Երևան
12 °C
Պատերազմում հայրը զոհվում է, ու հենց նույն պահին ծնվում է որդին: Բեմում հին Գյումու սովորական բակերից մեկն է՝ իր լուսաբացով, կեսօրով ու մայրամուտով:

Մեծ մենահամերգով արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրող «Անի» պարային համույթը հիմնադրման 25-ամյակն է տոնել: Համերգներ Հայաստանում և արտերկրում, միջազգային և հանրապետական պատվավոր հորիզոնականներ ու ձեռքբերումներ:

40 տարի պարարվեստում, որից 25-ը՝ «Անի»-ի հետ:
«1984 թվականից մինչ օրս ծառայում եմ այս արվեստին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հուզված ու հպարտությամբ ասում է համույթի գեղարվեստական ղեկավար Սենիկ Խուբեսարյանը:
«Անի»-ին հիմնադրվել և գործում է նախկին «Պիեներ պալատ»-ում, որն այժմ վերանվանվել է «Մանկապատանեկան արվեստի պալատ»: Անունը հիմնադիրը պատահական չի ընտրել: Ասում է՝ ինչ-որ իմաստով սա նաև հարգանքի դրսևորում է իր վարպետների նկատմամբ:
«Ես պարել եմ Տեքստիլագործների պալատում, իմ վարպետներն են եղել Կառլեն Մադոյանն ու Սամվել Մայիլյանը: Մեր համույթը կոչվում էր «Անի»: Երկրաշարժից հետո 5-6 տարի էլ այն գործեց, հետո վարպետներից Մադոյանը մահացավ, և խումբը փլուզվեց: Ես ուզեցի անպայման այդ խմբի անունը պահել, դրա համար իմ համույթն անվանեցի «Անի»»,- նշում է նա:
.jpg)
Այս համույթը, ըստ «Մանկապատանեկան արվեստի պալատ»-ի տնօրենի պաշտոնակատար Վիկտորյա Մատինյանի, մեծ ներդրում ունի Գյումրու դիմագիծն ու իրական նկարագիրը պահելու, ներկայացնելու, հանրայնացնելու հարցում: 5 սերունդ կրթվել, դաստիարակվել, պարել և շարունակում է մնալ հայեցի:
«Այդ 25 տարիները հեշտությամբ չեն տրվել: Նրանք ունեցել են և՛ նվաճումներ ու վերելքներ, և՛ վայրէջքներ: Այս ամենով հանդերձ՝ մեծ է «Անի»-ի դերը Գյումրու մշակութային կյանքում, որովհետև այստեղ կրթվում և պարարվեստում իրեց առաջին քայլերն են անում հարյուրավոր երեխաներ: Նաև այստեղից դուրս եկած հաջողակ պարուսույցներ կան, ովքեր իրենց առանձին խմբերն ունեն և շարունակում են արդեն իրենց սաներին կրթել ու պարարվեստի մեծ աշխարհ ուղղորդել այն նույն ձեռագրով ու պատվախնդրությամբ, ինչն իրենց «Անի»-ն է տվել»,- մեզ հետ զրույցում նշում է Մատինյանը:

Վերջին մեծ մենահամերգը 2020-ին էր համույթն ունեցել: Այս անգամ 5-րդ սերունդը նոր ձևաչափով է ներկայանում. հանդիսականի դատին հանձնվեց «Անավարտ պար» պարային ներկայացումը:
Գյումրվա հին բակերից մեկում վազվզող ու խաղացող երեխաներ, լվացք փռող հարսներ, տների դիմացի նստարաններին նստած օրվա անցուդարձը քննարկող հարևաններ: Այս պատկերը շատերի կյանքի անիվը կարողացավ հետ պտտել դեպի մանկություն ու պատանեկություն, տանել անցած-գնացած ջահելության ճամփեքով:


Ինչո՞ւ «Անավարտ պար»:
Խուբեսարյանն ասում է՝ կյանքը քանի շարունակվում է, պարը քայլելու է մարդու հետ: «Անավարտ պար»-ը մի ընտանիքի կյանքի պատմություն է, որը բեմում վերարտադրվում, հասնում է յուրաքանչյուրի սրտին ու հոգուն: Այդ պատկերներում շատերն իրենց գտան, հիշեցին, հուզվեցին յուրովի:
«Երիտասարդ տղան ու կինը պարողներ են: Ամուսնուն բանակ են տանում, և կարճ ժամանակ անց զոհվում է: Կնոջ տառապանքն ու սուգը զուգակցվում է որդու լուսավոր ծննդով: Այդ պահից սկսած՝ ապրում է զավակի համար, հաղթահարում բազում փորձություններ ու տանջանքներ՝ տղային լավ մարդ, հայրենասեր որդի, արժանապատիվ ու ազգասեր քաղաքացի մեծացնելու համար: Ներկայացրել եմ հայի տեսակը, գյումրեցի պայքարող կնոջ տեսակը, ով վիշտը սրտում ճիշտ զավակ է դաստիարակում»,- ասում է Խուբեսարյանը:

.jpg)
Թվարկված մարդկային որակները «Անի» պարային համույթի համար նաև անխախտ սկզբունքներ են: Փոքրից-մեծ գիտեն այս մասին: Խուբեսարյանն ասում է՝ իր դուռը բաց է բոլորի առաջ, բայց մնում են նրանք, ովքեր կարողանում են հասկանալ, որ ազգային դիմագիծն ամենաթանկ ու կարևոր նախապայմանն է համույթում մնալու, պարելու և կյանքում ճիշտ ուղով քայլելու համար:


Գյումրիական հստակ ձեռագիր. համույթին իր գնահատականն է տալիս «Մանուկյան ընկերության» հիմնադիր-տնօրեն, համերգի պրոդյուսեր Մկրտիչ Մանուկյանը, որը շուրջ 20 տարի աշխատում է «Անի»-ի հետ:
«Համույթն արդեն 25 տարի մեծ ներդրում ունի Գյումրու պարարվեստում ու կյանքում: Կարևորն այն է, որ գյումրիական ձեռագիր ունի, այդ ոճի մեջ է, միշտ գրագետ է ներկայանում՝ բնականաբար դրան զուգակցելով տարբեր երկրների պարերը»,- ասում է Մանուկյանը:

Բեմում Գյումրու նիստ ու կացը, ավանդույթներն ու շիտակությունը ներկայացնող տեսարանները հաջորդում են միմյանց: Հերոսի երեխան ներկայանում է պատանի, այնուհետ՝ երիտասարդ ու կանգնում հասունության շեմին: Տարիներ առաջ ամուսնուն կորցրած նախկին պարուհին իր մեջ ուժ է գտնում, վստահ ոտքի է կանգնում և պարում՝ շարունակելով ամուսնու հետ անավարտ մնացած իր պարը: Սա էր գլխավոր ասելիքը, որը հասավ հանդիսականի մտքին ու հոգուն: Այս մասին վկայեցին քար լռության մեջ անսպասելի պայթած ու տրական ծափերը:




«Ծափողջույնները բոլոր այն հայորդիների համար են, ովքեր, իրենց հարսանեկան պարերն անգամ անավարտ թողնելով, կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: Եվ այն մայրերի համար, ովքեր որոշեցին ապրել ու ապրեցնել՝ հանուն այս սրբազան երկրի և հայրենիքի, որ Հայաստան է կոչվում: Վստահ եմ, որ նրանց արածն իզուր չի անցնելու այնքան ժամանակ, քանի դեռ մեզնից յուրաքանչյուրը իր սրտում, գործում և արվեստի լեզվով հիշում է նրանց»,- ելույթի իր խոսքում ասում է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Ըստ նրա՝ միշտ չէ, որ ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են, և նման մեծամասշտաբ համերգը կյանքի կոչելը նաև ֆինանսական լուրջ ներդրումներ է պահանջում: Եթե Գյումրու ավագանին (մինչ հայտնի իրադարձությունները) հաստատած չլիներ այս համերգի համար նախատեսվող ֆինանսական հատկացման նախագիծը, այն չէր կարողանա իրականություն դառնալ:
«Եվ վերջում մի խնդրանք: Եկեք այսօր առնվազն միմյանց խոստանանք, որ մեզնից յուրաքանչյուրը իր խրամատում կպայքարի հանուն մեր երկրի ավելի լավ ապագայի: Յուրաքանչյուրս մեր գործով, ավելի մեծ նվիրումով ամեն ինչ կանենք, որ մեզ բաժին ընկած պատերազմներում մի օր այնպես հաղթենք, որ ոչ մի պար անավարտ չմնա»,- ասում է Թովմասյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է
Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան
Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ
Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT