Երևան
12 °C
Կառավարությունը 2025 թվականի առաջին նիստում քննարկում է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ԵԽ-ում 2023թ․ աշնանը ունեցած ելույթը, երբ ասել էր, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի. «Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո: Պիտի արձանագրեմ, որ ԵԽ-ում իմ ունեցած այդ ելույթը քաղաքական գործունեության ընթացքում այդ պահին ՀՀ-ում ամենամեծ հետաքրքրություն առաջացրած ելույթն էր։ Ինչո՞ւ եմ ասում այդ պահի դրությամբ, որովհետև հիմա ավելի մեծ հետաքրքրություն առաջացրած ելույթ արդեն կա, բայց դա չէ էականը։ Եվ ՀՀ քաղաքացիների շրջանում այդ ելույթի արձագանքն աննախադեպ էր»:
Վարչապետը նաև նկատեց՝ դրանից հետո՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, ԵՄ նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպումը, որը աննախադեպ ձևաչափով տեղի ունեցած հանդիպում էր. «Սրանից հետո տեղի ունեցավ հետևյալը, որ այս արձագանքների ֆոնին քաղաքական-քաղաքացիական նախաձեռնություն ձևավորվեց, որը, 50 հազար ստորագրություն հավաքելով, ներկայացրեց օրենսդրական նախաձեռնություն»:
Այս համատեքստում վարչապետը նշեց՝ սա չի նշանակում ՀՀ անդամակցություն ԵՄ-ին, որովհետև այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա. «Այսինքն՝ սցենարներից որևէ պարագայում ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե, և մեր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակիցների՝ օրենքով սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն»։
Ըստ Կառավարության ղեկավարի՝ օրենքի ընդունմամբ պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենալ մինչև պոտենցիալ հանրաքվե անել-չանելու կետը:
«Այս օրենքի ընդունումից հետո ԵՄ-ի հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որ իրենք են պատկերացնում, և որը մենք ենք պատկերացնում, և մենք միասին ճանապարհային քարտեզ պետք է կազմենք»,- ասաց Փաշինյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է Եվրաքվեի օրինագիծը Ազգային ժողով ուղարկելու նախաձեռնությունը։
Հանձնաժողովը հաստատել է Եվրաքվեի օրենսդրական նախաձեռնության հարցով 52 հազար 351 ստորագրության վավերականությունը:
Սա նշանակում է՝ ձայները բավարար են, որ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի օրակարգ մտնի:
Եթե Ազգային ժողովը նախագիծը մերժի, նախաձեռնության անդամները պետք է 300 հազար ստորագրություն հավաքեն, որից հետո հարցը կդրվի հանրաքվեի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետը ստորագրել է պատանիների «խաղաղության» գլխարկները. տեսանյութ
Այդ փաստաթուղթը հօդս ցնդեցրեց լրտեսների թեզերը, այն մեծ նշանակություն ունի մեզ համար․ Նիկոլ Փաշինյան
Ազատության հրապարակում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը
Կալուգացի օլիգարխը դառնալու է բոմժ, կզցնելու ենք մինչև վերջին խազը. Ռուբինյան
Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի
Հայաստանում գազի հետ կապված բարդ իրավիճակ կարող է ստեղծվել. Ալեքսեյ Օվերչուկ
Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
Սյունիքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. հոսպիտալացվել են իրանցիներ
Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավին
Հայաստանը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան
Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից. ՌԻԱ Նովոստի
Փաշինյանին ու Ավանեսյանին ելակով տորթ են հյուրասիրել. տեսանյութ
Մեզ համար Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա․ Մհեր Գրիգորյան
Փաշինյանին ու Ավինյանին «16» գրությամբ մարզաշապիկներ են նվիրել. տեսանյութ
Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել
ԱՄՆ-Իրան բանակցությունները դանդաղ են ընթանում. Թրամփ
Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկիի uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո
ՀՀ-ն հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի. Փաշինյան
Ամռան առաջին շաբաթը Հանրապետությունում տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա
Փաշինյանը վստահ առաջատարն է Հայաստանում նախընտրական հարցումներում՝ ջախջախիչ թվերով. Euronews
«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն՝ ՊՆ վարչական համալիրում
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
Միլիարդավոր դոլարների արժողության մեր սպառազինության զգալի հատվածը արտադրված է ՀՀ-ում. Փաշինյան
Կառուցում ենք նոր որակի պետություն. Փաշինյան
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
Նորք-Մարաշում թութ նվեր ստացանք. շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 4 վիրավnր
«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն
Մեքենան բախվել է էլեկտրական սյանն ու բռնկվել. կա տուժած
Լինելու են նոր աղմկահարույց բացահայտումներ հանցավոր սխեմաներով, որոնց մասնակիցները նախկին պաշտոնյաներ են. ՀԿԿ
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ու բռնկվել. կան զոհեր և ավելի քան 30 տուժած
Առավոտյան սելֆի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հրդեh՝ Երևանի տներից մեկում
Էսօր զինվորներն են պահում ծնողներին, ոչ թե ծնողները՝ բանակում ծառայող զինվորներին․ ՔՊ-ն Տավուշում է․ տեսանյութ
Թրամփը շուտով Իրանի հարցով վերջնական որոշում կկայացնի
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է բռնի տեղահանված կանանց հետ
Քարաբերդում ավտոմեքենան ծառերին բախվելով ընկել է ձորը․ կան տուժածներ
Քիչ-քիչ Հայաստանում և Ադրբեջանում ավելի շատ մարդ է հավատում, որ խաղաղությունը խաղ չէ, խաղաղությունն իրական է
3700-ից ավելի ընտանիք տուն կունենա․ 16 մլն դրամ՝ սեփական տան համար․ ովքեր են Կառավարության ծրագրի շահառուները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT