Երևան
12 °C
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի անսպասելի փորձը՝ երկրում ռազմական դրություն մտցնելու, վեց ժամ անց անհաջողությամբ է ավարտվել. խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը հանելու օգտին, իսկ նախագահը ստիպված է եղել նահանջել:
«Ազգային ժողովը պահանջեց դադարեցնել արտակարգ դրությունը, և մենք հետ կանչեցինք այն զինվորականներին, ովքեր ներգրավված էին ռազմական դրություն մտցնելու գործողություններում։ Մենք կընդունենք Ազգային ժողովի պահանջը և կհանենք ռազմական դրությունը կառավարության նիստում»,- ասել է Յուն Սեոկ Յոլը հեռուստատեսային ուղերձում:
Այնուհետև նախարարների կաբինետը հանդիպել է և քվեարկել ռազմական դրությունը չեղարկելու օգտին, հաղորդում է Yonhap-ը: Զինվորականները վերադարձել են իրենց ստորաբաժանումները:
Չորեքշաբթի առավոտյան հրաժարական է տվել նախագահի ողջ կազմը։ Ինքը՝ նախագահը, տեղական ժամանակով ժամը տասին դեռ նոր հայտարարություններ չի արել։
Խորհրդարանում մեծամասնություն ունեցող Դեմոկրատական կուսակցությունից նախագահի հակառակորդները նշել են, որ եթե նա հրաժարական չտա, իրենք իմպիչմենտի գործընթաց կսկսեն։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով հեռարձակված ուղերձում, նախագահը ռազմական դրությունը համարել է անհրաժեշտ միջոց՝ պաշտպանելու սահմանադրական կարգը «կոմունիստական ուժերից» և Հյուսիսային Կորեայի կողմից բխող սպառնալիքներից:
Սպառնալիքը գալիս է ինչպես Հյուսիսային Կորեայից, այնպես էլ տեղական «հակապետական տարրերից», որոնք պետք է արմատախիլ արվեն, ասել է նախագահը։ Նա չի հստակեցրել, թե ինչպիսի սպառնալիքներ են գալիս հյուսիսից, սակայն երկու երկրները տեխնիկապես դեռ պատերազմի մեջ են։
YTN հեռուստաալիքի կայքը հրապարակել է ժողովրդին ուղղված նախագահի ուղերձի տեքստը, որում նա ընդդիմությանը մեղադրում է պետության աշխատանքը կաթվածահար անելու համար՝ փորձելով իմպիչմենտի ենթարկել կառավարության հիմնական գործիչներին և պաշտոնյաներին։ Նրա խոսքով՝ նոր կառավարության մեկնարկից ի վեր (ընտրություններն անցկացվել են այս գարնանը) Ազգային ժողովը սպառնացել է իմպիչմենտի ենթարկել 22 քաղծառայողի, այդ թվում՝ մի քանի դատախազի, ՆԳ նախարարին և պաշտպանության նախարարին։
«Սա ակնհայտ հակապետական գործողություն է, որը խախտում է ազատ Կորեայի սահմանադրական կարգը և ոչնչացնում Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված օրինական պետական ինստիտուտները՝ փորձելով քաղաքացիական պատերազմ հրահրել»,- ասել է Յուն Սեոկ Յոլը: Նրա խոսքով՝ սա աննախադեպ է աշխարհի ցանկացած երկրի, նաև՝ Հարավային Կորեայի համար։
«Մեր Ազգային ժողովը դարձել է հանցավոր խմբավորումների որջ և օրենսդրական բռնապետության միջոցով փորձում է կաթվածահար անել երկրի դատական-վարչական համակարգը և տապալել լիբերալ ժողովրդավարության համակարգը»,- ասել է նա ժողովրդին ուղղված իր ուղերձում:
Ե՛վ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմությունը համաձայն չեն եղել ռազմական դրություն մտցնելու հետ։ Խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հարավային Կորեայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լի Չժե Մյունը դա անվանել է հակասահմանադրական, իսկ նախագահի «Ժողովրդի ուժ» կուսակցության ղեկավար Հան Դոնգ Հունը այն անվանել է անօրինական և խոստացել արգելափակել:
Գեներալ Պարկ Ան-Սուի հրամանագրով, որը պատասխանատու է ռազմական դրության կիրառման համար, արգելվում է ամեն տեսակ քաղաքական գործունեություն, ներառյալ խորհրդարանի, տեղական խորհուրդների, քաղաքական կուսակցությունների և ասոցիացիաների աշխատանքը, ինչպես նաև հանրահավաքները, ցույցերը և գործադուլները:
Հրամանագրի համաձայն՝ ԶԼՄ-ներն անցել են ռազմական հրամանատարության վերահսկողության տակ, ուստի «կեղծ լուրերի տարածումը, հասարակական կարծիքի շահարկումը և կեղծ քարոզչությունը» արգելվել է։ Հրամանագիրը խախտողները կարող են կալանավորվել, ձերբակալվել, խուզարկվել առանց թույլտվության և ենթարկվել պատժի, ասվում է հրամանագրում։
Վերջին անգամ Հարավային Կորեայում ռազմական դրություն մտցվել է 1979 թվականին՝ այն ժամանակվա բռնապետ Պակ Չունգ Հիի սպանությունից հետո։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT