Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձ հրթիռային հարվածներ են հասցրել. ի՞նչ է հայտնի

07/05/2025 schedule09:05

Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանին և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի շրջաններին։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսլամաբադը մեղադրվել է ապրիլի վերջին հնդկական հողում զբոսաշրջիկների վրա կատարված ահաբեկչությանը աջակցելու համար, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ:

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հարվածների մասին հայտնել է սոցցանցերում։

«Հնդկաստանի զինված ուժերը սկսել են «Sindoor» օպերացիան, որը ճշգրիտ և զուսպ պատասխան է բարբարոսական ահաբեկչությանը: Հարվածները հասցվել են Պակիստանի ինը ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտներին, ինչպես նաև Ջամուի և Քաշմիրի օկուպացված հատվածին»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հնդկաստանի իշխանություններն ընդգծել են, որ իրենք չեն հարձակվել «պակիստանյան ոչ մի ռազմական օբյեկտի վրա», ինչը «արտացոլում է Հնդկաստանի չափված և ոչ էսկալացիոն մոտեցումը»։ Հնդիկ զինվորականները խոստացել են հարձակման մանրամասները հայտնել «օրվա ընթացքում»:

Հնդկաստանի հարձակումից հետո Պակիստանը 48 ժամով փակել է իր օդային տարածքը։

Իսկ ՀՀ ժամանակով կեսգիշերին երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հնդկական հարձակման են ենթարկվել Բահվալպուր (Փենջաբ նահանգ), ինչպես նաև Կոտլի և Մուզաֆարաբադ (Քաշմիրի Պակիստանի կողմից վերահսկվող հատված) քաղաքները։

CNN-ը գրում է, որ 1971 թվականի հնդկա-պակիստանյան պատերազմից հետո առաջին անգամ հարվածներ են հասցվել Քաշմիրի հակամարտության գոտուց դուրս գտնվող տարածքներին։

Պակիստանի պաշտպանության նախարարությունը քիչ ուշ հայտարարել է, որ պատրաստվում է պատասխան հարված հասցնել: Իսլամաբադից հարձակումը սկսվել է ՀՀ ժամանակով կեսգիշերից անմիջապես հետո։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը սոցցանցերի իր էջում հնդկական կողմի հարձակումն անվանել է պատերազմական ակտ։ Շարիֆը նաև ասել է, որ Պակիստանի հինգ քաղաք ենթարկվել են հնդկական «վախկոտ» հարվածների։ Երկրի վարչապետը խոստացել է «վճռական» պատասխան տալ Դելիի «հրահրված հարձակմանը»։

«Պակիստանը բոլոր իրավունքներն ունի վճռականորեն պատասխանելու Հնդկաստանի պարտադրած այս ռազմական գործողությանը և վճռական գործողություններ է ձեռնարկում»,- գրել է Շարիֆը։

Պակիստանյան Geo հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցչին, հայտնում է երեք խաղաղ բնակիչների սպանության և 12 վիրավորների, ինչպես նաև երկու մզկիթի ավերման մասին։ Պակիստանի պաշտպանության նախարար Աֆիսը հայտարարել է, որ Հնդկաստանը թիրախավորում է խաղաղ բնակիչներին:

Hindustan Times-ը հաղորդել է Պակիստանի հրետակոծության մասին Քաշմիրի LoC տարածքում:

Պակիստանի «Սամաա» հեռուստաընկերությունը նաև հայտնել է ֆրանսիական արտադրության հնդկական ռազմաօդային ուժերի Rafale կործանիչների խոցման մասին, իսկ ավելի ուշ հրապարակել է լուսանկարը, որը, ըստ նրա, խոցված ինքնաթիռներից մեկն է: Ենթադրաբար Բահավալպուրի շրջանում է հակաօդային պաշտպանությունը ինքնաթիռները խոցել։ Հնդկական կողմը նման կորուստներ չի հաստատել։ Ավելի ուշ Պակիստանի զինվորականները պաշտոնապես նման տեղեկություն են տվել CNN-ին։

Հնդկաստանը վաղ առավոտյան ևս հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներին, ինչի հետևանքով ըստ Պակիստանի անվտանգության ծառայությունների՝ զոհվել է առնվազն ութ մարդ։

Պակիստանի իշխանությունների տվյալներով՝ հրթիռները հարվածել են մի շարք վայրերի՝ վնասելով չորս մզկիթ և մեկ բժշկական կենտրոն։

ՄԱԿ-ը երկու կողմերին զսպվածության կոչ է արել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սրումն անվանել է «խայտառակություն» և հույս հայտնել, որ դրա շուտափույթ ավարտը կլինի։

Երկրների միջև սահմանային գծի երկայնքով լարվածությունը սրվել էր այն բանից հետո, երբ օրեր առաջ ահաբեկիչները հարձակում էին սկսել Հնդկաստանի Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտակայքում: Մի քանի զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով զոհվել է 25 հնդիկ և Նեպալի մեկ քաղաքացի։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» խմբավորումը, որը կապված է «Լաշքար-է-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ։

Ի պատասխան հարձակման՝ Հնդկաստանի անվտանգության հարցերով կաբինետի կոմիտեն վարչապետի գլխավորությամբ որոշել էր կրճատել Հնդկաստանի և Պակիստանի դեսպանատների անձնակազմը 55-ից մինչև 30, կասեցնել Հինդուսի ջրերի պայմանագիրը և փակել միակ գործող ցամաքային սահմանային անցակետը Վագահ-Աթարիում: 

Նյու Դելին ժամանակ է տվել պակիստանցիներին, որոնք մուտք են գործել անցակետով, լքել երկիրը մինչև մայիսի 1-ը: Բացի այդ՝ Հնդկաստանի իշխանություններն արգելել են հարևան պետության քաղաքացիներին մուտք գործել Հարավային Ասիայի Տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի (SAARC) վիզայի ազատման սխեմայով: Նրանք, ովքեր արդեն ունեցել են այն, 48 ժամ են ստացել Հնդկաստանից հեռանալու համար։

Երկիրը նաև անմիջապես դադարեցրել է վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին, իսկ գոյություն ունեցող փաստաթղթերը չեղարկվել են ապրիլի 27-ից:

Իր հերթին Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են առևտուրը Նյու Դելիի հետ երրորդ երկրների միջոցով, Հնդկաստանի պաշտպանության, ռազմածովային և օդային ուժերի խորհրդականներին Իսլամաբադում պերսոնա նոն գրատա են հայտարարել, փակել են իրենց օդային տարածքը երկրի ավիաընկերությունների համար և դադարեցրել վիզաների տրամադրումը քաղաքացիներին SAARC վիզայից հրաժարվելու սխեմայով: 

Իսլամաբադն ընդգծել է, որ Հինդուսի ջրերի պայմանագրի համաձայն՝ Պակիստանին պատկանող ջրի հոսքը դադարեցնելու կամ շեղելու ցանկացած փորձ, ինչպես նաև ստորին ծովափնյա պետությունների իրավունքների յուրացում, կդիտվի որպես պատերազմի ակտ:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպում է ունեցել երկրի պաշտպանության նախարարի, վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և Հնդկաստանի զինված ուժերի բոլոր երեք ճյուղերի ղեկավարների հետ։

Ըստ PTI գործակալության աղբյուրների՝ նա ասել է, որ հանրապետության զինված ուժերը «լիակատար օպերատիվ ազատություն» ունեն ահաբեկչական հարձակմանը պատասխանելու եղանակի և ժամկետների վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում և հաստատել է ահաբեկչությանը ջախջախիչ հարված հասցնելու ազգային վճռականությունը։

Հրապարակումից անմիջապես հետո Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթաուլլահ Տարարը հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստվում է ռազմական հարված հասցնել երկրին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1946 դիտում

«Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում 2 դի է հայտնաբերվել

Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է

Մեքենան բախվել է ճանապարհամերձ արգելապատնեշին․ կա վիրավոր

Իսպանիայում ՀՀ դեսպանը Փաշինյանի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը. նույնից շնորհվել է նաև Ալիևին

Մոտենում է հերթական ցիկլոնը, որը Հայաստանի տարածքում կպտտվի 5 օր. ջերմաստիճանը կնվազի. Սուրենյան

Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. գլխազարդն իրականում խաչի տեսքով է

Մալիի պաշտպանության նախարարը սպանվել է

Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է. վարչապետը ներկա է գտնվել բացմանը

Պլանային ջրանջատում Կապանի մի շարք հասցեներում

Իրական Հայաստան. վարչապետը ցույց է տվել Սարիգյուղից Կիրանց տանող ճանապարհն ու 16 մլն-ի ծրագրով կառուցված տները

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է. տուժել են 17-ամյա պատանիներ

Հաջորդ կանգառը՝ Խաշթառակ. վարչապետը ծանոթացել է նոր կառուցված կամուրջներին. տեսանյութ

Ու որևէ մեկն ուզում է ասել, որ Հայաստանի Հանրապետությունի չի՞ ծաղկում. Փաշինյան

Ծանրորդուհի Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել․ ՆԳՆ

Բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր

«Օպել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր

Բռնnւթյունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում. Փաշինյանը՝ Թրամփի ներկայությամբ միջադեպի մասին

Հախում գետի վրա առաջիկայում կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը. Նիկոլ Փաշինյան

Ահաբեկչություն Կոլումբիայում. զոհվել է 14 մարդ, կան տուժածներ. տեսանյութ

Սա էլ Իծաքար-Գանձաքար խոստացված ավտոճանապարհը, որն իր պատմության ընթացքում ասֆալտի «երես չէր տեսել». վարչապետ

Չինչին բնակավայրն իր պատմության մեջ երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մարտունիում բախվել են մեքենաներ. կա տուժած

Չինչինի 9,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը, որ երբեք ասֆալտապատ չի եղել, ասֆալտապատվել է․ վարչապետ

Քաղաքացու օրը, այս մթնոլորտը պետք է լինի հարատև ու միշտ. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

Թրամփն իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո հանդես է եկել հայտարարությամբ

Նոր ճանապարհը Երևանից Բերդ հասնելու ընթացքը կրճատում է մեկ ժամով. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

Ծանրամարտի ԵԱ. մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշայինները

Ճամբարակ-Բերդ «սարի ճանապարհը» դարձել է հոյակապ մայրուղի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Քասախում ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրավոր

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վազգեն Թևանյանը դարձել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին

Քաոս և կրակոցներ Վաշինգտոնում թղթակիցների հետ ընթրիքի ժամանակ. Թրամփը, առաջին տիկինն ու Վենսը տարհանվել են

Հերթի մեջ երկար ե՞ք մնացել․ վարչապետի հետ լուսանկարվելու ցանկություն ունեցողների հոսքը չի դադարում․ տեսանյութ

Մահվան դալալները ձախողվեցին հերթական անգամ․ ՀՀ քաղաքացիներն Ամիրյան փողոցում նրանց իրենց տեղն են ցույց տալիս

Ոստիկաններն ապահովում են կարգը, փրկարները՝ հերթապահում․ լուսանկարներ

Վարչապետը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքին․ տեսանյութ

Արաղչի-Ասիմ Մունիր հանդիպումն ավարտվել է․ ինչ են քննարկել կողմերը

Կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է․ վարչապետը բանախոսել է Մարալիկում