Երևան
12 °C
Ռուսաստանը պարզ լուծում է գտել ուկրաինական էլեկտրոնային պատերազմի համակարգերի դեմ պայքարելու համար, գրում է The Telegraph-ը:
Դրանք օպտիկամանրաթելային մալուխներով անօդաչու փոքրիկ սարքեր են, որոնց վրա չի ազդում որևէ խլացուցիչ։ Ռուսաստանը առավելություն ունի դրանց արտադրության և առաջնագծում օգտագործելու հարցում։
Զենքը, որը հիշեցնում է խաղալիք, The Telegraph-ի փոխանցմամբ, սկսել է փոխել Ուկրաինայում մարտերի բնույթը։
Անօդաչու թռչող սարքը դժժոցով սլանում է դեպի երկինք՝ հետևում ինչ-որ անսովոր բան տանելով. դա օպտիկամանրաթելային մալուխն է, որը հազիվ տեսանելի է անզեն աչքով: Մալուխի մյուս ծայրը պահում է օպերատորը, որը հեռակառավարման վահանակի միջոցով ուղղում է FPV անօդաչու թռչող սարքը դեպի թիրախ՝ ճանապարհի եզրին գտնվող ուկրաինական զրահափոխադրիչ:
Այս օպտիկամանրաթելային անօդաչու սարքերը ցածր տեխնոլոգիական լուծումների օգտագործման վերջին օրինակն են մարտադաշտում բարձր տեխնոլոգիական էլեկտրոնային պատերազմի համակարգերին դիմակայելու համար:
Ուկրաինայի ճակատային գծի հարյուրավոր կիլոմետրեր ծածկված են անտեսանելի և գործնականում անթափանց էլեկտրամագնիսական դաշտերով, որոնք խանգարում են դրոններին։ Անցյալ տարի ֆրանսիական բանակի շտաբի պետ, գեներալ Պիեռ Շիլը Փարիզում կայացած միջոցառման ժամանակ հայտնել էր, որ ռուսական և ուկրաինական անօդաչու թռչող սարքերի 75%-ը անջատվել է ռադիոցանցի խցանման պատճառով:
Արդյունքում, երկու կողմից անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրողները վերադարձել են բավականին պարզունակ տեխնոլոգիայի, որը հիշեցնում է խաղալիք հեռախոս՝ պատրաստված երկու թիթեղյա բանկայից, որոնք կապված են մետաղալարով։ Արտադրողները սկսել են անօդաչու թռչող սարքերի շասսիին ամրացնել օպտիկամանրաթելային մալուխների կծիկները՝ դրանք դարձնելով «անխոցելի ու անորսալի»: Դրա շնորհիվ զինվորականները կարող են օգտագործել անօդաչու թռչող սարքեր՝ մարտադաշտում իրավիճակը պարզելու և հակառակորդին հարվածելու համար։
Ուկրաինացի զինվորականները հույս ունեին, որ արհեստական ինտելեկտը կարող է փոխարինել մարդկային օպերատորներին հարվածող թիրախներում: Սակայն, հաշվի առնելով ժամանակային սահմանափակումները, ռուս-ուկրաինական հակամարտության պատերազմող կողմերը ստիպված էին ավելի պարզ քայլ ձեռնարկել իրենց անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունը պահպանելու համար։
«Սիբիլին» ռազմավարական հետախուզական ընկերության գործադիր տնօրեն Ջասթին Քրամփը Ռուսաստանի մշակած այս փոքրիկ սարքերը արդյունավետ է համրել էլեկտրոնային պատերազմի դեմ պայքարելու համար: Նա նշել է, որ օպտիկամանրաթելային մալուխը այնքան թեթև է, որ անօդաչու թռչող սարքը տանում է իր հետևից, ինչը նշանակում է, որ մանրաթելին ոչինչ չի բռնում և չի խանգարում շարժմանը:
Անօդաչու սարքի և օպերատորի միջև մալուխի առկայությունը նշանակում է, որ EW խցանումները չեն կարող ազդել կառավարման համար օգտագործվող ստանդարտ ռադիոհաճախականությունների վրա: Չնայած օգտագործման որոշ դժվարություններին՝ այդ անօդաչուները անհրաժեշտ են հատուկ առաջադրանքների հաջող կատարման համար:
Ըստ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի՝ ռուսական աղբյուրները հայտնել են, որ առաջին օպտիկամանրաթելային անօդաչու սարքերը պաշտոնապես ընդունել են ռուսական ստորաբաժանումներն այս շաբաթ, մասնավորապես՝ հունվարի 8-ին, սակայն դրանք շատ ավելի վաղ են սկսել փորձարկվել մարտի դաշտում։
Վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, առավելություն ունի առաջնագծում նման խուսափողական անօդաչու թռչող սարքերի արտադրության և օգտագործման մեջ: Ուկրաինական արտադրողները փորձում են հետ չմնալ և սկսում են արտադրել և փորձարկել սեփական մոդելները՝ էլեկտրոնային պատերազմի ոլորտում Ռուսաստանի առավելությունը հաղթահարելու համար, ներառյալ ռադիոցանցի խլացման և հաքերային այլ մեթոդները:
Ավելի քան մեկ տասնյակ օպտիկամանրաթելային անօդաչու սարքեր են ցուցադրվել վերջերս Ուկրաինայի պաշտպանության նախարարության կազմակերպած ցուցադրության ժամանակ:
Ուկրաինայի պաշտպանության նորարարությունների դեպարտամենտի անօդաչու թռչող սարքերի վարչության պետ Եվգենի Տկաչենկոն ըդունել է, որ Ռուսաստանի Դաշնությունը առավելություն ունի էլեկտրոնային պատերազմի համակարգերի դեմ պայքարում:
«Ռուսաստանը շարունակում է մեծացնել իր հնարավորությունները օպտիկամանրաթելային կառավարվող անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման հարցում, ուստի կարևոր է չեզոքացնել այս ոլորտում նրա առավելությունները: Մեր արտադրողները ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը՝ արագորեն հարմարվելու պատերազմական ժամանակաշրջանի մարտահրավերներին և իրականացնել առաջադեմ զարգացումներ»,- ասել է նա:
Այնուամենայնիվ, ռուսական նորամուծությունն այնքան էլ պարզ տեխնոլոգիա չէ, որքան թվում է: Լարերի մեխանիզմը դժվար խնդիր է եղել արտադրողների համար: Հաղորդալարը թեև ամուր է, սակայն այ կարող է խճճվել դրոնի պտուտակներում։
Երկրորդ խնդիրը կապված է թռիչքի հեռահարության հետ։ Որքան երկար է մալուխը, այնքան ավելի ծանր է դրոնը, ուստի պայթուցիկ նյութի քաշը պետք է կրճատվի՝ բալանսի բերելու համար:
Ուկրաինական կողմը ևս օգտվում է նման սարքերից: Ուկրաինական արտադրողներից մեկը՝ 3DTech-ը, Forbes-ին ասել է, որ ոլորման մեխանիզմը կշռում է մոտ 300 գրամ, իսկ 5 կմ մալուխները՝ ևս 1,25 կգ, այսինքն՝ պայթուցիկի ընդհանուր քաշը պետք է կրճատվի գրեթե 3 կգ-ով։
Անօդաչու սարքերի օպերատորները նույնպես պետք է բոլորովին նոր հմտություններ սովորեն՝ համեմատած նրանց հետ, որոնք ձեռք են բերել մարտական գործողությունների ժամանակ: Կախված մալուխով դրոնը ամենակատարյալ սարքը չէ։ Այն կարող է բռնվել ցանկացած խոչընդոտի վրա մի շարք արտաքին գործոնների պատճառով՝ ներառյալ օպերատորի հմտությունը և խիտ անտառով թռչելը:
Forbes-ի տվյալներով՝ փորձնական թռիչքներից մեկի ժամանակ ուկրաինացի օպերատորը հանկարծակիի է բերել մի հեծանվորդի, որը խճճվել է դրոնի մալուխի մեջ։ Չնայած անօդաչու թռչող սարքի շարժման ժամանակ մալուխը արձակվում է՝ լարվածությունից խուսափելու համար, օպտիկամանրաթելային մալուխները հեշտությամբ կարող են կոտրվել, եթե դիպչեն խոչընդոտների, որոնք գտնվում են օպերատորի և վերջնական նպատակակետի միջև:
Ջասթին Քրամփի խոսքերով՝ «հսկողության այս համակարգը համեմատաբար հազվադեպ է օգտագործվել ամբողջ աշխարհում իր թերությունների պատճառով, սակայն, հավանաբար, այն ավելի մեծ ուշադրության կարժանանա ինչպես շահագործման, այնպես էլ հակաքայլերի տեսանկյունից»:
Ուկրաինացի զինվորական պաշտոնյաները հայտնել են, որ օպտիկամանրաթելային անօդաչու թռչող սարքերը ավելի հեշտ է խոցել փոքր զենքով, քանի որ դրանք այնքան մանևրել չեն կարող, որքան անլար անօդաչու թռչող սարքերը:
Մարտի դաշտում այս նորամուծությունը, սակայն, դեռևս արդյունքների վերլուծության չի ենթարկվել, բայց հասցրել է մանր խնդիրներ ստեղծել ուկրաինական զորքերի համար ու ենթադրելի է, որ կշարունակի ստեղծել, քանի դեռ փոքրիկ սարքի դեմ կիրառելի գործիքը մշակման ու քննարկման փուլում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱվազակային հարձակում Րաֆֆու փողոցում․ կա վիրավոր տղամարդ
Փաստաթղթում ասվում է՝ ՀՀ նախագահը և Ադրբեջանի նախագահը. ի՞նչ կապ ունեմ ես, ես նախագահ երբևէ չեմ եղել. վարչապետ
Հայաստանը շարժվում է խաղաղության օրակարգով. ՀՀ նախագահն ընդունել է Ուրուգվայի դեսպանին
Չեմ զարմանա, որ ձեր շրջանակներից են այդ մարդկանց փող տվել, որ փչացնեն ՀՀ-Իրան հարաբերությունները․ վարչապետ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել
Կարեն Կարապետյանը կամ Սերժ Սարգսյանն ո՞վ են, որ ինձ իշխանություն տան կամ չտան. Փաշինյանը՝ Խամոյանին
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը Դելիում հանդիպել է հնդիկ գործընկերոջ հետ. պայմանավորվածություններ կան
«Կրթվելը նորաձև է» շարժումը՝ Լեռնավան համայնքում. կրթական շարժումը նոր թափ է հավաքում
Երևանում ավտոբուսների այդպիսի մեծ հոսք սրանից առաջ տեսել եմ Խորհրդային Միության ժամանակ. վարչապետ
Համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանում սոցիալական հեղափոխություն է
«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում մեկնարկում են բիզնեսի կառավարման և պլանավորման դասընթացները
Ի՞նչ է արվում ապօրինի զենքի շրջանառությունը կանխելու ուղղությամբ․ Մանավազյանը՝ Արփինե Սարգսյանին
Պատանդների փոխանակումը մերժելու ՀԱՄԱՍ-ի քայլը նշանակում է պատերազմի վերադառնալու որոշում. Իսրայելի ԱԳ նախարար
Որն է ԵՄ անդամակցության ճանապարհին ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերը․ վարչապետը մանրամասնել է
Ինչ փուլերով պետք է անցնի Հայաստանում գաղափարական տրանսֆորմացիան. վարչապետը պարզաբանել է
Լեռնավանից մի կերպ հասա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «Գազել»-ում հրդեհ է բռնկվել․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Վարչապետը հայտնեց՝ ինչ ձևաչափով է տեղի ունեցել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը
ԲՏԱ նախարարի տեղակալը և GITEX-ի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Քրեական ենթամշակույթի կարգավիճակ ունենալն ինքնին կդիտարկվի քրեական պատասխանատվության առարկա․ ՆԳ նախարար
Սնուփ Դոգը վերադարձրել է երևանյան չկայացած համերգի հոնորարը
Հունաստանը նոր նախագահ ունի. հայտնի է երդմնակալության օրը
Մի հատ հայրիկին երեկոյան հարցրեք՝ կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա. Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանին
Արփինե Սարգսյանն անդրադարձավ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքին
Հայ հրաձիգները թիմային ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում
Ունենք 110 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմս, որից դեղատան կողմից սպասարկվել են մոտ 34 հազարը. նախարար
Մենք հեղափոխություն չենք արել, որ ստվերը խրախուսենք, գնում ենք կատարելու մեր պարտականությունները. վարչապետ
34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու երեխաներին, հայտնվել բնակչի հողամասում. վերջիններս հիվանդանոցում են
Ցեղասպանության թանգարանը ամբողջովին հիմնանորոգված կլինի, անհանգստության այլ առիթներ փնտրեք․ նախարար
Ահազանգեր ենք ստանում, որ համատարած ՀԴՄ չեն տալիս. Նիկոլ Փաշինյան
Լոռու մարզի Լեռնավան համայնքում Կրթվելը նորաձև է շարժումը հիասքանչ ընթացք ստացավ. Աննա Հակոբյան. տեսանյութ
Նոր նշանակում Երևանի քննչական վարչությունում
Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակը. պանթեոնում ծաղիկներ են խոնարհվել
Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը
Կարեն Բրուտյանը Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարարի հետ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
Քննչական կոմիտեի վարչություններից մեկը նոր պետ ունի
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 12-ին
Հասարակական կարգի պահպանության ծառայությունը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում ստուգայցեր է իրականացնում
Նոր նշանակում քննչական կոմիտեում
Ազգանունի ու քո հոր արածների բերումով դուք քաղաքական իմաստով «բոքսի տանձիկ եք». Սիմոնյանը՝ կրտսեր Քոչարյանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT