Ընկա քաղցր ճահիճը, դուրս գալ չեմ կարող, կուլիսներում սիրտս ահավոր կտրոփե. Գյումրու դրամատիկականի վարպետ Կամոն

09/11/2024 schedule15:00

Իրերի առատությունից փոքր ու կիսամութ թվացող սենյակում լուսամփոփն ինչքան ուժ ունի մի ամբողջ կենսագրություն իր մեջ ամբարած փայտե սեղանն է լուսավորում:

Առաջին հայացքից սովորական սեղան է, վրան, ինչպես խորհրդային տարիներին գրեթե բոլոր աշխատասենյակներում էր, ապակի է դրված, տակին՝ հին լուսանկարներ, գրությամբ թղթի կտորներ, հեռախոսահամարներ:

56ac8a04-95fe-456e-abf6-92483ba2558d.jfif (107 KB)

Պատին ամրացված կյանք տեսած ու երկար ճանապարհ անցած կապի բարձրախոսից ձայներ են լսվում, դրանց միանում է չդադարող հեռախոսազանգը:

f2f9aa2b-9237-474d-a8ad-4d427620f473.jfif (70 KB)

«Քիչըմ հետո գուկամ, կնայեմ, թողեք մնա, հմի հարցազրույցի եմ»,- պատասխանում է վարպետ Կամոն ու շարունակում.

«Էս մեր Պողոսն է Սուքիասյան, մեր Գյոդակյանն է, Ֆրունզն է, էս մեր Կիրովականի կոլեգաներն են, իմ առաջվա խումբն է, հմի չկան էս աշխատողները, ամեն մեկը մարդ են եղել մեծատառով։ 5-6 տնօրեն փոխի, Նուբար Քեշիշյանն էլ եղել է իմ ուսուցիչը»:

Կամո Սուքիասյանն է՝ դրամատիկականի վարպետ Կամոն: Հերթով մատնացույց է անում սև-սպիտակ լուսանկարները՝ իր կյանքի գունավոր ու պայծառ հիշողությունները:

2222.jfif (122 KB)

Ընկա քաղցր ճահիճն ու դուրս գալ չեմ կարող, չեմ էլ ուզե

Կամո Սուքիասյանը Գյումրու դրամատիկական 80-ականներին է մտել: Հղկող հաստոցների գործարանից է եկել՝ որպես փականագործ: Պատմում է՝ 24-25 տարեկան էր:

«Հետո բեմի մոնտաժող եղա, մեխանիկ, հետո առաջարկեցին բեմի գլխավոր մեքենավար։ Ու մինչև էսօր բեմի սարքավորումների ծառայության պետն եմ: Թատրոնի հետ ես շատ-շա՜տ կապվա, մեր խոսքով ասած՝ ընկա քաղցր ճահիճն ու դուրս գալ չեմ կարող, չեմ էլ ուզե»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

photo_2024-10-24_13-54-38.jpg (153 KB)

Քանի դեռ վարագույրը փակ է

Մինչ ներկայացումը սկսվելը մեծ ճշգրտությամբ ու պատասխանատվությամբ վարպետ Կամոն գործընկերների հետ դասավորում է բեմը. սանտիմետրի տարբերություն ու շեղումն անգամ այստեղ անթույլատրելի է: Ամեն ինչ պետք է կատարյալ լինի. պատասխանատուն ինքն է:

photo_2024-10-24_13-54-43.jpg (168 KB)

«Գիշեր աշխատել ենք, ցերեկ աշխատել ենք: Մեր աշխատանքից է կախված թատրոնի որակը հենց սկզբից։ Եթե բեմը դրված, դասավորված է արդեն, ուրեմն ես ստուգել, ավարտել եմ, նորմալ է ամեն բան, կարող են սկսել։ Հետո մենք ունինք պոմռեժ, ինձ հետ ինքն էլ գալիս, ստուգում է բեմը, դրանից հետո նոր թույլտվություն է լինում ներկայացումը սկսելու:

Սա ամենամեծ պատասխանատվությունն է, դեկորացիան դնում ենք, ոչ մի չեպե չբդի լինի։ Դերասանը բարձրանում է վերև, ու, ասենք, 2-րդ հարկի վրա մի բան պատահի, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի։

photo_2024-10-24_13-54-39.jpg (127 KB)

Բոլոր գործերը ստուգվում են։ Էս ընթացքում ինչքան աշխատել եմ, ոչ մի պատահար չի եղել, ամեն բան նորմալ հունով գնացել է, հարաբերություններն էլ դերասանների հետ շատ լավ է: Յուրաքանչյուր աշխատանքի մեջ եթե համերաշխություն չեղավ, ոչ մի գործ էլ չի շարունակվի։ Եթե ես իրանց չվստահեմ, չսիրեմ, իրանք ընձի չեն վստահե»,- համոզված է նա:

photo_2024-10-24_13-54-52.jpg (120 KB)

Սիրտս տրոփում է՝ հանկարծ բան չպատահի, ամեն ներկայացումից առաջ սաղ գիշեր չեմ քնի

Վարպետ Կամոյի ուսերին մեծ պատասխանատվություն է դրված՝ անվտանգությունից մինչև մաքսիմալ ճշգրտությամբ հավաքված բեմ ու դեկոր, բեմի պտույտներ, կառուցատարրերի ու վարագույրի շարժ. «Ներկայացումների ժամանակ ես կուլիսներում եմ, դրանք հիմնականում ամբողջությամբ չեմ նայել։ Միայն փորձերի ժամանակ եմ նայում, որովհետև շատ փոփոխություններ են լինում դեկորացիաների հետ կապված կամ բեմի դասավորության։ Բայց որ գնում ենք հյուրախաղերի, կարողանում եմ ամբողջությամբ դահլիճից նայել»:

Եթե նոր ներկայացում է՝ լարվածությունն ավելի մեծ է լինում: Վարպետ Կամոն ասում է՝ ինչքան բարդ բեմ է լինում, ինքն ավելի հաճույքով է աշխատում, բայց ծայրահեղ անհանգիստ է դառնում:

«Գյումրու դրամատիկականն էն հնարավորություններն ունի, որ Հայաստանի ոչ մի թատրոն չի կարող ունենալ: Հատկապես նոր ներկայացումների ժամանակ, եթե գիտեմ մեծ բեմ է, մի քիչ տարբերվող մյուսներից, որ տուն էլ եմ գնում, ամբողջ գիշեր մտքումս դա է, երազիս էլ եմ տեսնում էդ բեմը։ Ու հետո ամբողջ ներկայացման ժամանակ կուլիսներում սիրտս ահավոր կտրոփե, որ հանկարծ բան չպատահի: Ես գիտեմ իմ էրածս գործը, բայց էնքան անսպասելի բաներ կան: Փառք Աստծո, հլը ըդոնք մեզի ռաստ չեն եկել»,- հպարտությամբ ասում է նա:

photo_2024-10-24_13-54-41.jpg (179 KB)

Զգում եմ, որ թատրոնին պետք եմ հլը, սա իմ երկրորդ ընտանիքն է

Ինչե՞ր են սրանք՝ հարցնում ենք՝ մատնացույց անելով սենյակում առկա ամենատարբեր իրերը: Վարպետ Կամոն, ասես մտքում զրուցելով, հայացքը սահեցնում է դրանցից յուրաքանչյուրի վրայով: Անսպասելի հուզվում է, քիչ դադարից հետո արցունքոտ աչքերով ու խզված ձայնով՝ անկեղծանում. «Ուրիշի համար սովորական առարկաներ են, ինձ համար ամեն մեկը իրա պատմությունն ու իմաստն ունի: Էսօր ես զգում եմ, որ թատրոնին պետք եմ հլը։ Սիրել եմ իմ աշխատանքը, եթե չսիրեի, էսքան չէի դիմանա էստեղ: Թատրոնն ինձ համար 2-րդ ընտանիք է։ 40 տարին քիչ չէ: Ես հուզվում եմ էս մոմենտներին, որ կպատկերացնեմ, որ էսքան դիմացել եմ թատրոնին: Որ անցնում ենք, թոռնիկներս ասում են՝ Կամո պապ, քու թատրոնն է: Կըսեմ՝ ցավդ տանիմ, իմս չէ, մեր թատրոնն է»։

photo_2024-10-24_13-54-45.jpg (146 KB)

Վարպետ Կամոն բացակայել չի կարող թատրոնից: Նա միակն է այս գործում հիմա: Ասում է՝ անփոխարինելի չէ, մարդ միշտ էլ կգտնվի, սակայն ժամանակի ու փորձի խնդիր կա: Ինչքան էլ աշխատանքը սիրի՝ սերնդափոխության մասին մտածել է պետք: Այս ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկել են:

«Թոշակառուներից 3-ին կրճատել ենք, երիտասարդների ենք ընդունել աշխատանքի: Ես տղոնցը հավաքել ու բացատրել եմ, որ իրենք ամեն բան պիտի սովորեն, ես վաղը կարող է չլինեմ, բայց իրենք սովորելու են ամեն ինչ, որ մեր թատրոնը գնա դեպի առաջ, նույն որակով, առանց տարբերության: Մարդ բդի չզգա, որ բան է փոխվել»,- ասում է նա:

photo_2024-10-24_13-54-44.jpg (169 KB)

Ֆրունզը ջղայնացավ, թե՝ «այ տղա, իմ կնիգըս է, ես չեմ խանդե, դու կարգի՛ն փաթըթվի, կարգին»

Անցնող 40 տարիներն իրենց անջնջելի հետքն են թողել վարպետի հոգում: Հիշողությունների ամբարում քիչ չեն նաև զվարճալի, երբեմն՝ զավեշտալի դիպվածները: 5 տնօրենի է ճանապարհել վարպետ Կամոն, շատ ռեժիսորների հետ աշխատել: Բոլորի հետ լեզու է գտել, պատվով առաջ քայլել:

«Աշխատել եմ Խորեն Աբրահամյանի օրոք, Հակոբ Ղազանչյանի հետ, Գամջյան Անդրանիկի հետ՝ «Դիպլիմիտո»-ն բեմադրեց, լավ ներկայացում էր, հետո Ալբերտ Մկրտչյանի հետ եմ աշխատել։ Ֆրունզի մասին էլ չըսեմ: Հենց իրանից էլ բանըմ պատմեմ:

Ստեղ «Հացագործի կինը» բեմադրեց, ու էդ տարին էլ ինքը մահացավ։ Իրա կինը՝ Թամարն էլ էր խաղում գլխավոր դերում, Հրաչ Մովսիսյանն էլ սիրեկանն էր դերով, չոբան էր, երիտասարդ էր էն ժամանակ, ամոթխած։ Մեկ էլ Ֆրունզիկը ջղայնացավ: Ըսեց՝ այ տղա, իմ կնիգըս է, ես չեմ խանդե, դու կարգի՛ն փաթըթըվի, կարգին, ինչ կենես»,- զրույցն այս պատմությամբ ավարտում է վարպետ Կամոն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19323 դիտում

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել