Ուր են տանելու ցույցերը Թբիլիսիում. ընդդիմությունն ու նախագահը պահանջում են նոր ընտրություններ, Եվրոպան՝ դժգոհում

29/10/2024 schedule09:30

Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ ընտրությունների նախնական արդյունքների, ըստ որի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնում է իշխանության ղեկին և 4-րդ անգամ կկարողանա կառավարություն ձևավորել։

Ընդդիմությունը և երկրի նախագահը հրաժարվում են ճանաչել քվեարկության պաշտոնական արդյունքները և պահանջում են նոր ընտրություններ, բայց առանց ԿԸՀ-ի մասնակցության։

Քվեարկության ավարտից հետո երկու օր շարունակ իշխանությունների ընդդիմախոսները քննարկում էին, թե ինչպես վարվել։ Հոկտեմբերի 27-ին նրանք խորհրդակցություն են անցկացրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պալատում։ Երեկոյան երկրի ղեկավարը ընդդիմության առաջնորդների հետ միասին մամուլի համար հայտարարություն էր արել՝ նշելով ընտրությունների արդյունքները կեղծիքների պատճառով չճանաչելու մասին և հանրահավաք հայտարարել։ 

Նախագահը ներկաներին երդվել է, որ կլինի նրանց հետ «մինչև այս՝ եվրոպական ճանապարհի ավարտը և մինչև հասելը Եվրոպայի դռներին»։

Ինչ են պահանջում ընդդիմությունն ու նախագահը

Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքում ելույթ է ունեցել «Միասնություն-Ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Գիորգի Վաշաձեն, որը կոալիցիայի անունից պահանջել է երկրում նոր ընտրություններ անցկացնել «միջազգային ընտրական վարչակազմի ղեկավարությամբ»։

Նա չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ նկատի ունի վարչակազմ ասելով, սակայն, ըստ երևույթին, ցանկացել է ընդգծել, որ ընդդիմությունը չի վստահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

322.jpg (1.38 MB)

«Կառավարության հետ միակ բանակցությունները վերաբերելու են նոր ընտրությունների անցկացմանը միջազգային դիտորդների օգնությամբ»,- հավելել է նա։

Ցույցին եկել է նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը սկզբում հայտարարել էր միջոցառման մասին՝ հրավիրելով քաղաքացիներին մասնակցել դրան։ Նրան դիմավորել են վանկարկումներով:

340.jpg (108 KB)

Ցուցարարներին ուղղված իր ելույթում Զուրաբիշվիլին նշել է. «Մենք պայքարելու ենք ձեր ընտրելու սահմանադրական իրավունքը պաշտպանելու համար։ Հիմա հոռետեսության ժամանակը չէ, հիմա կարևոր է հանգիստ և գլուխները բարձրացրած պաշտպանել մեր ձայները»։

321.jpg (68 KB)

Հանրահավաքին մասնակցել է մի քանի հազար մարդ։ Նրանք եղել են Վրաստանի, Եվրամիության և անգամ Ուկրաինայի դրոշներով։

Ի տարբերություն վրացական նախորդ բուռն ցույցերի՝ այս անգամ ցուցարարները բավական հանգիստ են եղել: Խորհրդարանի շենքի մոտ նրանք կանգնած են եղել ոստիկանական գծից ընդամենը կես մետր հեռավորության վրա, և բոլորը միասին դիտել քաղաքական գործիչների ելույթները։ Երբեմն ոստիկաններն ու ցուցարարներն անգամ կարճ զրույցներ են փոխանակել:

324.webp (40 KB)341.jpg (74 KB)

Եվրամիությունն ու ԱՄՆ-ը դժգոհ են ընտրությունների արդյունքներից

Reuters-ի ԵՄ աղբյուրները հայտնել են, որ Եվրամիությունը «հիասթափված է» ընտրությունների արդյունքներից:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել լիարժեք հետաքննել ընտրությունների խախտումների մասին հաղորդումները։

Նա նշել է, որ միջազգային դիտորդները ընտրությունների արդյունքներն արդար ու ազատ չեն հայտարարել։

Միջազգային դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ թեկնածուներն ազատ են քարոզարշավ իրականացնելու համար, սակայն Վրաստանում ընտրություններն ուղեկցվել են բևեռացումներով և ընտրողների ճնշումների մասին հաղորդումներով:

Screenshot_1.jpg (150 KB)

Ընտրությունների օրը քվեարկությունը, ըստ առաքելության, ընդհանուր առմամբ լավ կազմակերպված է եղել, սակայն այն նաև նշել է, որ եղել են ահազանգեր ընտրողների վրա ահաբեկման և ճնշումների մասին:

Եվրահանձնաժողովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ են արել հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները։

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն էլ ավելի վաղ Վրաստանի իշխանություններին կոչ էր արել հետաքննություն անցկացնել խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ։

Ինչու էին կարևոր այս ընտրությունները

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները համարվում են երկրի պատմության մեջ ամենակարևորը, որը որոշելու էր ոչ միայն խորհրդարանի ապագա կազմը, այլև երկրի՝ հետագա տարիների զարգացման վեկտորը։

Վրաստանն առաջին անգամ ընտրել է խորհրդարան՝ ունենալով ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ, սակայն արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում աննախադեպ ճգնաժամի ֆոնին Եվրամիությանն անդամակցության գործընթացը կասեցվել է, իսկ հետագան մնում է անորոշ։

Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենում ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան 10 օր հետո, և այն նշանակում է նախագահը։ Իսկ նախագահը, ինչպես հայտնի է, հրաժարվել է դա անել: Երկրի վարչապետի խոսքով՝ այդ նիստը տեղի կունենա առանց նախագահի ստորագրության, ինքնաբերաբար:

Փաստն այն է, որ Վրաստանում առանց այն էլ աղմկոտ քաղաքական իրավիճակը ավելի ու ավելի շատ է հայտնվում աշխարհի ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք՝ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել, հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը:

Հիշեցնենք՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53.92 %-ը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3132 դիտում

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը