեկավար Գոռ Մինասյանը. մանրամասներ

20/06/2025 schedule19:36

Ինչպես արդեն հայտնել ենք, ձերբակալվել է Տաթև համայնքի վարչական ղեկավարը՝ Գոռ Մինասյանը:

Նրա ձերբակալությունը կապված է հունիսի 17-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ, որի շրջանակում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այդ միջադեպի հետևանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Տաթև խոշորացված համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Վարուժան Մարտիրոսյանի աղջիկը: Ժամեր անց բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև նրա որդին, որը ևս ծեծված է եղել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Տաթև խոշորացված համայնքի աշխատակազմի ղեկավար Մարի Թևոսյանը ներկայացրել է կատարվածի վերաբերյալ իրենց տեսակետը: Ըստ նրա՝ իրականում ամեն ինչ սկիզբ է առել 2023 թվականի հոկտեմբերից, երբ ինքը, Տաթև վարչական շրջանի ղեկավար Գոռ Մինասյանը և վերջիններիս հարազատները հաղորդագրություններ են ստացել ինչ-որ անձանցից։

«2023 թվականին ես կրթական ծրագրով պետք է մեկնեի Գերմանիա, սակայն գիշերը անծանոթ համարից սեռական հայհոյանքներ պարունակող հաղորդագրություններ ստացա և չմեկնեցի, եկա Երևան և հաղորդում ներկայացրի ոստիկանություն, բայց հույս չունեի, որ գործը կբացահայտվի։ Նման բնույթի նամակներ ուղարկվեցին նաև Գոռ Մինասյանին։ Երկու տարի է, որ այդ ամենը շարունակվում է. որոշակի օրեր է ընտրում հանցագործը և նամակները ուղարկում, նույնիսկ ուղարկվել է բանակում գտնվող իմ եղբորը։ Որոշ ժամանակ անց հետաքրքրվել էի՝ ինչ կա գործից, սակայն իրավապահները ոչինչ չէին կարողանում անել»,- ասում է նա:

Մարի Թևոսյանի խոսքով՝ ինքը իրավապահներին նաև կասկածյալների անուններ է ներկայացրել, թե ովքեր կարող են հաղորդագրություններն ուղարկել:

«Իմ ներկայացրած կասկածյալներին չեն հրավիրում հարցաքննության, փոխարենը որոշ ժամանակ անց ինձ հետ կապ է հաստատում մի կին ու ասում, որ ուզում է հանդիպել, հանդիպում ենք, ասում է՝ այլևս չի կարող այս ամենը պահել, ճիշտ է, ինքն էլ է թաթախված այս գործում, բայց ուզում է ասել, թե ովքեր են այդ ամենի հեղինակները, ու տալիս է Մարո և Կարո Մարտիրոսյանների անունը։ Ես պատասխանում եմ՝ լավ, գնում ենք, դու ցուցմունք ես տալիս Քննչականում։ Քանի որ նրան հանդիպմանը իր ամուսինն էր բերել մեքենայով, նստում ենք իրենց մեքենան, որ գնանք։ Ճանապարհին հայտնվում է Մարո Մարտիրոսյանը, ինձ տեսնում է, հասկանում է՝ ինչ է կատարվում։ Մենք մեր մեքենայով շարժվում ենք, Մարոն հետևներիցս գալիս է»,- պատմում է նա:

Այնուհետև ըստ Տաթև խոշորացված համայնքի աշխատակազմի ղեկավար Մարի Թևոսյանի՝ ճանապարհին մեքենայով հանդիպում են նաև Գոռ Մինասյանի ընկերներից մեկին՝ Գևորգին, և ինքը նրան իրազեկում է, թե ինչ է տեղի ունենում, Գևորգը պատասխանում է՝ չի թողնի, որ Մարո Մարտիրոսյանը որևէ բան ձեռնարկի. «Երբ տվյալ կնոջ հետ հասնում ենք Քննչական, դուրս գալիս տեղեկանում եմ, որ դեպք է պատահել. Մարոն ու Գևորգը մեքենայով իրար են հարվածել, վիճաբանություն է տեղի ունեցել երկուսի միջև, ու այդ աղջկան մեքենայով տեղափոխում են հիվանդանոց։ Ինձ հետ եղած կնոջ ամուսինը զանգում է հիվանդանոց, Մարոյից է հարցնում, ասում են՝ վիճակը նորմալ է, բայց աղջկան ծնողներն ուզում են տեղափոխել Երևան, չնայած դրա կարիքը չկա, բժիշկն ասել է՝ կարող եք ձեր մեքենայով տեղափոխել, իրենք պնդել են, որ շտապօգնության մեքենայով տեղափոխեն։ Քննիչները այդ դեպքի մասով հարցաքննություն են վերցնում, Գոռն էլ այժմ ձերբակալված է»։

Մարի Թևոսյանը կարծում է, որ իրենց հասցեագրված նամակների միակ նպատակը եղել է իր և Գոռ Մինասյանի հեղինակության հետ խաղալը. «Ես այդտեղ քաղաքական դրդապատճառներ եմ տեսնում։ Վարուժանը 2021 թվականին վեց ամսով եղել է Տաթև համայնքի ղեկավարի տեղակալը, 1996-2005-ին Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին եղել է Տաթև գյուղի գյուղապետը»։

Նշենք, որ Մարի Թևոսյանի ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում 2023 թվականի հոկտեմբերի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հոգեկան ներգործությունը):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5096 դիտում

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ