Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում այսօր հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի՝ Կոտայքի մարզի համայնքային փուլի մրցումներին, որոնցում ընդգրկված են Չարենցավանի, Հրազդանի, Աբովյանի և Եղվարդի դպրոցները:

Ինչպես հայտնում են նախարարությունից, մրցաշարին մասնակցում են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների հավաքական թիմեր: Համայնքային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը կմասնակցեն մրցաշարի երկրորդ՝ մարզային փուլին, որը կանցկացվի ապրիլի 1-15-ը: Եզրափակիչ փուլը նախատեսված է ապրիլի 26-27-ին:


Ժաննա Անդրեասյանը այցի շրջանակում զրուցել է մասնակից դպրոցականների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ, հետաքրքրվել մրցաշարի նախապատրաստական աշխատանքների ընթացքից, հարցրել՝ արդյոք երեխաներն իրենց դպրոցում ունեն համապատասխան ենթակառուցվածք: Դպրոցականները նշել են, որ մեծ ոգևորությամբ են նախապատրաստվում «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցումներին: Շատերն առաջին անգամ են մասնակցում և մեծ ակնկալիքներ ունեն: Դպրոցականներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչներն ընդգծել են, որ դպրոցներում թենիսի սեղանների բավարար քանակության դեպքում մրցաշարին մասնակցողներն ավելի շատ կլինեն:
Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոցի թիմը 5-9-րդ դասարանների շրջանում անցկացվող համայնքային փուլում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արսեն Ավագյանի խոսքով՝ իրենք առաջին անգամ են մասնակցում «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարին: Սեղանի թենիսի մրցաշարից հետո նախատեսում են մասնակցել նաև դպրոցականների թիմային խճուղավազքի և հեծանվավազքի մրցումներին:


«Հուսով եմ՝ կկարողանանք հաջող հանդես գալ նաև մարզային փուլում, թեև մրցակցությունը բավական մեծ է լինելու: Անկասկած, նմանօրինակ մասսայական մրցաշարերը կնպաստեն մարզաձևի զարգացմանն ու երեխաների՝ առողջ ապրելակերպի խթանմանը: Երեխաների շրջանում մեծ է ոգևորությունը: Մենք նաև դպրոցականների բասկետբոլի լիգային ենք մասնակցում և լավ արդյունքներ ենք գրանցել: Երկու շաբաթից ավելի ժամանակ ունենք. ամեն ինչ պետք է անենք մարզային փուլին ավելի բարձր մակարդակով ներկայանալու համար»,- նշել է ֆիզկուլտուրայի ուսուցիչը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ մարզերի 38 քաղաքներում (տարածաշրջաններում) և Երևան քաղաքի վարչական շրջաններում: Մրցաշարը նպատակ ունի դպրոցականների շրջանում խթանել առողջ ապրելակերպի քարոզչությունը՝ նպաստելով սեղանի թենիսի մասսայականացմանը:
Կոտայքի մարզից առաջին տարիքային խմբի մրցումներին ավելի քան 30, իսկ երկրորդ՝ ավագ տարիքային խմբի մրցումներին ավելի քան 40 դպրոցի աշակերտներ են մասնակցել: Ընդ որում՝ մրցաշարին չեն կարող մասնակցել դպրոցական թիմերի այն աշակերտները, որոնք երկու տարի անընդմեջ մրցանակային տեղեր են զբաղեցրել:


Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:
Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն՝
1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 2,500,000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 1,500,000 ՀՀ դրամ:
Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝
1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝
1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
Այս տարի առաջին անգամ իրականացված ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել էր հենց Կոտայքի մարզը և կստանա 8 մլն ՀՀ դրամ արժողությամբ մարզագույք: Մարզագույքի ցանկը պետք է որոշվի մարզպետարանի կողմից: Մարզի պատասխանատուները նախարարի հետ զրույցում նշել են, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հանդեպ հետաքրքրությամբ պայմանավորված, ինչպես նաև Կոտայքի դպրոցականների շրջանում մարզաձևի զարգացման խթանման նպատակով նախատեսում են նախևառաջ թենիսի սեղաններ ձեռք բերել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT