Ինչու է Գյումրիից «Զատիկ» տեղափոխվել 9-ամյա երեխան և ինչպես է անհետացել. աղմկահարույց դեպքի մանրամասները (տեսանյութ)

04/08/2024 schedule20:30

Օգոստոսի 31-ին Գյումրու կրթական ճամբարներից մեկից 9-ամյա մի աղջնակ իր կամքին հակառակ տեղափոխվել է Երևան՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:

«Հայկական ժամանակ»-ին ահազանգած երեխայի բարեկամուհին նաև տեսանյութ է տրամադրել, որում երևում են երեխայի ընդդիմանալն ու հուզական վիճակը: Աղջիկը ճչում է, լաց լինում, խնդրում իրեն հանգիստ թողնել, անընդհատ կրկնում է՝ արդեն հոգնել է:

Ովքեր են Հունաստանի քաղաքացիներ 9-ամյա Նեֆելին, հայրը՝ Գագիկն ու մորական տատիկ Վարդանուշը

Նեֆելին ծնվել է Հունաստանում, ապրել մայրիկի և հոր՝ Գագիկի հետ: Հաշտ ու խաղաղ, նորմալ ընտանիք է եղել: Հունաստանում, ոչ այս ընտանիքի հետ, առանձին ապրել է նաև երեխայի մոր ընտանիքը՝ տատիկը՝ Վարդանուշ Խանգելդյանն ու մորաքույրը: Ընտանիքներն իրար հետ սովորական, նորմալ հարաբերություններ են ունեցել:

Նեֆելիի ծննդից հետո Հունաստանում նրանց հետ է ապրել նաև հորական տատիկը, զբաղվել երեխայի խնամքով:

Տեղեկությունները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայացրել է Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը:

2019-ին, սակայն, քաղցկեղի հետևանքով Հունաստանում մահացել է աղջնակի մայրը:

«Մոր մահից հետո խնդիրներ են առաջացել, բայց շատ ցայտուն չի երևացել: Մորաքույրը, հոր որոշմամբ, երեխային Հունաստանից բերել է Գյումրի: Արդեն Գյումրիում Գագիկը՝  երեխայի հայրը, որոշում է, որ պետք չէ երեխային Հունաստան վերադարձնել և թողնում է իր ծնողների խնամքին:

Հենց այդտեղից էլ կամաց-կամաց սկսվել է վեճը»,- ասում է Բաղրամյանը:

Ինչպես է մորական տատիկը հայտնվել հանձնաժողովի ուշադրության կենտրոնում

Մորական տատիկը՝ Վարդանուշը, փորձել է երեխային տեսակցել, 1-2 անգամ  նրանց տուն է գնացել, թույլ չեն տվել տեսնել երեխային: Հավանաբար, ըստ Բաղրամյանի, նրան խորհուրդ են տվել դիմել հանձնաժողովին: Այդ պահից սկսած իրենք մասնակից են դարձել գործին որպես կարևոր օղակ:

Հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել է տեսակցության կարգ, սակայն ընտանեկան տարբեր հարցերի հետևանքով այդ տեսակցությունները հնարավոր չեն դարձել: Մայրական կողմը դիմել է դատական ատյան, որպեսզի այդ ճանապարհով տեսակցության իրավունք ձեռք բերի: 2022-ին այդ իրավունքը տատիկը ստացել է, սակայն կրկին չի կարողացել երեխային տեսնել:

Վճռի կատարմանը ներգրավվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը: Նրանց միջոցով կազմակերպված հանդիպումների ժամանակ երեխան չի ցանկացել տեսնել մորական տատիկին:

«Եթե եկել է տեսակցության էլ, շատ կարճ, մի երկու բառ է փոխանակել, ասել է զզվում եմ, հոգնեցի, չեմ ուզում տեսնել: Մենք երբ ասում ենք՝ ընկերներ ինչո՞ւ եք խոչընդոտում, իրենք ասում են, մենք չենք խոչընդոտում, երեխան չի ուզում: Էս հանդիպումների ժամանակ նաև քաշքշոց է եղել կողմերի միջև, անգամ քրեական գործ կա հարուցված»,- մանրամասնեց Բաղրամյանը:

Երեխայի հայրը, Հունաստանում բնակվելով հանդերձ, աշխատանքը թողնելով 1 ամսով, 3 ամսով եկել-գնացել է Գյումրի, նաև մնացել է: Նույն կարգավիճակով ապրող մայրական կողմը, ըստ Բաղրամյանի, նշել է, որ գնալ-գալով հայրը չի կարողանում զբաղվել երեխայի լիարժեք խնամքով և դաստիարակությամբ:

«Հաշվի առնելով դա, մեր հանձնաժողովը 2023 թվականին դիմել է քաղաքապետին, որ հորական կողմի պապիկին, ում մոտ բնակվում է աղջիկը, տրվի խնամակալության իրավունք՝ պայմանով, որ երեխային թույլ տան շփվել նաև մորական կողմի հետ: Պապիկը համաձայնել է, ու նշել, որ իրենք միշտ էլ թույլ են տվել, երեխան չի ցանկանում տեսնել նրանց»,- ասաց մեր զրուցակիցը:

Էդվարդ Բաղրամյանը նաև նշեց, որ Նեֆելիի հայրական կողմը տարբեր ժամանակահատվածներում դիմել է հոգեբանների և առկա դիրքորոշումներով արձանագրված է, որ երեխայի վրա կա ճնշում, ուղղվածություն՝ չընդունել, չճանաչել մայրական կողմին:

Խնամակալությունը տրվել է 2023 թվականի օգոստոսին և դադարեցվել նոյեմբերին, քանի որ սահմանված նորմերը խախտվել են: Հայրը Հունաստանից վերադարձել, ներկայացել է Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով և տեղեկացել, որ այլևս հեռանալու իրավունք չունի, կամ եթե վերադառնալու է Հունաստան, պետք է երեխային հետը տանի:

Մեկ տարբերակ էլ է առաջարկվել՝ աղջկան հանձնել խնամակալության, բայց ոչ հայրական կողմի տատիկ-պապիկին:

«Հայրը ասաց, որ էլ չի գնալու, մնալու է, զբաղվի երեխայի խնամքով և դաստիարակությամբ: 1.5 ամիս հետո մայրական կողմի տատիկը մեզ տեղեկացրեց, որ հայրը կրկին գնացել է Հունաստան: Տատիկը մեզ SMS էր ուղարկել Հունաստանից: Բայց այդ ընթացքում էլ հայրն անընդհատ գնացել-եկել է: Տատիկը դիմել է իրավապահներին և քրեական գործ է հարուցվել երեխայի հոր ու պապիկի նկատմամբ՝ քաղաքից չբացակայելու, երեխայի խնամքով զբաղվելու, հանդիպումները խոչընդոտելու համար»:

Քրեական գործի հարուցումից հետո Գագիկ Մուրադանը չի վերադարձել Հունաստան, մնացել է Գյումրիում: Երեխան, իր նախասիրությունների համաձայն, հաճախել է իր ցանկացած տարբեր խմբակներ, ապրել այնպես, ինչպես իր հասակակիցները:

Անկախ այս ամենից, սակայն, տատիկը շարունակել է բողոքել, քանի որ իր տեսակցության իրավունքը չի կարողացել իրացնել: Արդյունքում՝ Շիրակի մարզային քննչական վարչությունը գրություն է ուղարկել Գյումրու քաղաքապետին և խնդրել, որ Նեֆելի Մուրադյանի խնամքն ու դաստիարակությունը կազմակերպվի որևէ հաստատությունում:

Հսկող դատախազից, ըստ Բաղրամյանի, մայիսին նաև միջնորդություն է ստացվել, որ երեխայի լավագույն շահը հաշվի առնելով, անհրաժեշտ է նրան առանձնացնել, մեկուսացնել: Որոշում է կայացվել, որ աղջկա խնամքն ու դաստիարակությունը կազմակերպվի որևէ հաստատությունում:

«Մենք երկու ամիս տարբեր ձևերով ու մոտեցումներով, բացատրական աշխատանքով, ոչ բռնի ուժով 3-4 անգամ փորձել ենք ներկայացնել իրավիճակը: Չեն հասկացել, չեն թողնում և վերջ, ոչ մի շփում: Երեխան գալիս, 1-2 բառ լսում է, թվում է, թե հասկանում է, հետո սկսում է գոռգոռալ ու հեռանում է իր սենյակ»:

Ինչ քաշքշոց է տեսանյութում և որտեղից է 9-ամյա Նեֆելին տարվել Երևան՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն

Հուլիսի 31-ին է միջադեպը տեղի ունեցել: Բաղրամյանն ասում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամները իրավապահների և այլ պատասխանատուների հետ այցելել են Մուրադյանների տուն: Գագիկն ու երեխան տանը չեն եղել: Հայրը՝ Երևանում, երեխան էլ Գյումրու կրթական հաստատություններից մեկի ճամբարում է եղել:

«Ասել ենք, որ օրենքով եկել ենք, որ երեխային տանենք: Որպեսզի չկասկածեն, թե մենք ուզում ենք բռնի ուժով երեխային տանել, առաջարկել ենք միանալ մեր խմբին, մեզ ուղեկցեք, տեսնենք երեխան որտեղ  է: Մեզ տարավ այդ ճամբարը: Հոգեբանները տնօրինության հետ երեխային դուրս են բերել  խմբից, ասել են՝ Նեֆելի ջան, պետք է հոգեբանների հետ խոսես, հասկանանք իրար: Էստեղ արդեն միացել են հորական պապիկը, տատիկը, հորաքույրը: Բոլոր հնարավոր ձևերով երեխային գրգռել են, երեխան սկսել է լացել ու բղավել: Իրենք 3-ով զբաղվել են միայն երեխային էդ վիճակում նկարելով, իսկ մայրական կողմը Երևանում էր ու չէին եկել»,-  կատարվածը մանրամասնում է հանձնաժողովի նախագահը:

Ինչո՞ւ է տեսանյութում լացող և գոռացող երեխան անընդհատ կրկնում «բաց թողեք ինձ, ինձ ձեռք մի տվեք, օգնեցեք, մոտ չգաք»՝ մեր հարցին, Բաղրամյանն ասաց՝ երեխային մատով նույնիսկ դիպչող չի եղել:

Այս իրավիճակում երեխան տատիկ-պապիկի հետ, հանձնաժողովի ուղեկցությամբ, հասցվել է Երևան:

Ինչ է կատարվել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում, ինչպես է երեխան այնտեղից անհետացել

«Մենք երեխային անվտանգ հասցրել ենք «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Այնտեղ կրկին բակում հավաքված կողմերի մեջ վիճաբանություն է եղել: Տարբեր խնդիրներից հետո երեխան առանձնանում է հոգեբանի հետ: Որևէ մեկին թույլ չեն տվել, որ ներս մտնի, հանձնաժողովի անդամներն էլ երկար ժամանակ կանգնած են եղել դռան մոտ, որպեսզի հոգեբանն աշխատանքը ավարտի, հասկանան հետագա անելիքը»:

Այդ ընթացքում, ըստ Բաղրամյանի, հայտնվել են երեխայի հոր և մայրական կողմի փաստաբանները: Գյումրու հանձնաժողովի անդամներին հոգեբանի սենյակի դռան մոտից հրավիրել են տնօրենի սենյակ՝ հանդիպման:

«Երկու փաստաբանները սկսում են վիճել, գործին ոստիկաններն են խառնվել: Էդ ընթացքում Գագիկն, առիթից օգտվելով, բացել է դուռը, երեխային ապօրինաբար վերցրել, փախել է: Տեղեկություն չունենք՝ որտեղ են, իրավապահները զբաղվում են այս գործով:

Մենք տարել տեղ ենք հասցրել ու տնօրենը չի կարողացել  լիարժեք անվտանգությունն ապահովել: Ինքը շատ լավ գիտեր, որ սա մեծ դժվարությամբ կազմակերպված գործողություն էր: Ես արդեն կասկածում եմ՝ կա՛մ ինքը շատ լավ տեղյակ է եղել, կա՛մ չի կարողացել աշխատանքը կազմակերպել»:

Ի պատասխան այս հայտարարության, մեզ հետ զրույցում երեխայի բարեկամուհին՝ 44-օրյա պատերազմի հերոս Գագիկ Մկրտչյանի մայրը՝ բարձրաձայնում է՝ երեխան չի անհետացել, հոր հետ տուն է վերադարձել:

«Հաստատության տնօրենը զրուցել է հոր հետ, հոգեբանն էլ՝ երեխայի հետ: Ասել են, որ աղջիկն իրենց հաստատությունում մնալու կարիքը չունի: Տնօրենն ասել է՝ հայրն ադեկվատ, նորմալ մարդ է, երեխան էլ խնդիրներ չունի, մնալու կարիք չկա: Եկել են տուն: Ուղղակի երեխայի հայրը չի գիտեցել, որ պետք է գրավոր եզրակացություն վերցներ, նոր հեռանար: Հենց էնպես բանավոր խոսել են, եկել են հետ: Հիմա ես չեմ հասկանում, երեխայի հայրը չի հրաժարվում, ամեն ինչով, ամեն ձևով պահում, նայում է աղջկան, երեխան ոչ մի խնդիր չունի, ոչ էլ ֆինասական հարցեր կան, հիմա ի՞նչ են ուզում էս ընտանիքից:

Էս հարցը նաև ՄԻՊ-ը պետք է ուսումնասիրի, սա չլինելու պատմություն է, ո՞նց է հնարավոր սեփական հոր ձեռքից երեխային խլել առանց պատճառի»,- ասաց Լուսինեն:

Ինչ խնդիր կա 2 ընտանիքների միջև, իրականում հստակ չէ: Էդվարդ Բաղրամյանը նշում է՝ գիտեն, որ իրարից գույքային, ֆինանսական և այլ պահանջներ ունեն: Կողմերը, միաժամանակ ֆինանսական խնդիրներ չունեն: Հայրական կողմի պապիկը երաժիշտ է, տատիկն առևտրով է զբաղվում: Մայրական կողմի տատիկը Երևանում բնակարաններ ունի, շարունակում է բնակվել Հունաստանում, նաև Գյումրի է գալիս-գնում:

Ստեղծված իրավիճակում մեզ ահազանգած կինը նշում է՝ երեխան է տուժում, և այս խնդիրն արագ պետք է կարգավորվի:

Տպել
4239 դիտում

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան

Բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն․ վերջինը հրդեհվել է, կա 3 վիրավոր

Ժնևում ներկայացվել է ՆԳՆ գործունեության երեխայակենտրոն բաղադրիչը. ՀՀ կառավարության ջանքերը բարձր են գնահատվել

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 7-ին

Իրանի նախագահը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հովտաշատում փայտե տնակ է այրվել

Վստահ եմ՝ ՀՀ-ի և Ուկրաինայի կառուցողական համագործակցության շարունակությունը կբերի նոր ձեռքբերումներ. Սիբիհան՝ Միրզոյանին

ԵԽ արդարադատության նախարարները Ուկրաինային առնչվող հռչակագիր են ընդունել. Հայաստանը չի միացել

Հնդկաստանից Գերմանիա մեկնած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում

Ժնևում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է բռնի տեղահանված երեխաների իրավունքների ապահովման նպատակով իրականացվող քայլերը

Հայաստանի Մ-17 հավաքականն ընկերական խաղում զիջել է Լատվիայի ընտրանուն

Հրդեհ է բռնկվել Սոթքի դաշտերում. հրդեհաշիջմանը նաև զինծառայողներ են մասնակցել

Տեղի են ունեցել ՔՊ Շենգավիթ տարածքային կառույցի խորհրդի և նախաձեռնող խմբի նիստերը. արտաքին քաղաքական հարցեր են քննարկվել

Գևորգ Մանթաշյանը Ղազախստանում մասնակցել է UNESCAP-ի թվային ընդգրկման և վերափոխման թեմայով նախարարական խորհրդաժողովին

ԱԺ նախագահը նոր օգնական ունի