Տեսա՝ խանութը դատարկ է. «222 Lava»-ի գովազդած «Full Size»-ը ապրանքները չի առաքել և ասել է, որ դրանք չկան

02/01/2025 schedule21:26

Դեկտեմբերի 28-ին Shamshyan.com զանգահարած Հայաստանի մարզերից մեկի բնակչուհին, որը չի ցանկացել ներկայանալ, իր դժգոհությունն է հայտնել ամիսներ շարունակ հայտնի բլոգեր «222 Lava»-ի կողմից գովազդվող «Full Size» կենցաղային տեխնիկայի և էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող խանութ սրահից։

Նա ասել է․

«Նոյեմբերի 29-ին գնացել ենք «Full Size» և մայրիկի անունով ձևակերպել ապառիկ 463 հազար դրամի չափով, ու ասացին, որ մարզեր առաքումը կանեն 15 օրվա ընթացքում, որից մենք, իհարկե, զարմացանք, բայց դե համաձայնվեցինք։ 15 օր անց ոչ մի լուր չկար առաքումից, զանգեցի իրենց խանութ, սկսեցին մուննաթ գալ, ասում են՝ քիչ ուշ զանգեք, մենեջերի համար են տալիս, զանգահարում ենք, բա կներեք ուշացման համար, դիմացը Ամանոր է, ծանրաբեռնված ենք աշխատում, մի փոքր նվերով կառաքենք։ Դեկտեմբերի 16-ը դարձավ դեկտեմբերի 21, ու էդ ժամանակ էլի խոսում ենք հեռախոսով, ասում են՝ տոներից հետո։

Վերջը պայմանավորվեցինք, որ դեկտեմբերի 26-ին առաքեն, ու անգամ առաջարկեցին, որ ապառիկի առաջին ամսվա վճարը իրենք մուծեն։ Եկավ 26-ը, ու նորից զանգեցինք, ու ահավոր մուննաթով, ահավոր կոպիտ պատասխանեցին, որ 70 հատ առաքում ունեն ու շատ վատ ձևի ասացին՝ գազօջախը էսօր ուղարկեն, մնացածը՝ վաղը։ Ասացի՝ հաստա՞տ, բա հա։ Բերեցին գազօջախը, ու եկավ ամսի 27-ը, զանգում եմ անընդհատ, խոսում, ու 10 անգամ խոսքի մեջ «ֆռռացնում» են, ասում՝ էս պահին չի լինի։

Այդպես խոսում եմ իրենց հետ ու ասում եմ՝ գազօջախն էլ կբերեմ հետ կվերադարձնեմ ու ասում եմ՝ ես մեքենա եմ ճարել, գամ վերցնեմ իմ ապրանքը, ու ասում է՝ «քուրս, ցավդ տանեմ, էդ ապրանքը չկա»։ Առավոտյան զանգահարում եմ, չեն պատասխանում, «Full Size»-ի սպասարկման կենտրոն եմ զանգում՝ անհասանելի է չգիտեմ՝ ինչու, զանգում են մենեջերին, ասում եմ՝ գալիս եմ ըտեղ, ասում է՝ չէ, ես ստեղ չեմ, ամսի 14-ից ենք աշխատում։ Ես ասում եմ՝ ինձ պատասխան տվեք, ինչ եք անում, ասում ա՝ բա մենք հունվարի 14-ից ենք աշխատում։ Ես 1 ժամում հասա Մալաթիա, տեսնեմ՝ խանութը դատարկ է, ոչ մի բան չկա, ու միանգամից այնտեղ հավաքվեցին մեծ թվով բախտակից քաղաքացիներ, որոնք նույնպես տարբեր տեղերից հասել էին իրենց ապրանքների հետևից, որոնք այդպես էլ իրենց չէր հասել։

Ես զանգեցի նորից մենեջերին։ Որոշեցինք գնանք ոստիկանություն, ու պարզվեց, որ արդեն ոստիկանությունում իրենց վրա գործ կա, ու բոլորիս ասեացին, որ գնանք ոստիկանություն ու բողոք ներկայացնենք։ Այդտեղ եկավ նաև տարածքի սեփականատերը, որը այդ տարածքը վարձով է տվել։ Նա էլ ասաց, որ այս ամիսների ընթացքում իրեն ոչ մի դրամ չեն տվել, ու ինքն է ասել, որ խանութի ներսի մի քանի ապրանքը թողեն, որ ինքը գոնե այդկերպ փոխհատուցվի»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12118 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել