Երևան
12 °C
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանը մշտապես ապատեղեկատվություն է տարածում և այժմ էլ շարունակում է։
Այս մասին նա ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով վերջին մի քանի օրերին Ադրբեջանի տարածած ապատեղեկատվություններին, թե հայկական կողմը սահմանին կրակ է արձակում։
«Ունեն իրենց նպատակը, որ լարվածության օջախ պահեն Հայաստանում, և դա հաջողվում է, որովհետև հիմա մենք դա ենք քննարկում։ Բայց դա խաղաղության օրակարգի՝ Հայաստանի պատկերացումներում չի տեղավորվում»,- ընդգծեց Քոչարյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որով նա ՀՀ պաշտպանական գերատեսչությանը հանձնարարել է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել՝ շեշտելով՝ Հայաստանը գնում է խաղաղության, ոչ թե պատերազմի, Քոչարյանը նշեց․ «Զինված ուժերի մոտ ոչ թե զգոնության պակասի խնդիր է առաջանալու, այլ զգոնությունը ավելի ավելացնելու, ամենաբարձր մակարդակով դա ասվեց։ Սահմանային իրավիճակին հետևում ենք, եթե վտանգ տեսնենք, զինված ուժերը վտանգի մասին ոչ թե խոսում է, այլ իրականացնում իր իրավասությունների սահմաններում գործողություների պլան, որը, ըստ անհրաժեշտության, կիրառելու են»։
Պատգամավորը շեշտեց՝ Հայաստանը խաղաղություն չի մուրում, այլ ուզում է․ «Խաղաղությունը պետք է Ադրբեջանին, մեր հարևան բոլոր երկրներին, որովհետև խաղաղությունն է բոլորի նպատակը, ինչքան էլ կռվես, կռիվ անելը հեշտ է, խաղաղության հասնելն է դժվար։ Խաղաղությունը մարդկային կյանք է, կորուստներ են, պետությունների քանդման հնարավորությունն է, ինչո՞ւ չապրել խաղաղ պայմաններում»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
Միևնույն ժամանակ Կառավարության ղեկավարը հայտնել է, որ ՀՀ պաշտպանական գերատեսչությանը հանձնարարել է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել՝ շեշտելով՝ Հայաստանը գնում է խաղաղության, ոչ թե պատերազմի։
Ի պատասխան Հայաստանից հնչող խաղաղասիրական հայտարարությունների և կոչերի՝ պաշտոնական Բաքուն, որը օրեր առաջ հաստատել էր, որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են, հետքայլ է կատարել և հայտարարել, թե խաղաղության պայմանագիր կստորագրեն այն ժամանակ, երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը, որից սնվում է Գյումրու կեսն ու 13 գյուղ․ տեսանյութ
Մենք իսկապես պատրաստ ենք ՆԱՏՕ-ն կենդանի պահել ապագայի համար. Ֆրիդրիխ Մերց
Արտաշատում 6-ամյա աղջնակ է վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Սյունիքը եղել է, կա, կլինի Հայաստանի անբաժանելի մասը․ Սյունիքը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է
Հունգարիան վարչապետ է ընտրել
Դատախազությունը մոտ 66 միլիարդ 934 միլիոն դրամի գույք է վերադարձրել պետությանը 2025 թվականին․ տեսանյութ
Գորիս-Լծեն ճանապարհին բեռնատարներ են բախվել․ կան տուժածներ
ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովին
Շվեդական լրատվամիջոցը ՀՀ ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության մասին կոնֆիդենցիալ փաստաթուղթ է բացահայտել
Հաքան Ֆիդան-Աբբաս Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել
Մեղրիի հետ կապված որևէ հարց չկա և չի կարող լինել. Փաշինյան
Աշխարհն այսօր նայում է Մեղրիին և սպասում, որ Մեղրին վերադառնա համաշխարհային խաչմերուկի իր կարգավիճակիճակին
Հոգեկան առողջությունը հանրային առողջության կարևոր բաղադրիչներից է և պետության առաջնահերթություններից մեկը
700 մետր երկարությամբ պատմական կամուրջ Իրական Հայաստանում․ վարչապետը Մեղրիից տեսանյութ է հրապարակել
Քվեարկելու ենք ձեզ, սկի չկասկածեք, հալալ ա ձեզ, որ էդքան ուժեղ եք․ Ագարակ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ ժամանակ առ ժամանակ անձրև, նաև կարկուտ կտեղա
Շքերթ Մոսկվայի Կարմիր հրապարակում․ առաջին անգամ այն անցկացվել է առանց ռազմական տեխնիկայի․ տեսանյութ
Պապիկյան, էդ զինվորականին հենց էսօր զորացրի, ինքը ի վիճակի չի ծառայելու․ վարչապետը՝ Ագարակում․ տեսանյութ
Այսօրվա պահը պատմական է, ապագան մեր ձեռքերում է, ձեր խնդիրն է պինդ բռնել․ վարչապետը Ագարակի բնակիչներին
Ագարակում իրականացնելու ենք ԹՐԻՓՓ նախագիծը, Մեղրիի երկաթուղին գործելու է․ վարչապետ․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի գործով վերջին օրերին ձերբակալված անձանցից 6-ը կալանավորվել են
Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել
Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը
ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
Ձերբակալվել են ԲՀԿ-ի պաստառի ապամոնտաժման համար Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք․ տեսանյութ
Մեր այսօրվա առաջին կանգառը Ագարակում է, հետո Մեղրի, Քաջարան, օրվա վերջում՝ Կապան․ վարչապետ․ տեսանյութ
Հարավային Կորեայում մարդանման ռոբոտ Գաբին ձեռնադրվել է որպես բուդդայական վանական․ տեսանյութ
«Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավի երկրորդ օրը Կապանում է․ տեսանյութ
Ինչպես արտասանել հաղթարշավ բառը․ մայրենի լեզու. դաս առաջին․ վարչապետ
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ նախագահն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի․ տեսանյութ
Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին․ վարչապետ
Մայիսի 9-ը նաև առիթ է վերաիմաստավորելու խաղաղության արժեքը․ մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը․ ՀՀ նախագահ
Աշխարհաքաղաքական անկայուն պայմաններում կարևոր է պահպանել խաղաղությունը, շարունակել կառուցել անվտանգ Հայաստան
2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում․ վարչապետ
Երկրաշարժ Հայաստանում
Խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել․ հրադադար կհաստատվի, Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ կփոխանակեն․ Թրամփ
Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի մայիսի 8-ի հանրահավաքին․ լուսանկար
ՀՀ երկկողմ հարաբերությունները Բրյուսելի և եվրոպական մյուս մայրաքաղաքների հետ ապրում են իրենց ամենակարևոր փուլը
Սամվել Կարապետյանի համախոհները դանակներով գնացել են միտինգի. կան ձերբակալվածներ
Մեկնարկել է Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման ծրագրի իրագործումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT