«Մեր բակը»՝ աշխարհի ամենադեգեներատ ֆիլմերից մեկը, սկիզբ դրեց անկախ Հայաստանի ֆուֆլոնային մշակույթի ձևավորմանը. Մադլենյան

14/07/2024 schedule22:10

Երևանի փողոցներով քայլելիս, եթե մի պահ փորձես փակել աչքերդ ու «լսել» քաղաքը, մեղմ ասած՝ այնքան էլ հաճելի պատկեր չես ստանա. անընկալելի արագությամբ սլացող մեքենաներից ու ռեստորաններից հնչող երաժշտությունը կենտրոնում դոմինանտ է:

Երգիչ-երգահան Ռիչարդ Մադլենյանն ասում է, որ «ռաբիս» երաժշտության մշակույթը Հայաստանում հետսովետական ամբողջ վարքերի ու բարքերի արդյունքում է ձևավորվել: Ըստ նրա՝ դա «այլանդակություն է և անտանելի», ինչը մեր հասարակությանը, մշակութային քաղաքականությանն ու ազգային անվտանգությանը ուղիղ սպառնալիք է:

«Հակահայկականությունը միայն ռաբիսի ոլորտում չէ, եթե վերցնենք փոփ երաժշտության մշակույթը, աղետ է ուղղակի: Սովետի ժամանակվանից ներմուծվեց այդ ադրբեջանական աղբը. Զեյնաբ Խանլարովան գալիս էր, «Հրազդան» ստադիոնը լցնում էր, ամբողջ ազգը գնում, Բաքվի «մյուզիքն» էր լսում: Իհարկե, դա սովետից սկսեց ներթափանցել մեր մեջ, հետո արմատացավ, դարձավ մշակույթ, կիսաադրբեջանական, թուրք-ազերական ժողովրդական խմբերը ձևավորվեցին, որը, ըստ իս, բացարձակ կապ չունի, օրինակ, Կոմիտասի և Կոմիտասի ստեղծած երաժշտության հետ»,- ասում է Մադլենյանը:

Երաժշտի խոսքով՝ սա արդեն 100 տարուց ավելի ձևավորված մշակույթ է, որը մտել է ժողովրդի մեջ, և բավական մեծ աշխատանք է պահանջվում փոխելու համար:

«Երբ որ փողոցով քայլում ես, չձևավորված ֆուֆլոններ կան, մեքենաների ղեկին նստած՝ գլուխները դուրս տնկած՝ անճաշակ երաժշտությամբ... Չեմ էլ ուզում դրա մասին խոսել, որովհետև միշտ է եղել, իսկ դրա կնքահայրը եղել է այն ֆիլմը, որ ամբողջ ազգով պաշտում են՝ «Մեր բակը»՝ աշխարհի ամենադեգեներատ ֆիլմերից մեկը, որը սկիզբ դրեց անկախ Հայաստանի ֆուֆլոնային մշակույթի ձևավորմանը: Այն, որ սովետից հետո ազատությունը եկավ, ֆիլմը նկարեցին, ամբողջ քաղաքային կեղտը լցրին դրա մեջ՝ «մանթո ես», «ժամո ես», չգիտեմ՝ ինչ ես, դա դարձավ պոպուլյար, հիմք հանդիսացավ, որ ամբողջ ազգը մինչև հիմա՝ 30 տարի մեքենաներից աքլորների նման գլուխները դուրս հանած շրջեն քաղաքում: Հասկանո՞ւմ եք, թե ի՜նչ ազդեցություն կարող է ունենալ մշակույթը: Սա, ըստ իս, եղավ հասարակության կործանման առաջին հիմնասյունը, դրանից հետո սկսեցին այդ բովանդակության և կոլորիտի դրսևորումները դառնալ դոմինանտ, որը դարձավ աղետալի»,- ասում է Ռիչարդ Մադլենյանը:

Զրուցակիցը նշում է, որ յուրաքանչյուր մարդ իր հասարակության պրոդուկտն է, և յուրաքանչյուր մարդ ձևավորվում է հասարակությունում եղած արժեքներով և բարքերով, վերցնում այն, ինչ տեսնում է. «Եթե սա ընկալվում է որպես մշակույթի մաս, ապա այս մշակույթը հասարակություն ձևավորելու հարցում զրոյական շանսեր ունի, որովհետև չի կարող նման երաժշտությունը, կամ նման որակի նկարահանված ֆիլմերը, սերիալները, կամ մշակույթի ցանկացած այլ ոլորտում ստեղծված որևէ գործ անդրադառնա գեղեցիկ հասարակության ձևավորման և գեղեցիկ մտածողության վրա: Իսկ եթե մենք չունենք գեղեցիկ և էսթետիկ մտածողություն, ունենում ենք 30 տարվա այն աղբը, որն ունեցել ենք, և դրա արդյունքում ծնվում են ֆուֆլոները, իսկ դա հասարակության այն զանգվածն է, որը ամեն կերպ խոչընդոտում է պետականության ձևավորմանը և կայացմանը»:

Երգահանն անկեղծանում է՝ շատ է մտածել այն մասին, թե ինչպես կարելի է մաքրել ու գեղեցիկը, հայկականը մատուցել հասարակությանը, սակայն միաժամանակ հասկանում է, որ դա մեկ կամ մի քանի հոգու գործ չէ:

«Ինքս հիմա այդ ճանապարհին եմ, մենք Մոհաննայի հետ գործեր ենք անում, որ բավականին էսթետիկ և գեղեցիկ են, շուտով դրա մասին կլսեք ու կտեսնեք: Ես իմ մասով դա անում եմ, և, իհարկե, կան մարդիկ որոնք փորձում են տարբեր փոքր միջավայրերում ստեղծել հետաքրքիր մշակույթ ու հասարակությանը ինչ-որ չափով կրթել, զարգացնել, բայց դա 10-20 հոգու գործ չէ, պետական մակարդակով պետք է օրինագծեր ու օրենքներ մշակել թե՛ TV ոլորտում, թե՛ սերիալներում, թե՛ կինոարտադրությունում, թե՛ այդ ռեստորաններում և ակումբներում այս ամենը համակարգելու համար: Մյուս կողմից էլ մենք ընտրել ենք ժողովրդավարական ուղի, սա սովետը չէ, գրաքննություն չենք կարող անել, մշակույթը պետք է ազատություն ունենա, սակայն կարծում եմ՝ երբ որ որոշ բաներ ուղիղ անվտանգությանը սպառնալիք են, և աղետալի հետևանք ունեցող երևույթ է, պետք է օրինագիծ ընդունվի և կառավարվի»,- նկատում է նա:

Վերջինս կրկին ընդգծում է՝ չի ընկալում սովետական Երևանը, սովետական Երևանի երգն էլ և անգամ հատուկ զզվանք ունի. «Փաստացի մենք սովետից ժառանգել ենք այդ կեղտը, 30 տարի պտտել ենք, հիմա նոր ազատագրվել ենք և մեզ ժամանակ է պետք, որպեսզի արևմտյան գեղեցիկ արժեքները ներթափանցեն, ինչ-որ ինստիտուտներ գան այստեղ, հասարակության հետ աշխատեն, և հասարակությունն էլ, կարծում եմ, կփոխի իր վերաբերմունքը դեպի մշակույթը, այդ դեպքում կունենաք լրիվ այլ հասարակություն և Երևան քաղաք»:

Հարցին, թե Երևանը, եթե կարողանա խոսել իր հասարակության հետ, ի՞նչ կասի, ի՞նչ խորհուրդներ կտա, Մադլենյանն արձագանքում է. «Կարծում եմ՝ Երևանը կասեր՝ մի տանջեք, էլի, ինձ, մի քիչ սիրուն ապրեք, մի կեղտոտեք, մի բղավեք, մի աղմկեք, մի հայհոյեք, թողե՛ք սիրուն ապրեմ՝ քնեմ, արթնանամ, թարմ լինեմ, լողանամ, հագնվեմ, ձեզ համար սիրուն լինեմ, որ դուք էլ ինձ նայեք հաճույք ստանաք, ա՛յ սպիտակ նիվայով տղաներ (հեղ. ծիծաղում է):

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18660 դիտում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից