Նարեի նստարանը թեք է դրված, մանկավարժի օգնականը նոր է սովորում ժեստերի լեզու. ներառական կրթության իրական կողմը

24/11/2024 schedule19:00

Սենյակի դուռը բացում է մեծ, սև ու պայծառ, չարաճճի աչքերով լայնաժպիտ մի աղջնակ։ «Մենք մի փոքր շուտ տեղ հասանք»,- ասում է Նարեին ուղեկցող տատիկը՝ Անուշ Տեր-Գևորգյանը։

Աղջիկը սիրում է հեծանվով զբոսնել, սահել անվաչմուշկներով, ինքնագլոր ու կենդանիներ է շատ սիրում, հատկապես՝ շուն, բայց տանը պահելու հնարավորություն չունի։

Նախասիրությունների մասին երեխան պատմում է ժեստերի լեզվի թարգմանչի միջոցով։ Նա թույլ լսողություն ունի և չի խոսում։

Ժեստերի լեզուն Նարեի մայր լեզուն է

Երեխայի ծնողները ևս չեն խոսում։ Ժեստերի լեզուն նրա մայրենի լեզուն է։ Ընտանիքը, որում մեծանում է աղջիկը, բավական հարուստ փորձ ունի այս հարցում։

Անուշ Տեր-Գևորգյանը հիշում է՝ տարիներ առաջ, երբ իմացավ, որ որդին չի լսում, նաև չի խոսելու, սկզբում անակնկալի եկավ, բայց հետո ամուսնու հետ հետ կարողացան հաղթահարել դժվար պահն ու քայլել առաջ՝ իրենց երեխայի ձեռքն ամուր բռնած։

«Սկզբում շատ ծանր էր ինձ համար, բայց ես չեմ ամաչել երբեք, որ իմ տղան չի լսել, չի խոսել։ Դա ոչ մեկի ցանկությամբ չի կարող լինել։ Բայց եթե չենք կարող փոխել ոչ մի բան, պետք է առաջ շարժվենք։ Ու այդպես էլ արեցինք։ Մենք Արտյոմին (նկատի ունի տղային -խմբ.) Երևան տարանք՝ թույլ լսող երեխաների գիշերօթիկ։ Նա այնտեղ 10 տարի սովորեց, լավ կրթություն ստացավ ու լավ մարդ մեծացավ»,- պատմում է տիկին Անուշը։

Տղան տուն է եկել շաբաթ-կիրակի օրերին. հասարակության հետ հոգեբանական բախումներ չեն եղել։ Բնավորությամբ անկաշկանդ ու ժիր երեխան հաջողությամբ է յուրացրել լեզուներ, նաև փայտագործություն, կոշկակարություն է սովորել։

Խոսում է ժեստերի լեզվով, սակայն կարողանում է հաղորդակցվել բոլորի հետ։ Ընկերների մեծ մասը և՛ լսում են, և՛ խոսում։ Նրանց հետ զրույցը կիսաժեստային է հաջողվում, սակայն իրար շատ լավ են հասկանում։

Նարեի մայրը ևս չի խոսում, բայց կարողանում է բառեր արտաբերել։ Դպրոց չի գնացել, տնային ուսուցում է ստացել Վանաձորում. «Մանկավարժ է եղել, ով կարողացել է տառ ու բառ չիմացող, լսողություն չունեցող մարդուն խոսել սովորեցնել։ Հիմա հարսս շատ պարզ բառեր, կենցաղում կիրառվող իրերի անուններ կարողանում է բարձրաձայն ասել»։

3cb1a630-d2c5-45b0-a2a5-4e6b2dd2d033.jfif (1.03 MB)

Նարեն տառեր, բառեր սովորել է 5-6 տարեկանում․ առաջին քայլերը «Ագաթ»-ում

Ժեստերին Նարեն ծանոթ է մանուկ հասակից։ Ծնողներն այդպես են խոսում, ինքը՝ նույնպես։ Տառերն ու բառերը, սակայն, «Ագաթ»-ում է սովորել դեռ 5-6 տարեկանում։ Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը թույլ լսողություն ունեցողների, չլսող ու չխոսող անձանց և ընդհանրապես հաշմանդամություն ունեցողների փրկօղակն է Գյումրիում։

2009-ից է «Ագաթ»-ը նախաձեռնել է ժեսետերի լեզվի մասնագետներ ունենալու քայլերը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կենտրոնի ժեստերի լեզվի թարգմանիչ Ռոզա Ավագյանն ասում է՝ հենց այդ համայնքն էր դուրս մնում իրականացվող տարբեր ծրագրերից։

«Իրենց համայնքը մեծ է Գյումրիում, մոտ 200 անձ կլինի տարբեր տարիքի, ունեն ակումբ։ Եվ հետո, մարդիկ առաջ տներից դուրս չէին գալիս, խուսափում էին երևալ, իսկ հիմա փոխվել է ամեն ինչ»,- ասում է Ավագյանը։

716c727a-da7d-45c7-8134-baa8e6d754a9.jfif (269 KB)

Այն, որ հաշմանդամություն ունեցող անձանց այս խմբի կյանքը հատկապես վերջին տարիներին փոխվել է, մասնագետին ուրախացնում է, սակայն շատ լուրջ խնդրի մասին լռել չի կարող։ Չնայած համընդհանուր ներառականության ապահովման ջանքերին՝ Գյումրու մանկապարտեզներում ու դպրոցներում այդ գաղափարը հիմնականում գործի չի վերածվում։

«Մենք չլսող և չխոսող երեխա ունեինք մանկապարտեզ հաճախող, քանի այն տարիքում էր, որ կարողանում էին յոլա տանել, հասկանալ, գնաց, հետո արդեն ասել էին, որ նախադպրոցական ծրագրին են հասել, ու երեխան էլ չի կարող շարունակել այդ խմբում իր հաճախումը, քանի որ չի համապատասխանում առկա պահանջներին։ Ներառական կրթությունը, որպես այդպիսին, ներդրված է, սակայն մանկապարտեզներում այն իրականում չկա։ Դպրոցն էլ հետ չի մնում այդ վիճակից»,- ասում է նա:

Նարեի նստարանը թեք է դրված․ մանկավարժի օգնականը նոր է սովորում ժեստերի լեզուն

3-րդ դասարանում սովորող Նարեի սեղան-նստարանը թեք է դրված, որ և՛ մանկավարժին ու գրատախտակը տեսնի, և՛ դասարանն ամբողջությամբ։ Փորձել են այդ կերպ ներառական կրթության մեջ ընդգրկել երեխային։

«Սա մեր ցավոտ տեղն է, չկան մասնագետներ, մանկավարժի օգնականը նոր է սովորում ժեստերի լեզուն, որ կարողանա Նարեի հետ նստի, բացատրի որոշ բաներ։ Մեծ մասամբ պապան է տանը զբաղվում հետը։ ՏՄԱԿ-ից մարդ էր եկել, նայել էին Նարեին, ասել էին՝ հլը թող էս 2 առարկան սովորի, դա է դեռ կարող։ Ասում եմ՝ ոչ թե ինքը, այլ դուք չեք կարող ուսուցանել ավելին, ոնց որ չինացուն հայերենով բան բացատարեք: Ասում եմ՝ մեկին գտեք, բերեք, որ կարողանա էս երեխուն բան սովորեցնել։ Ես ուզում եմ, որ ինքը ամեն բան իմանա, բազմակողմանի զարգացած լինի, կարողանա ուրիշների հետ շփվել»,- ասում է տիկին Անուշը։

Այսինքն՝ չլսող և խոսք չունեցող երեխայի կողքին դասարանում չկա այն մասնագետը, որը պետք է գործնականում ուսուցչի ասածը բացատրի ու տեղ հասցնի։ Որպես հետևանք՝ կարելի է փաստել, որ դասարանում գտնվող երեխան կարող է համարվել կրթությունից դուրս մնացած։

Ավագյանն ասում է՝ արդյունավետ չէ նաև այն, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին մասնագետը առանձնացնում, հանում է դասարանից, որոշ ժամանակ անց երեխան կրկին միանում է դասընկերներին։ Սա նոր պիտակավորումների տեղիք է տվել, նոր ձևակերպումներ են սկսել շրջանառվել։

«Մասնագետներն էլ հաճախ նշում են, որ երբ դուռը բացում են, արդեն բոլորը գիտեն, թե որ աշակերտը պետք է դուրս գա դասարանից։ Պիտակավորում են և՛ այդ երեխային, և՛ իրենց։ Շատ են շրջանառվում «ներառականի երեխա», «ներառականի դասատու» բառակապակցությունները, որոնք բացասական երանգով են հիմնականում կիրառվում։ Եթե ներառականի, ուրեմն՝ ցածր, այսպիսի վերաբերմունք է առկա»,- նկատում է Ավագյանը։

Գյումրու թիվ 31 դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ տարրական օղակի դասվարները վերապատրաստում են անցել, հիմա էլ կապը պահում են, հատկապես միջոցառումների ժամանակ զանգում, բանաստեղծություններն են քննարկում։ Ռոզան ժեստերի լեզվով տեսաձայնագրվում, ուղարկում է, որ երեխաները հետ չմնան ընկերներից։

Գյումրիում ժեստերի լեզվի ընդամենը 2 թարգմանիչ կա։ Շատ մեծ ցանկության դեպքում անգամ նրանք չեն կարող լինել միաժամանակ և՛ Գյումրու բոլոր մանկապարտեզներում, և՛ դպրոցներում ու այլ ուսումնական հաստատություններում։ Միակ ելքը հաստատությունների մասնագետների ուսուցումն ու վերապատրաստումն է։ Ռոզան ընդգծում է՝ դպրոցները պատրաստակամ են, սակայն գործը գլուխ բերելու համար չունեն համապատասխան ֆինանսավորում։ Այս իրավիճակում ծանրությունը մնում է իրենց ուսերին։

«Ագաթ»-ի ստեղծած ժեստերի լեզվի հայերեն բառարանն արդիականացման կարիք ունի

Տարիներ առաջ, երբ ստեղծվել է ժեստերի լեզվի հայերեն բառարանը, այն համապատասխանել է ժամանակի պահանջներին և կիրառվող բառերին։ Այսօր այն թարմացման, արդիականացման կարիք ունի, քանի որ լեզուն ենթարկվել է փոփոխությունների, նոր բառեր են ներմուծվել, որոնք ևս պետք է հասանելի լինեն այդ կերպ հաղորդակցվող անձանց։

Կենտրոնն ունի ժեստերի լեզվի հայերեն-անգլերեն բառարան, իրավաբանների, զբոսաշրջիկների, ԶԼՄ-ների, օդանավակայանի աշխատակիցների համար հատուկ ուղեցույցներ կան։ Ժեստերը գրական հայերենի հիմքով են ստեղծվում։

9ebe9b8c-a70a-4737-a8d9-767695cd1f9d.jfif (230 KB)

Դպրոցի վրա գրված էր թույլ լսողություն ունեցողների․ Նարեի հագուստները պատռել էին ճաշարան մտնելիս

Գյումրիում մասնագետների բացակայությունը պատճառ էր, որ տիկին Անուշն ու տղան Նարեին հոր սովորած՝ Երևանի գիշերօթիկ տանեին։ Մտածում էին, որ ամեն ինչ լավ կլինի, հայրիկի նման Նարեն էլ հիմնավոր կրթություն կստանա։ Սակայն, ինչպես տիկինն է փաստում, նախկին դպրոցից միայն անվանումն է այսօր մնացել, ոչինչ չկա, որ վկայի կրթության ապահովման մասին։

«Էդ դպրոցի վրա գրված էր թույլ լսող երեխաների դպրոց, բայց այնտեղ կային ամենատարբեր խնդիրներով երեխաներ, նույնիսկ ուսուցչուհուն ծեծել էր երեխաներից մեկը, ճաշարան մտնելուց Նարեի շորերը պատռել էին։ Անկառավարելի վարքով և հոգեկան առողջության լուրջ խնդիրներ ունեցող երեխաներ կան այնտեղ։ Շատ ցածր էր ուսուցանման մակարդակը։ Նարեի դասապատրաստումը կազմակերպելու համար ընդունել էին մասնագետ, որը չէր տիրապետում ժեստերի լեզվին։ Ես մի քանի անգամ գնացի, ասում էի՝ Արմինե ջան, ի՞նչ ես դու սովորեցնում, եթե ինքդ չգիտես։ Էն, ինչ «Ագաթ»-ում սովորել էր, էդ ժամանակահատվածում հասցրեց մոռանալ։ Դրա համար հետ բերեցինք Գյումրի»,- պատմում է երեխայի տատիկը։

Մեր տնական, բարբառային ժեստերի լեզուն ենք ստեղծել․ տանը խոսում, իրար հասկանում ենք

Տիկին Անուշն ասում է՝ երբ տղան դեռ փոքր է եղել, իրենք տնային, բարբառային ժեստերի լեզու են ունեցել, իրար շատ լավ հասկացել են։ Հիմա էլ են կիրառում, բայց նաև շատ նոր ժեստեր են ներմուծել, Նարեի շնորհիվ ավելին են սովորել։

Նարեն փոքրիկ քույր ունի, 5 տարեկան է։ Աղջնակը և՛ լսում, և՛ խոսում է, սակայն շատ լավ նաև ժեստերի լեզվին է տիրապետում։ Նարեից է սովորել։ «Մեկ-մեկ էլ թարգմանիչ է դառնում իմ ու մամայի մեջ, օգնում է, որ հասկանանք իրար»,- ժպտում է տատիկը։

Նարեն ինքնուրույն երեխա է, ուժեղ է և՛ բնավորությամբ, և՛ կամքով։ Ազատ շփվում է բոլոր խոսող մարդկանց հետ, կարողանում է նաև իր ասելիքը տեղ հասցնել։

«Ես իրեն ուղարկում եմ սովորական խանութ, սուպերմարկետ, եթե մի բան չի կարողանում վաճառողին բացատրել, հեռախոսի վրա գրում է։ Օրինակ՝ ես որ մի բան եմ գնելու լինում շուկայից, ինչ գին ասեն, եթե զգամ նորմալ է, կգնեմ։ Նարեն մինչև չսակարկի, չէժանացնի, չի գնի ոչինչ։ Շատ ինքնուրույն երեխա է»,- ասում է տատիկը։

Ինչ է ցանկանում դառնալ Նարեն ապագայում, ինչ մասնագիտություն կընտրի․ հարցին պատասխանում է շատ արագ՝ դիմահարդար։ Հետաքրքրվում է և՛ պարագաներով, և՛ այդ ոլորտի մասնագետներով, նրանց աշխատանքներով ու նորություններով։ Աղջիկը նաև լավ նկարում է, հաճախում նկարչական դպրոց։

Դիմահարդարը՝ դիմահարդար, բայց տատիկը պնդում է՝ անպայման բարձրագույն կրթություն է ստանալու։ Ամեն ինչ անելու է, որ թոռնուհին կարողանա դպրոցից հետո ընդունվել գեղարվեստի ակադեմիա։

Եթե Նարեն Գերմանիայում լիներ, գուցե հնարավոր դառնար բուժումը, ու նա խոսեր

Նարեն որոշ բառեր կարողանում է արտաբերել։ Տատիկն ասում է՝ վիրահատությունից հրաժարվել են, քանի որ տարբեր դեպքեր են լսել այն մասին, որ միջամտությունից հետո երեխան ընդհանրապես զրկվել է ունեցած մնացորդային լսողությունից։

«Մենք վիրահատության չհամաձայնվեցինք, որովհետև շատ դեպքերի ականատես եղանք, որ մնացորդային լսողությունը վիրահատության ժամանակ մաքրում են, իսկ դա իր սեփականն է, կարող է ժամանակի ընթացքում ավելի շատ լսեր, զարգանար, հետագայում, եթե էդ չիփն էլ օրգանիզմնը չվերցներ, լինում են նման դեպքեր, նա լրիվ խուլ կմնար, բայց եթե լիներ Գերմանիայում, երևի կխոսեր։ Կան այնտեղ այնպիսի մասնագետներ, որոնք կկարողանային օգնել Նարեին»,- վստահ է տատիկը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2658 դիտում

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում

Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ

Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո

Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին