Երևան
12 °C
Վարձակալությամբ տրվող բնակարանների հետ կապված խնդիրը անլուծելի է թվում: Դժգոհությունները հիմնականում կապված են բնակարանների գների բարձր լինելու, առաջարկվող պայմանների հետ։ Խնդիրները էլ ավելի սրվեցին այն շրջանում, երբ մեծ թվով օտարերկրացիներ էին գալիս Հայաստան, հիմնականում՝ ռուսներ, և սեփականատերերը ավելի շահավետ գներով բնակարանները տրամադրում էին նրանց՝ փաստի առաջ կանգնեցնելով ՀՀ-ում վարձով բնակվող քաղաքացիներին:
Վերջին շրջանում, սակայն, ըստ խոսակցությունների, վարձակալությամբ տրվող բնակարանների արժեքները նվազել են: Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը մեկ տասնյակից ավելի անձանց հետ է զրուցել, որոնք, սակայն, պնդում են, որ Երևանում վարձով տրվող բնակարանների գները շարունակում են բարձր մնալ:
«Գները չեն նվազել, Երևանում վարձով տուն գտնելու համար մեծ գումարներ են պետք»,- մեզ հետ զրույցում ասում է հարցման մասնակից Անահիտ Քոլոզյանը։
«Ասում են՝ գները նվազել են, բայց տան տերերը նման քաղաքականություն չեն ուզում որդեգրել»,- նկատում է Անժելա Մանասյանը։
«Մարզերում նույնպես գների նվազում չկա, եթե անգամ առաջարկում են ամսական 150 հազար դրամով բնակարան վարձել, պայմանները շատ վատն են լինում։ Ես փնտրտուքների մեջ եմ․ Գյումրիում, օրինակ, ստիպված եղա տնից տուն տեղափոխվել։ Վարձել էի նշածս արժեքով, բայց գազ չկար, մեր միջոցներով չէր ստացվում ամբողջ տունը տաքացնել, տան տերը իր իրերի մի մասը թողել էր դարակներում ու մեզ արգելում էր ձեռք տալ դրանց կամ տեղափոխել, որ գոնե մեր հագուստը մի տեղ դասավորեինք։ Ստիպված դուրս եկանք, գտանք տուն 180 հազար դրամով, սա էլ այդքան լավը չէ, բայց գոնե ազատ տեղեր ունենք»,- դժգոհում է Լենա Վարդանյանը։
30-ամյա Մ․ Ա․-ն, որը չի ցանկացել ամբողջական անուն-ազգանունը ներկայացվի, մեզ հետ զրույցում ասում է, որ հարազատների հետ վերջին տարիներին վարձակալական հիմունքներով բնակվում է Երևանում: Ըստ նրա՝ տան տերը ամռանը, երբ տուրիստական հոսքը մեծ է լինում, փորձում է գինը բարձրացնել․ «Հիմա բնակվում ենք 150 հազար դրամով, այս ամիս էլ եկավ, ասաց՝ գինը պետք է բարձրացնեմ, ապրանքները թանկացել են, փորձեցինք համաձայնության գալ։ Հետո լսեցի, որ որոշ վարձակալներ իջեցրել են գները, սակայն մի քանի տեղ զանգելուց հասկացա, որ ոչինչ էլ չի փոխվել»։
Նրա խոսքով՝ շուկան պետք է պայմանավորված լինի միջին աշխատավարձով, սակայն այս պահին բնակարանների վարձավճարներն այնպիսի գներ են, որ անգամ որոշ դեպքերում բարձր աշխատավարձից են բարձր:
Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ անշարժ գույքի մասին հաճախ խոսում են մարդիկ, որոնք ոլորտի հետ առնչություն չունեն։ Դա է պատճառը, որ երբեմն մարդիկ տարբեր տեղեկատվություններ են ստանում վարձով տների գների և այլնի մասին։
Նա առանձնացնում է նաև գների բարձր կամ ցածր ժամանակահատվածները․ «Եթե ասում ենք՝ գները նվազել են, պետք է համեմատենք, թե որ ժամանակահատվածի համար են նվազել։ Վերջին երեք տարին աննախադեպ է եղել շուկայի համար։ Ունեցել ենք շատ կտրուկ գնաճ, դրանից հետո գրանցել ենք նաև գների անկում։ Ընդհանրապես մեր շուկան ստաբիլ աճ է գրանցում 2018 թվականից սկսած։ Հետո եղավ քովիդը, 44-օրյա պատերազմը, որի ժամանակ բոլորը կանխատեսում էին, թե շուկան վատ դրության մեջ կհայտնվի, բայց դիմակայեց, որից հետո ունեցանք ռուս-ուկրաինական պատերազմը, այդտեղից էլ հոսքի պատճառով պահանջարկ ձևավորվեց, գները բարձրացան»։
Այս ամենից հետո, ըստ զրուցակցի, իրավիճակը որոշակի կայունացել է․ «Եղավ Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան։ Այնտեղից մեկ այլ հոսք եկավ, որոնք բնակարաններ էին վարձում, բայց շատ գումար չունեին, բնակարանները վարձում էին արվարձաններում, երևանամերձ վայրերում։ Այնուհետև ունեցանք արցախյան դեպքերը, մեր հայրենակիցները եկան, վարձակալության գները նորից բարձրացան»։
Այժմ, Հարությունովի խոսքով, տեղի է ունենում ոչ թե գնային նվազում, այլ պարզապես շուկան կարգավորում է իր գնային քաղաքականությունը․ «Մարդիկ են ի հայտ գալիս և սկսում են կրիտիկական հայտարարություններ անել, որ շուկան մեռնում է, կան որոշ մարդիկ էլ, որոնք նեղ քաղաքական շահեր ունեն, ուզում են խուճապ տարածել շուկայի մասին, մի հատված էլ կա, որ այստեղից Դուբայ գույք է վաճառում և փորձում է տեղի ոլորտին վնասել։ Անշարժ գույքի ասոցիացիան դրա համար նպատակ է դրել շուկան միջազգայնացնելու, բայց երբ շուկայի մասին տարբեր լուրեր են տարածում՝ գները նվազել են, բարձրացել են, դա տարածվում է ամբողջ աշխարհով, ու մեր աշխատանքը զրոյանում է»։
Վերջինս նկատում է, որ վարձով բնակարանների գները հիմնականում բարձր են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում: Նրա խոսքով՝ մյուս վարչական շրջաններում մարդիկ փորձում են բնակարան գնել, ոչ թե վարձել, օրինակ՝ Նոր Նորքում, Մալաթիա-Սեբաստիայում։
«Մարզերում, եթե համեմատենք գները, գուցե տարբերություն լինի, բայց այնտեղ էլ է հնարավոր, օրինակ, 150 հազար դրամով բնակարան վարձել։ Եթե համեմատենք, օրինակ, Աբովյան քաղաքը, ապա, Նոր Նորքի հետ նույն գներն ունեն։ Այնտեղ այլ խնդիր կա․ մարդիկ վարձով տուն փնտրելիս հաշվի են առնում նաև երեխաների՝ մանկապարտեզ, դպրոց գնալու հնարավորությունը։ Մարզերից ուզում են, որ իրենց երեխան Երևանում կրթություն ստանա, այդ պատճառով գուցե այնտեղ այդքան ակտիվություն չկա՝ կապված անշարժ գույքի հետ»,- ասում է Անշարժ գույքի ասոցիացիայի խորհրդի անդամը։
Անդրադառնալով այն դժգոհություններին, որ հաճախ գները չեն համապատասխանում առաջարկվող պայմաններին՝ Հարությունով նկատում է․ «Արդյոք 150 հազար դրամանոց վարձով տանը պայմանները նորմա՞լ են, թե՞ ոչ, դա դժվար է հասկանալը, որովհետև սովորական ապրանք չէ, երբ շուկա դուրս գալուց չափանիշներին համապատասխանի։ Արցախյան դեպքերի ժամանակ իրավիճակներ էինք ունենում, երբ մարդիկ պայմանները հաշվի չէին առնում, նրանց այդ պահին բնակարան էր պետք պարզապես: Դեպք էր եղել, երբ անձը իր բնակարանը 150 հազարով էր առաջարկում, համաձայնվում էր մի անձի հետ, մյուսը զանգահարում էր, ասում՝ կվճարեմ 250 հազար, բնակարանն ինձ տուր, դրսում չմնամ»։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց է պահել
Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը
Yandex Hall-ում քննարկվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Բյուրեղավանի դպրոցի աշխատակիցները փորձել են կոծկել ծեծկռտուքի դեպքը. ՆԳ նախարարը գրություն է ուղարկել ԿԳՄՍՆ
Հենց այս մարդիկ կարող էին եկեղեցին քանդող Կտրիճին՝ իրենց մեղսավոր ընկերոջը պաշտպանելու գալ. Մանավազյան
Ինչպես է ավտոբուսը հայտնվել ձորում, և ինչու է վարորդը վնասվածքներ ստացել՝ չգտնվելով ներսում. մանրամասներ
ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. Ալեքսանդրա Քոուլ
ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը
Երբ վարչապետը չէր ընդունում, առաջարկեց դուրս գալ «Լուսավոր Հայաստան»-ից. ասել ենք՝ ինչ ուզում ես արա
Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Կապանում մեքենա է այրվել
Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել
Լոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Թիվ 97 երթուղու ավտոբուսը հայտնվել է ձորում. վարորդը վնասվածքներ է ստացել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր ունենք. Պապոյան
ՔՊ վարչության նիստը տևել է վեց ժամ. քննարկվել են թեկնածություններ. լուսանկարներ
Ինչ վիճակում է հոսպիտալացված Տեր Վրթանես քահանան
Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել՝ ի պաշտպանություն Կտրիճի. Չախոյան
Ես հեռացող նախագահն եմ, չեմ կարող հավերժ լինել Բելառուսի ղեկավարը, և ինձ դա պետք չէ. Լուկաշենկո
«ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ»-ի մեջ․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ
Մահացել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը
Իջևանի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի
Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ սրբապղծություն հովանավորող կաթողիկոս ու չի ունենալու. Չախոյան
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
Բավարար չէր Գալստանյանի արկածախնդրությունը, հիմա էլ Կտրիճը Մայր Աթոռն է վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի
Այսպիսի խայտառակության արժանի էին միայն Կտրիճը և աստվածամերժի հետ նրա քաղաքական կոալիցիայի անդամները
Մեր հետագա գործողությունները պայմանավորված են Կտրիճ Ներսիսյանի որոշմամբ` կմնա թե կհեռանա նամակը կարդալուց հետո
Մայր Աթոռի տարածքից սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ է հեռացվել. ՆԳՆ
Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի
ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները. Միրզոյանը՝ Մանտաս Ադոմենասին
Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանայի ինքնազգացողությունը
Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար
Կայացել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը
Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է սիրված երգչին
ՆԱՏՕ-ն պատրաստակամ է շարունակել գործընկերությունը. Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռադմիլա Շեկերինսկային
Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը
ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատմամբ հարաբերությունները կզարգանան առավել հավակնոտ օրակարգով
Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ ենք հանձնել քարտուղարություն. 10 եպիսկոպոսների հայտարարությունը
Պետք է սրանց ականջներից բռնել դուրս շպրտել, ՌԴ ագենտ Գարեգինին նույնիսկ ուժային եղանակով հեռացնել. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT