Նախընտրական Գյումրի. ում ցուցակով ով է գալիս և ինչ ծրագրով. թեկնածուներից սպասվող օգուտները, վնասները, վտանգը

22/03/2025 schedule21:21

Քաղաքական գարունը Գյումրիում շիկացավ այնքան, որ ինչքան ձյունածածկ ծմակ ծակ ու ծուկ կար, որոնց սառույցը մինչև մայիս էլ չէր հալվում, ջուր դարձավ, հոսեց, գնաց։ Այս տարի պապիկներն ավելի շուտ դուրս եկան՝ մեջքերն արևին տալու. խոսելու, քննարկելու հրատապ թեմա ունեն. մարտի 30-ին Գյումրիում ընտրություններ են։

Գյումրին ընտրությունների պակաս չի ունեցել, բայց այս մեկը տարբերվում է արտահերթությամբ, բովանդակությամբ, մասնակիցների տաղանդով, վարք ու բարքով, հակապետական ձգտումներով, ինչպես նաև անհամատեղելին համատեղելու ֆանտաստիկ գաղափարներով։

Օրինակ՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ գործարարը ազատ տնտեսական գոտի է խոստանում, աթեիստ կոմունիստներից կուսակցությունն ասես վարձակալած թեկնածու հավատացյալը այլաբանորեն բռնության ու անհանդուրժողականության կոչեր է հնչեցնում, պրոդյուսերը՝ ազգային պատկանելության հիմքով ատելություն, խտրականություն է տարածում, ԱԺ-ում գրեթե ոչինչ չպահանջած պատգամավորը քաղաքապետի աթոռի շրջանակներում կարծում է, որ քաղաքապետը պետք է պահանջող լինի, մարդ սիրելու արվեստին տիրապետող երգիչը վստահ է՝ իր նկարից վախեցող կա, քուչում հարգված տղերքի հակակշիռ թեկնածու էլ կա՝ գյումրեցուն լավ տես ու ճանաչ, իր բոլոր առաջարկները թղթի վրա մնալուց բողոքող ավագանու անդամը մտադիր է դրանք կյանքի կոչել որպես քաղաքապետ, Բելառուսի կապերով հարցեր լուծող, «ճշտի» կողմնակից քաղաքապետի թեկնածու էլ կա։ Ու նաև, քանի որ բոլորը գյումրեցի են, նրանց թիկունքին սարի պես կանգնած քաղաքապետի պաշտոնակատար-թեկնածու էլ ունի Գյումրին։

Քվեաթերթիկ 1. «Քաղաքացիական պայմանագիր»․ «Սարի պես՝ Գյումրու թիկունքին»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է։

99 հոգանոց ցուցակի առաջին տասնյակում են համայնքի ղեկավարի օգնական, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի պետ Լևոն Անանյանը, ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Շավարշ Արամյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Քնարիկ Հարությունյանը, ՀԱՊՀ ԳՄ, ուսումնամեթոդական աշխատանքի գծով փոխտնօրեն, անկուսակցական Հովհաննես Մանուկյանը, «ՍԷԲ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Բաղդասարյանը, «Գալյա Հայրապետյան» ԱՁ տնօրեն Գալյա Հայրապետյանը, աշխատանք չունեցող, անկուսակցական Անդրանիկ Հակոբյանը։

Ընտրացուցակում են նաև պոլիկլինիկաների, դպրոցների տնօրեններ, դասախոս, մանկավարժներ, անտառապետ, հյուսն, մեխանիկ, ՌԴ ՊՆ հոսպիտալի մասնաճյուղի բուժքույր, զինղեկ, գործավար, տնտեսվար, հոգեբան ու մեխանիկ։

Ընտրացուցակը եզրափակում են պատգամավորներ Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը պատրաստ է ստանձնել քաղաքի վերափոխման հանձնառությունը, որպեսզի Գյումրին դառնա առավել բարեկեցիկ, տեխնոլոգիապես զարգացած, տնտեսապես ամուր և սոցիալապես պաշտպանված։

Նախընտրական ծրագրի մի քանի առանցքային կետ

վերանայել քաղաքի գլխավոր հատակագիծը՝ ուշադրություն դարձնելով օտարման ոչ ենթակա տարածքներում իրականացված կառուցապատումներին,

հատկացնել տարածք նոր գերեզմանոցի համար և կառուցել նորը,

Կառավարության աջակցությամբ իրագործել «Ալեք Մանուկյան» կամրջի վերանորոգման ծրագիրը,

Խելացի քաղաք («Smart City») համակարգի նախագծում և ներդրում,

ցուցակագրել և հանրայնացնել համայնքապատկան գույքը,

ներդնել էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ

փոխարինել գործող կանգառասրահները

ապահովել քաղաքային տրանսպորտի հասանելիությունը մինչև կեսգիշեր

թափառող շների խնդրի կարգավորման նպատակով կառուցել ապաստարան և իրականացնել զանգվածային ստերջացման ծրագիր

լուծել «Մուշ» թաղամասի աղբադաշտի խնդիրը,

ավելացնել կանաչապատ տարածքները

Գյումրու պատմական միջուկի՝ Կումայրի արգելոցի տարածքում սահմանել ոչ երթևեկելի ժամեր

սոցիալական աջակցությունը դարձնել առավել թիրախային,

ստեղծել օդանավակայանից երկաթուղային կայարան տանող տրանսպորտային հանգույց,

մշակել Գյումրին տեխնոքաղաք դարձնելու ռազմավարություն և ճանապարհային քարտեզ,

զարգացնել հեծանվային ենթակառուցվածքները,

իրականացնել համայնքի բրենդավորում,

մանկապարտեզները դարձնել ամբողջովին անվճար,

վերականգնել համայնքապետին կից երիտասարդական խորհուրդը,

զարգացնել համայնքային ծառայողների մասնագիտական կարողությունները՝ վերանայելով աշխատավարձերի համակարգը,

ստեղծել նպաստավոր պայմաններ Գյումրիում ներդրումների ծավալի ավելացման համար և այլն։

482301883_1280067820329412_2074625387178811889_n (1).jpg (1.82 MB)

Քվեաթերթիկ 2. ՀԿԿ. «Ե՛վ հույս, և՛ հավատ, և՛ սեր»

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը Գյումրու նախկին քաղաքապետ, աշխատանք չունեցող, անկուսակցական Վարդան Ղուկասյանն է։

33 հոգանոց ցուցակի առաջին տասնյակում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ճարտարագետ-չափագետ Ավետիս Առաքելյանը, աշխատանք չունեցողներ Լուսինե Անանյանը, անկուսակցական Գևորգ Ղուկասյանը, Սեդրակ Սահակյանը, անկուսակցական Նարինե Մեսրոպյանը, Արտակ Հարությունյանը, «Իգիթ» ՍՊԸ-ի առաքիչ Սամսոն Էլբակյանը, աշխատանք չունեցող անկուսակցական Կարինե Լալազարյանը, գյուղատնտես Տիգրան Ավագյանը։

Ընտրացուցակում են «Ալեք պոլ» ՍՊԸ-ի տնօրենը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի փականագործը, պոլիկլինիկայի բուժքույր, ուսուցչուհիներ, մարզիչ, պահնորդ, օդանավակայանի հրշեջը, աշխատանք չունեցող ևս մի քանիսն ու այլք։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն իր նախընտրական ծրագիրը գրելիս կարող էր, օրինակ, խուսափել իրավիճակներից, որոնց մի մասը կարող է ուղիղ իմաստով իր դեմ դուրս գալ։ Ինչևէ, հարմար են գտել, Գյումրու համար հետևյալն են ցանկանում․

առաջ քաշել Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու օրակարգը

աջակցել ծայրամասերում կառուցված տնակների օրինականացմանը

զիջել հնամաշ ավտոմեքենաների գույքահարկը

քաղաքային բյուջեի ավելացում՝ ապօրինի շինությունների օրինականացման հաշվին

գույքագրել անտերության մատնված քաղաքապատկան հողերը

Կառավարությունից գյումրեցինի աշխատավարձի հավելավճար պահանջել

քաղաքային տրանսպորտի աշխատանքը երկարացնել մինչև ժամը 23։00

մանկապարտեզ հաճախող 3 և ավել երեխա ունեցող անապահովներից վարձ չգանձել

վերակառուցել Կումայրի արգելոցի բոլոր վտանգված շենքերը

կենտրոնական գոտում գտնվող շենքերի կտուրները վերածել մանսարդի և վաճառել կամ վարձով տալ

քաղաքապետարանի անունից բազալտի հանք ձեռք բերել

Լինսի հիմնադրամով կառուցված շենքերում ևս մեկ հարկ ավելացնել, վաճառել կամ տրամադրել անօթևաններին

բնակարանաշինության հարցով համագործակցել ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետ

հիմնել քաղաքապատկան բժշկական կենտրոն

վերաբացել քաղաքապետարանի տուրիզմի զարգացման բաժինը:

481775873_970958405227919_9001294698025777179_n.jpg (340 KB)

Քվեաթերթիկ 3․ «Ապրելու երկիր»․ «Միասին հանուն Գյումրու»

«Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը ավագանու անդամ Կարեն Մալխասյանն է։

30 հոգանոց ցուցակի առաջին տասնյակում են «ԱՐՖԻՆ» ՈՒՎԿ ՍՊԸ, վարկային պորտֆելի կառավարիչ, անկուսակցական Հայկ Պողոսյանը, «ՄՈԳՈ» ՈւՎԿ ՍՊԸ-ի որակի ապահովման պատասխանատու Կալիպսե Ասատրյանը, ՀԷՑ ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղ, Գյումրի ցանց, հսկիչ-մոնտյոր Մարտին Սիմոնյանը, «ՄՈԳՈ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի մասնաճյուղի կառավարիչ Վաղարշակ Մալխասյանը, «Սկայքոմ» ինտերնետային ծառայության օպերատոր Գոհար Գալստյանը, աշխատանք չունեցողներ Արթուր Խաչատրյանը, անկուսակցական Աշոտ Մկրտչյանը, տնտեսագետ, անկուսակցական Լուսինե Պապոյանը, աշխատանք չունեցող Արման Սիմոնյանը։

Ընտրացուցակում են նաև աշխատանք չունեցող այլ քաղաքացիներ, համայնքապետարանի գործավարը, քոլեջի դասախոսը, ուսուցչուհի, ծրագրավորող, վարսահարդար, սոցաշխատող, ՀԿ նախագահ, մեխանիկ-ինժեներ, մարզիչ, վարորդ և այլք։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ԿՀԸ կայքում տեղադրված նախընտրական ծրագիր չունի։

MyCollages (7).jpg (49 KB)
 
Քվեաթերթիկ 4․ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք․ «Միացի՛ր, որ փոխենք»

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին համարը «Քարհատ» մեքենա ՓԲԸ, տնօրեն, անկուսակցական Կարեն Սիմոնյանն է։

56 հոգանոց ընտրացուցակի առաջին տասնյակում են աշխատանք չունեցողներ, անկուսակցական Դերենիկ Մալխասյանը, Աննա Մուրադյանը, «Ավտոսենա» ՍՊԸ-ի մարդկային ռեսուրսների կառավարիչ, անկուսակցական Տարոն Հովհաննիսյանը, «Վեոլիա ջուր» ՓԲԸ, մասնագետ-տեսուչ Քնարիկ Առաքելյանը, աշխատանք չունեցող, անկուսակցական Աշոտ Խաչատրյանը, «Մանիտուն» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Էդուարդ Մանուկյանը, «Կումայրի գրուպ» ՍՊԸ, առաքիչ Ցոլակ Կարապետյանը, Թիվ 3 արհեստագործական ինստիտուտի դասախոս, անկուսակցական Գայանե Ավետիսյանը, «Ռեբիտ» գրուպ ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական Մհեր Խաչատրյանը։

Ընտրացուցակում են նաև ԱՁ տնօրեններ, «Կումայրի գրուպ» ՍՊԸ-ի կառավարիչը, հաշվետար-գանձապահը, վարորդ-առաքիչը, դասվար, «Յուքոմ»ի աշխատակից, վարսահարդար, գիտաշխատող, համատիրության նախագահ, շուկայի զարգացման պատասխանատու, «Թիմ տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի էլեկտրոմոնտյորը, «Լենտեքս» ՍՊԸ-ի փաթեթավորողը, աշխատանք չունեցող քաղաքացիներ և այլք։

Որքան էլ անհամատեղելի է, սակայն «Մայր Հայաստան»-ը ուղիղ գծով ջերմորեն կապված է ՌԴ պետդումայի «Եդինայա Ռոսիյա»-ի հետ, ռուս եղբայրները աջակցում, սատարում են Սիմոնյանին, ցանկանալով հաղթանակ ակնկալում:

883748d8-0096-4f76-9000-45fbbb9aed77.jpg (77 KB)

«Մայր Հայաստան»-ը Գյումրիում կառավարման ղեկը ստանձնելու պարագայում հետևողական է լինելու, որպեսզի Գյումրին դառնա.

Հայաստանի բիզնես մայրաքաղաք՝ ազատ տնտեսական գոտու ներդրմամբ և զատ քաղաքի կարգավիճակով

Գյումրին դառնա ՀՀ մշակութային մայրաքաղաք

Գյումրին դառնա զբոսաշրջության մայրաքաղաք

Դաշինքը նպատակ ունի բյուջետային միջոցները կառավարել արդյունավետ ու թափանցիկ: Նախընտրական ծրագրում են փողոցների ասֆալտապատումը, քաղաքային տրանսպորտի բարեփոխումը, փողոցային լուսավորության ապահովումը, կանաչապատ նոր տարածքների ստեղծումը, թափառող շների հիմնախնդրի լուծումը, նոր շուկաների ստեղծումը, Սավոյան փողոցի շատրվանների նորոգումը, «Շիրակ» գերեզմանատան մաքրումն ու հուղարկավորության ծառայությունների որակի բարձրացումը, պատմական հուշարձանների վերականգնումը և այլն:

 
484215097_122129478590604403_5535107608516787773_n.jpg (150 KB)

Քվեաթերթիկ 5. «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»

Կուսակցության ընտրացուցակի առաջին համարը Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ, անկուսակցական Արտյոմ Թումանյանն է:

32 հոգանոց ընտրացուցակի առաջին տասնյակում են աշխատանք չունեցողներ Բարսեղ Տիլեվերյանը, անկուսակցականներ Աիդա Ղազարյանը, Թադևոս Շիրվանյանը, Վարդան Եղիկյանը, Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի, անկուսակցական Սոֆյա Համբարյանը, աշխատանք չունեցող անկուսակցականներ Դավիթ Թումանյանն ու Գոռ Թումանյանը, Գյումրու տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար, անկուսակցական Գոհար Հակոբյանը, «Թավրա» ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական Վահագն Շիրվանյանը:

Ընտրացուցակում են նաև «Կալաբոկ ՍՊԸ»-ի գանձապահը, «Արարատի կոնյակի գործարան»-ի առաքիչը, Գյումրու բժշկական կենտրոնի բուժքույրը, Գյումրու կոմունալ ծառայության կանաչապատման բանվորը, «Ֆոտոն վարժարան» ՊՈԱԿ-ի ուսուցչուհին, դաշնակահարուհիներ, աշխատանք չունեցող քաղաքացիներ և այլք:

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»-ը ԿՀԸ կայքում տեղադրված նախընտրական ծրագիր չունի։

484035157_945771927626511_3742446511809536176_n.jpg (441 KB)

Քվեաթերթիկ 6. «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք. «Գյումրի. արժանապատվության ընտրություն»

«Եվրադաշինք»-ի ընտրացուցակի առաջին համարը «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար, անկուսակցական Լևոն Բարսեղյանն է:

25 հոգանոց ընտրացուցակի առաջին տասնյակում են փաստաբան, անկուսակցական Գայանե Գևորգյանը, ընտանեկան բուժքույր Անուշ Կարապետյանը, գիտաշխատող Արա Պապանյանը, ԱՁ Կարեն Ղուկասյանը, լրագրող, անկուսակցական Լուսինե Մովսիսյանը, մարզիչ Հրանտ Պետրոսյանը, ԱՁ Գագիկ Մկրտչյանը, բուժաշխատող Շուշաննա Հարությունյանը, հեռուստաարտադրող, անկուսակցական Արամ Խաչատրյանը:

Ընտրացուցակում են նաև բժիշկներ, տնտեսուհի, «Երկխոսության մեդիա կենտրոն»-ի ղեկավարը, ՇՊՀ արտաքին կապերի համակարգողը, տնտեսվար, շինարար, մանկավարժներ և այլք:

«Եվրադաշինք»-ը ԿՀԸ կայքում տեղադրված նախընտրական ծրագիր չունի։

484913419_10235860033430643_5287061782319099178_n.jpg (159 KB)

Քվեաթերթիկ 7. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն.

«Դեմոկրատական այլընտրանք»-ը ընտրացուցակի առաջին համարը աշխատանք չունեցող, անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանն է:

23 հոգանոց ընտրացուցակի առաջին տասնյակում են «Մարատ Ստեփանյան» Ա/Ձ-ի, «Գագիկ Ադամյան» ԱՁ-ի գործերի կառավարիչ, տնօրեն, անկուսակցական Գագիկ Ադամյանը, աշխատանք չունեցող Սեդա Խաչատրյանը, «Մարզիկ 95» ԱԿ, «Արամ Խաչատրյան» ԱՁ-ի տնօրեն, մենեջեր, ԲՀԿ անդամ Անդրանիկ Խաչատրյանը, աշխատանք չունեցող Կարեն Գրիգորյանը, «Գյումրու թիվ 28 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դասվար Լուսինե Մկրտչյանը, «Արթուր Ավագյան» ԱՁ, մարզիչ, անկուսակցական Արթուր Ավագյանը, ՀՀ ԿԳՄՍ «Մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզիչ Հարություն Քալեմջյանը, աշխատանք չունեցողներ Սիրանուշ Պապոյանը, Արմեն Աղանյանը:

Ընտրացուցակում են աշխատանք չունեցող, բայց փնտրող մի խումբ քաղաքացիներ:

«Դեմոկրատական այլընտրանք»-ը ԿՀԸ կայքում տեղադրված նախընտրական ծրագիր չունի։

480568668_2576688809388884_5343541657756707709_n.jpg (88 KB)

Քվեթերթիկ 8. «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք. «Քաղաք, որին արժանի ես դո՛ւ»

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի առաջին համարը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Մարտուն Գրիգորյանն է:

34 հոգանոց ընտրացուցակի առաջին տասնյակում են ԱՁ տնօրեն Սվետլանա Ադամյանը, աշխատանք չունեցող, անկուսակցական Հովհաննես Գևորգյանը, պատգամավորի օգնական Լիզա Գասպարյանը, «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչ, անկուսակցական Կարեն Գրիգորյանը, աշխատանք չունեցող Կարեն Բադալյանը, «Դուստր Ալիկա» ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական Վարդան Եդիգարյանը, ՀՀԿ «Ախուրյան» ՇԽ, կազմակերպիչ, դասախոս Նարեկ Միրզոյանը, Շիրակի մարզի երեխաների և ընտանիքի աջակցության կենտրոնի պահեստապետ Հասմիկ Խաչատրյանը, աշխատանք չունեցող Արտակ Հովսեփյանը:

Ընտրացուցակում են նաև «Շիրակ» օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը, գեղեցկության սրահի վարսահարդարը, ՀՀ զինվորական բնակշահագործման ծառայության գրասենյակի անվտանգության աշխատակիցը, ինժեներներ, «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ-ի տնօրենը, դասախոս ու ուսուցիչ, աշխատանք փնտրող քաղաքացիներ:

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը ԿՀԸ կայքում տեղադրված նախընտրական ծրագիր չունի։

484166375_4061213807487672_9184908416988890843_n.jpg (137 KB)

Քվեաթերթիկ 9. «Իմ հզոր համայնք» կուսակցություն. «Ես քո Գյումրին եմ»

«Իմ հզոր համայնք» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը «Վառուվի» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբեն Մխիթարյանն է:

40 հոգանոց ընտրացուցակի առաջին տասնյակում են «Կիրակոսյաններ» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Կիրակոսյանը, «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն»-ի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր-տնօրեն, անկուսակցական Սուսաննա Մկրտչյանը, աշխատանք չունեցողներ Լևոն Տիրայանը, Ռաֆայել Պեպանյանը, «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի դասընթացավարների թիմի ղեկավար Սուսաննա Մոսոյանը, աշխատանք չունեցողներ անկուսակցական Մարտին Սարուխանյանը, Արթուր Հովհաննիսյանը, «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի մանկավարժ-հոգեբան, դասախոս Հեղինե Գալոյանը, աշխատանք չունեցող, անկուսակցական Արտակ Հայրապետյանը:

Ընտրացուցակում են նաև ներդնող խորհրդատուն, պահնորդը, «Գրանդ Հոթել Ապրիկոտ» ՍՊԸ-ի ադմինիստրատորը, մարկետոլոգը, ՀՀԿ Գյումրու շրջանային խորհրդի փոխնախագահը, բժշկի օգնականը, ՌԴ ՊՆ «1602 զինվորական  կլինիկական հոսպիտալի» բուժքույրը, անհատ ձեռներեցներ, «Նոր Անի», «Ղանդիլյան», «Գորկի 104» համատիրությունների տնօրենը, դեղագործ-գանձապահը, գործավար-թարգմանիչը, «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի, «Գյումրու Գ. Սարյանի անվան համար 24 հիմնական դպրոց»-ի ուսուցչուհին, աշխատանք չունեցող քաղաքացիները:

Նախընտրական ծրագրի մի քանի կետ

«Իմ հզոր համայնք»-ը հատուկ հիմնադրամի միջոցով կարող է հեռանկարային ծրագրեր կյանքի կոչել,

Գյումրին կարող է դոտացիա ստացողից դառնալ դոնոր համայնք, վրայից հանել աղետի գոտու պիտակը,

Այս կուսակցությունը խոստանում է, որ Գյումրին կունենա.

զարգացման համար այնքան փող, որ սեփական միջոցներով կլուծի իր խնդիրները,

ժամանակակից ու մատչելի տրանսպորտային ցանց,

Փառքի ճեմուղի,

«Ազգային» մարզադաշտ

համայնքային ծառայությունների միասնական էլեկտրոնային հարթակ,

«Հայրաքաղաք Գյումրի» վիրտուալ հարթակ,

մեծ, փակ «Ակվապարկ»:

Կուսակցությունը նաև թափառող շների ու կրծողների խնդիրն է ուզում լուծել:

484530627_1153022332944545_6011773430878922259_n.jpg (565 KB)

Ինչևէ, մի փոքր ավել ու պակաս, սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Գյումրու քաղաքապետի աթոռին ձգտողների մասին: Սոցհարթակներում և ուղիղ հանդիպումներում կա և՛ իրական քարոզարշավ, և՛ «մայլի բազար»:

Ուժերից յուրաքանչյուրը ներկայանում է իր մակարդակին վայել՝ գործի դնելով բառապաշար, ժեստ, թատերակայնությունը, օրհնություն, բարբառ ու այն ամենը, ինչ պահի տակ գալիս է մտքին ու լեզվին:

Այս ընտրապայքարում, որում իրենց գումարները, սերը, հավատ, պայքարն ու էլի շատ բաներ են ներդրել  թեկնածուները, բացառիկ առաջատար են թափառող շներն ու քաղաքի ասֆալտը: Շատերի հույսի թելերը հենց սրանք են ամրացնում:

Գյումրիում այս տարի նոր փոփոխություն էլ կլինի, ամռան թեժությունը գարուն տեղափոխելուց հետո, աշնան ճտերն էլ սեպտեմբեր-հոկտեմբերին փոխարեն մարտին կհաշվեն:

Իսկ մինչ այդ՝ կարշավեն: Քարոզարշավի մեկնարկը տրվել է մարտի 15-ից և կավարտվի մարտի 28-ին՝ 24։00։ Մեկ օր կլռեն, ուժ կհավաքեն, որ հաջորդ օրերին ընտրեն, մյուս օրերին էլ քննարկեն ու քննադատեն: Պարզ է՝ էլի յուրաքանչյուրն իր իմացած բառ ու բանով, շենք-շնորհքով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3158 դիտում

Կտրիճի փրկիչները կշարունակեն պաշտպանել նրան ու գործակալ եղբորը, նույն գործակալական ցանցին են ծառայում. Չախոյան

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

Ֆոն դեր Լայենը մանրամասնել է՝ ինչպես կարող են ապասառեցվել ռուսական ակտիվները

Տեղի է ունեցել Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով հանձնաժողովի նիստը

Ասում է՝ ի՞նչ, հիմա էլ եղբայրը եղբոր համար է՞ պատասխանատու. փաստորեն, հնարավոր է համարում հրապարակվածը

Անգլիալեզու անհայտ կայքով ակնհայտ կեղծիք են տարածում. կոչ ենք անում պարզել ծագման աղբյուրը. Մկրտչյան

Տիրադավը նրանք են, ովքեր Աստծուն են դավաճանել. կաթողիկոսը մեր տերը չէ, նա ծառայում է օտարին. սրբազան հայր

Գլինկայի «Ժավորոնոկ»-ի մեջ արծարծվում է նման հերոսների թեման մեկ դար առաջ նույնիսկ. Ղազարյանը՝ Եզրասի մասին

Հե՜յ, ու՞ր եք «գործ տվողների» դեմ պայքարողներ. սովետական ԿԳԲ-ի գործակալին ասելիք չունե՞ք. Իոաննիսյան

Կոմպրոմատներ կան շատ հոգևորականների վրա, դրա համար էլ հլու-հնազանդ են. մասնատվել է եկեղեցին. Տեր Արմեն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում

Ստորագրվել է 2026-2030թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը

Այսուհետև ովքեր կպաշտպանեն Կտրիճին, եղբորը և նրանց շրջապատին, ՀՀ-ի դեմ գործող գործակալական ցանցի անդամներ են

Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների և հակամարտության խաղաղ կարգավորման. Պուտինը պայմաններ է ընդգծել

Գարեգին Բ-ն Քրիստո՞սն է, որ հուդա են գոռում, ուզում են պայթեցնեն եկեղեցին. Հայկ Հովյան. տեսանյութ

Սրանք որ ասում են «տիրադավ»՝ բառի «տեր» արմատի տակ ԿԳԲ-ն նկատի ունեն, սրանց տերը միայն ԿԳԲ-ն է. Ալեքսանյան

Ադրբեջանից նավթամթերքի ներմուծման քաղաքական նշանակությունը հսկայական է. ԶԼՄ

Այդ կինը զոհված զինվորի մայր չէ, քահանային չեմ հայհոյել, այլ բան եմ ասել. Սափեյանը՝ Մայր Աթոռի միջադեպի մասին

Կտրիճ Ներսիսյանին տրված է վերջին շանսը․ կա՛մ բավարարվում է եղբոր գաղտնազերծումով, կա՛մ հաջորդն իր թղթապանակն է

Ձեր ի՞նչ գործն ա՝ կաթողիկոսի եղբայրը ԿԳԲ գործակալ ա, թե՞ չէ. շուտով Երևանի ընդդիմադիր մամուլի էջերում. Եղոյան

Ամիօ բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը՝ ավելի քան 150%

Վարչապետը ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Կտրիճից նույնատիպ փաստաթղթի կարիք կա՞, որ համոզիչ լինի եղբորից բացի նաև իր ԿԳԲ-ի գործակալ լինելը. Հակոբյան

Սա այլևս «եկեղեցական վեճ» չէ․ սա հակահետախուզական, պետականության և ազգային անվտանգության հարց է. Բաբաջանյան

Արդյո՞ք կտեսնենք, թե ինչպես է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ անում Եզրասին. Ծովինար Վարդանյան

Հաստատված խաղաղության հերթական արդյունքը. Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը

Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից կաշառք է ստացել

Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից, ծածկանունը՝ «Կարո». փաստաթղթեր ԱԱԾ-ից

Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր. լուսանկարներ

Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք

Չինական ապրանքի պակաս չկա Հայաստանում, և ըստ Մարուքյանի՝ Թայվանի հետ կռվի դեպքում մեղավոր կդառնանք. Ղազարյան

Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 4,1 մլն դրամ արժեքով ևս մեկ հողամաս

ՀՀ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Խոշոր հրդեհ Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստում. մեկ մարդ հոսպիտալացվել է

«Ջրառ» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի

Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած

Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնը

Ստորագրվել է 2026-2030 թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը

Հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը