Եթե հայրական տանը աղջիկը ապահով է, պատճառ չունի շուտ գնալու. ՀՀ-ում անչափահասները հնարավոր է՝ չկարողանան ամուսնանալ

03/09/2024 schedule20:30

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է 1-2 տարով բարձրացնել ամուսնության համար թույլատրելի տարիքային շեմը։

Բանն այն է, որ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքային շեմը 18-ն է, բացառիկ դեպքերում թույլատրվում է ամուսնանալ 16, 17 տարեկանում: Ներկայացված նախագծով առաջարկվում է վերացնել բացառությունները և առհասարակ թույլ չտալ անչափահասներին ամուսնանալ:

«Կանանց աջակցման կենտրոն»-ի հանրային կապերի պատասխանատու, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ Հայաստանում դեռահասների շրջանում վաղ ամուսնությունների հետ կապված խնդիրը իսկապես շատ լուրջ է։ Նա նկատում է, որ 14 տարեկանից սկսած ամուսնությունը հանդիպում է ոչ միայն եզդիական համայնքում, այլ նաև հայերի շրջանում:

Հովհաննիսյանի խոսքով՝ վաղ ամուսնության համար տարբեր պատճառներ կարող են լինել: Լինում է, երբ ծնողներն են որոշում, որ իրենց երեխայի համար լավագույն տարբերակը ամուսնությունն է, լինում է նաև, որ դեռահասն է որոշում փախչել չափահաս տղամարդու հետ։

«Ստիպված ամուսնության դեպքեր ևս լինում են։ Օրինակ՝ հնարավոր է, որ անչափահաս աղջիկը փախուստի է դիմում միայն այն պատճառով, երբ ընտանիքում ծնողների կողմից ենթարկվում է բռնության, և այդ միջավայրից դուրս գալու միակ ելքը տեսնում է ամուսնության մեջ, սակայն նման դեպքերում հայտնվում է ավելի վատ դրության մեջ։ Ընդհանրապես, բռնությունը էական նշանակություն ունի․ եթե հայրական ընտանիքում երեխան ապրում է ապահով, նա որևէ պատճառ չի ունենում շուտ հեռանալու տնից։ Կան ընտանիքներ, որտեղ որոշումը մեծահասակներն են կայացնում, դա էլ է համարվում բռնություն երեխայի նկատմամբ»,- ասում է նա։

Վերջինս հայտնում է, որ տարբեր տարիների եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ բռնության ենթարկված կնոջ պատմությունը վաղ ամուսնության շրջանում է եղել: Հովհաննիսյանն ասում է, որ այս տարի ևս դեպքեր են եղել, երբ անգամ անչափահաս երեխաներն են դիմել Կանանց աջակցության կենտրոն․ մի դեպքում 16 տարեկան երեխան ամուսնացած է եղել ու փախել է բռնությունից, մյուսում անչափահասն ահազանգել է, որ առանց իր համաձայնության իրեն ստիպում են ամուսնանալ։ Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ դեռահասը ահազանգել է, որ իրեն հետապնդում են՝ առևանգելու և ստիպողաբար ամուսնացնելու միտումով:

«Մեզ դիմել էր 22 տարեկան կին, տեղափոխվել էր ապաստարան, և նրա պատմությունը ցույց տվեց, որ ամուսնացել է 15 տարեկան հասակում, ընդ որում՝ դա եղել էր նրա կամքին հակառակ։ Ամուսնությունից հետո բռնության էր ենթարկվել ամուսնու ընտանիքում և ի վերջո ստիպված էր եղել փախուստի դիմել։ Ունեցել ենք դեպք, երբ անչափահաս տարիքում փախուստի էր դիմել տղամարդու հետ, կամ ծնողների համաձայնությամբ ամուսնություն էր եղել, ու կրկին ամուսնու ընտանիքում ենթարկվել էր բռնության»,- մանրամասնում է իրավապաշտպանը:

Հովհաննիսյանը ևս մեկ ողբերգական ավարտով դեպքի մասին է հիշատակում. երբ աղջիկն ամուսնացել է 14 տարեկանում, 15-ում երեխա ունեցել, վերջում ամուսինը սպանել է կնոջը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության շրջանում ևս վաղ ամուսնությունները քիչ չեն հանդիպում. «Ունենք 21 տարեկան կին, որն արդեն երեք երեխա ունի։ Նա ամուսնացել է 16 տարեկանում։ Այս մասով մենք աշխատանքներ ենք տանում նաև ԼՂ բնակչության շրջանում, որպեսզի իրազեկենք ՀՀ իրավական դաշտի ու փոփոխությունների կառուցակարգի վերաբերյալ»։

Իրավապաշտպանը ընդգծում է, որ վաղ ամուսնությունների թեման հատկապես գյուղական համայնքներում է շարունակում մնալ սուր։ Շատ հաճախ այդ բնակավայրերում փորձում են չբարձրաձայնել խնդրի մասին, անչափահասի առևանգումը, ամուսնությունը կամ բռնության ենթարկվելու փաստը փորձում են պահել համայնքի ներսում։

Ըստ նրա՝ վաղ ամուսնության դեպքերը խնդրահարույց են այն առումով, որ անչափահասները, իրենք գտնվելով դեռահասության շրջանում, լույս աշխարհ են բերում երեխաների, բացի դրանից, նման պարագաներում հաշվի չի առնվում դեռահասի կամքը։ Շատ երիտասարդ տարիքում հղիության բազմաթիվ ընդհատումներ են գրանցվում, որը վնաս է հասցնում աղջիկների առողջությանը։

Ինչ վերաբերում է նոր նախագծին, Հովհաննիսյանը կարծում է, որ այն չպետք է մնա միայն թղթի վրա գրած։ Կարևոր է, որ երիտասարդությունն ու նրանց ընտանիքները հասկանան, թե վաղ ամուսնությունները ինչ խնդիրների են հանգեցնում, վերահսկողություն պետք է լինի նաև կրթական համակարգում, որի միջոցով կպարզվի կրթությունից դուրս մնացած աղջիկների իրական պատճառը։

Նկատենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալների համաձայն՝ 2023-2024 թվականների ուսումնական տարվա դրությամբ հանրակրթական դպրոցներում սովորում է 1319 ազգությամբ եզդի աղջիկ: 2023 թվականի ընթացքում 171 սովորող դուրս է եկել կրթական համակարգից: Ազգությամբ եզդի երեխաների՝ կրթությունից դուրս մնալու շարժը զգալի է հատկապես ավագ դպրոցներում:

Վերջին երեք տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ ազգությամբ եզդի ուսանողներից որեւէ աղջիկ չի սովորել բուհի մագիստրատուրայում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ևս տվյալներ է ներկայացրել. 2007թ.-ին ծնված, այսինքն՝ 17 տարեկան երեխաների մոտ 23 ամուսնությունից 23 երեխա է ծնվել, 56 ամուսնություն եղել է 18 տարեկաների շրջանում։ 16 տարեկան էլ 2 հոգի է երեխա ունեցել։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7099 դիտում

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը