Ես չեմ խնդրել, որ ՀՀԿ-ն մասնակցի 2021 թվականի ընտրություններին. Ռոբերտ Քոչարյան

19/05/2025 schedule15:49

«Խոսակցություն եղել է, բայց ես չեմ խնդրել, որ ՀՀԿ-ն մասնակցի 2021 թվականի ընտրություններին»:

Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, թե 2021-ին Ռոբերտ Քոչարյանն է Սերժ Սարգսյանին խնդրել մասնակցել ընտրություններին, քանի որ դա իրեն կօգնի։

«Չի եղել այդպիսի բան։ Հակառակը՝ այդ մասնակցությունը ինձ պիտի խանգարեր, որովհետև պատկերը այնպիսին էր, որ այդ հին ու նորի մարմնավորումը մենք ստացանք հենց այդ ընտրությունների ժամանակ։ Ես կարող եմ ասել՝ ինչ է եղել. «Հայրենիքի փրկության» շարժման վերջին հատվածում էր, երբ արդեն պարզ էր, որ ընտրություն պետք է լինի, և մենք 5-6 հոգով քննարկում էինք ընտրությունների հարցը։ Մամիջանյանը հաստատ չի եղել այդ շրջանակում։

Այո՛, երրորդ նախագահը կտրուկ դեմ էր ընտրություններին, ես կողմ էի, ես ասում էի՝ չի կարող ընդդիմությունը ասել՝ ընտրություն չեմ ուզում, հակառակ դեպքում հասկանալի չէ, քանի որ քաղաքական պայքարի տրամաբանությունն է դրա մեջ։ Իր հիմնավորումը հետևյալն էր՝ Նիկոլ Փաշինյանը կտանի, մենք լեգիտիմացնելու ենք ընտրությունները։

Իմ մոտեցումը հետևյալն էր, որ իմ կամ իրենց մասնակցելով չէ, որ լեգիտիմացնում ես։ Մենք այդ մեծամտությունը չպետք է ունենանք, մեզ թվա, թե եթե մենք չենք մասնակցում, ուրեմն լեգիտի՞մ են ընտրությունները։ Մինչև այսօր այդ կարգի բացատրությունը ուղղակի չեմ հասկանում։ Այն ժամանակ ինքը ասեց, որ իրենք չեն մասնակցելու, «Հանրապետական» կուսակցությունը չի մասնակցելու։ Բոլոր մյուս մասնակիցները ասացին, որ մասնակցելու ենք։ Այդպիսի խոսակցություն իրականում եղել է, և չեմ ուզում մասնակիցների անունները տալ, կարծում եմ՝ կռահում են բոլորը, թե ովքեր են եղել։

Դրանից հետո, երբ որ մենք բաժանվեցինք, երրորդ նախագահը ասաց՝ չենք մասնակցելու, մյուսները բոլորը ասեցին՝ մասնակցելու ենք։ Մոտ մեկ շաբաթ առաջ ես մամուլից իմացա, որ «Հանրապետական» կուսակցությունը որոշել է մասնակցել։ Ես զանգել եմ երրորդ նախագահին, ասել եմ՝ ոնց որ դու ասել ես՝ չեք մասնակցում, հիմա որոշել եք մասնակցե՞լ։ Ինքը ասեց՝ դե գիտեք, մեր երիտասարդները հավաքվել են, ինձ համոզել են, որ ճիշտ չի մասնակցել, բայց քանի որ ընտրություն կա, ճիշտ է մասնակցելը։ Եթե դա խնդրանք է...

Հակառակը՝ ես զանգեցի, ասեցի՝ ոնց որ մի բան ես ասել, ուրիշ բան է դառնում։ Ինձ համար զարմանալի կլիներ, եթե չմասնակցեին ընտրություններին։ Իմ բանաձևը հետևյալն էր. այո՛, ոչ մեկը մենակ չի կարող հաղթել, այո՛, դեռ Փաշինյանը ունի առավելություն էական, բայց եթե մենք լծվենք այս գործին, հնարավոր է, որ երեք միավորով, չորս միավորով ինչ-որ մի արդյունքի հասնենք գումարային։ Էդ խոսակցությունը եղել է, բայց որ ես ինչ-որ մեկին խնդրեմ, բացարձակ չի եղել»,- մանրամասնել նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1352 դիտում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում

Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին

Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ