Կբարեկարգվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական կառույցներ. կարվի ավելի քան 707 մլն 338 հազար դրամի վերաբաշխում

12/08/2024 schedule16:37

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 707,338.4 հազար դրամ գումարի չափով: 

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մասնավորապես նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը

  • Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի գյուղում թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճի տեղակապման, վարչական շենքի կառուցման և տարածքի բարեկարգման, «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին ամրացված և Երևանի Պռոշյան 1 փակուղի 1 հասցեում գտնվող շինության վերակառուցման ՀՀ պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք ենթակա են պարզ քաղաքաշինական փորձաքննության
  • ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղի դղյակի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար հայտարարված 2 մրցույթները չեն կայացել՝ ոչ մի հայտ չներկայացվելու հիմնավորմամբ։ Ուստի նախատեսվում է գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի վերջինիս կողմից կազմվեն գիտանախագծային փաստաթղթերը։ Նշենք, որ ՊՈԱԿ–ի վերականգնող ճարտարապետները նախկինում գիտական աշխատանք և ուսումնասիրություն են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղի դղյակի վերաբերյալ։
  • ՀՀ Լոռու մարզի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցու, նրան կից եկեղեցու և Մարիամաշեն եկեղեցու տանիքի ծածկասալերը փլուզված են, իսկ մատուռներից մեկում առկա է որմնանկարների պատշաճ պահպանումը ապահովելու խնդիր: Դրանով պայմանավորված՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմվել և ներկայացվել են փորձաքննության համալիրի եկեղեցիների տանիքների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնց հիման վրա գումար կհատկացվի շինարարական աշխատանքների ձեռքբերման համար:
  • «Արտաշատի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի 5-րդ մասնաշենքի վերակառուցման համար ևս միջոցներ են նախատեսված: Դպրոցը ներառված է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրում, որի շրջանակում նախատեսվում է վերակառուցել դպրոցի մասնաշենքերը: Հատկացվող միջոցները ուղղվելու են քանդման աշխատանքների կատարմանը:
  • «Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց» ՊՈԱԿ–ի համար 2022-2024 թթ․- ին ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվել է նոր մարզադահլիճ։ Իրականացվել են նաև ջեռուցման աշխատանքները, սակայն մասնաշենքի գազասպառման համակարգը մատակարարման ցանցին միացված չէ ։ Ներկայում մարզադահլիճի կառուցման աշխատանքներն ավարտվել են և մասնաշենքի ջեռուցման ապահովման համար նախատեսվում է դպրոցին հատկացնել գազատարի կառուցման համար անհրաժեշտ գումարը։ Այս նպատակով դպրոցի պատվիրատվությամբ ձեռք են բերվել ՀՀ օրենսդրությամբ պահանջվող նախագծանախահաշվային փաստաթղթերը։
  • «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ–ին ամրացված շենքի հիմնանորոգման 2023 թ․- ին նոյեմբերից մեկնարկած աշխատանքները դեռ շարունակվում են։ Աշխատանքների համադրման և ծավալների ավելացման անհրաժեշտությամբ պայմանավորված նախատեսվում է թույլատրել ծավալների ավելացում 11.92%-ի չափով և համադրում 21.04%-ի չափով։

Որոշմամբ կատարվում է նաև 36,187.2 հազար դրամ գումարի չափով միջհոդվածային վերաբաշխում՝ թվով 4 հուշարձանի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով, մասնավորապես․

  • ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք Հայոց արքաների դամբարանի և հնավայրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման, ՀՀ Արարատի մարզի Տափի բերդի պարիսպներին կից օժանդակ շինությունների վերականգնման, ավտոկայանատեղի կառուցման, ՀՀ Վայոց Ձորի մարզի Սմբատաբերդի պարիսպների վթարային հատվածների և կից կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար 3 անգամ հայտարարված մրցույթները չեն կայացել: Հաշվի առնելով, որ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից շարունակաբար իրականացվում են Աղձք Հայոց արքաների դամբարանի և հնավայրի պեղման աշխատանքները, ինչպես նաև ՊՈԱԿ-ի անձնակազմում ներառված ճարտարապետները նախկինում գիտական աշխատանք են իրականացրել Արարատի մարզի Վեդի համայնքի Տափի բերդի պարիսպների, Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի Սմբատաբերդի պարիսպների վերականգնման ուղղությամբ՝ նախագծային փաստաթղթերը նախատեսվում է ձեռք բերել վերջինից՝ դրամաշնորհային պայմանագրի հիման վրա։
  • ՀՀ Սյունիքի մարզի Բաղաբերդ ամրոցի ամրակայման, նորոգման, վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար ևս 3 անգամ հայտարարված մրցույթները չեն կայացել, քանի որ հայտ չի ներկայացվել: Հաշվի առնելով, որ նախատեսվում է Բաղաբերդ ամրոցին առաջիկայում տալ արգելոց-թանգարանի կարգավիճակ՝ որպես «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված ՊՈԱԿ-ը, համաձայն փոփոխված կանոնադրության, իրավունք է ձեռք բերել մատուցելու նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայություններ՝ փաստաթղթերը նախատեսվում է ձեռք բերել վերջինից՝ դրամաշնորհային պայմանագրի հիման վրա։
  • Նախատեսվում է ավարտված շինարարական աշխատանքների համար 32,972.0 հազար դրամ գումարի չափով վճարումներ կատարելու նպատակով կատարել հատկացումներ մասնավորապես «Երևանի պետական հումանիտար քոլեջ» ՊՈԱԿ-ին ամրացված շենքի տանիքի վերակառուցման, «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին ամրացված շենքի ջեռուցման, «Երևանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կաթսայատան վերազինման աշխատանքների համար:
  • ՀՀ մարզերում ԳՏՃՄ լաբորատորիաների ձեռքբերման շրջանակում 525,862.2 հազար դրամ գումարի չափով առաջացած ոչ ռեզիդենտի հարկերի վճարման նպատակով կատարվել է վերաբաշխում և լաբորատորիաների ձեռքբերման միջոցառումներից հարկերի համար անհրաժեշտ գումարները կհատկացվեն «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին:
  • Նախատեսվում է նաև թույլատրել «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ-ին կատարել մարզադահլիճի ջեռուցման իրականացման և մասնակի նորոգման աշխատանքների համադրում 24.97%-ի չափով և ծավալների ավելացում 36.41%-ի չափով։ Վարպետության դպրոցին գումարը հատկացվել է ՀՀ կառավարության 14.12.2023թ․- ի N 2202-Ն որոշմամբ։ Աշխատանքների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նախագծային փոփոխություններ կատարել, մասնավորապես վինիլային հատակը փոխարինվել է ռետինե հատակով, ինչպես նաև փոփոխություններ են կատարվել մուտքերի դռների և լուսավորության մասով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
866 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել