Երկու տարում որքա՞ն գումար է ծախսվել Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի կառուցման աշխատանքների համար. մանրամասներ

09/07/2024 schedule22:30

Կոտայքի մարզում գտնվող Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքների համար 2023 թվականին ուղղվել է ընդհանուր 422 միլիոն 509 հազար 263 դրամ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի 2023 թ․ գործունեության մասին ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված հաշվետվությունից:

Հիշեցնենք, որ 2022-ի այս օրերին՝ հուլիսի 9-ին, Հատիս լեռան գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։ Խնդրո առարկա հաշվետվության մեջ, նկատենք, երկու տողով է ներկայացված հիշյալ համալիրի կառուցմանը հատկացված միջոցների մասին. մի դեպքում՝ 237 միլիոն 496 հազար 310 դրամ, մյուս դեպքում՝ 185 միլիոն 12 հազար 953 դրամ։ 

Հիմնադրամի նախորդ՝ 2022 թ․ հաշվետվությունից դատելով էլ՝ եւս 93 միլիոն 100 հազար դրամ համալիրի կառուցման աշխատանքներին հատկացվել է 2022-ին։ Այսինքն՝ երկու տարվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դրամ է հատկացվել մեծ աղմուկ հանած պրոյեկտը գլուխ բերելու համար:

Գագիկ Ծառուկյան հիմնադրամի (գործում է 2003-ից) տնօրենը ԲՀԿ ղեկավար Գ․ Ծառուկյանի դուստրն է՝ Անահիտ Ծառուկյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդու կինը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են Գագիկ Ծառուկյանը, նրա մայրը, կինը, ինչպես նաեւ՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու Դավիթ Մանթաշյանը։

Հիշեցնեք՝ Գագիկ Ծառուկյանը մայիսի 14-ին հայտարարեց, որ Հիսուս Քրիստոսի արձանը պատրաստ է, և այն կբացվի եկող տարվա վերջին։

«Արձանը պատրաստ է արդեն, տեղը պատրաստ է, հիմա ճոպանուղին են տեղադրում։ Մյուս տարվա վերջ բացումը կանենք, ամբողջ աշխարհին կհրավիրենք, և տա Աստված, որ Աստված մեզնից երես չթեքի»,- «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում նշել էր ԲՀԿ առաջնորդը։ 

Հայտնի է, որ «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանը։

Իր եւ իր ընտանիքի այդ գաղափարի մասին 2021 թ․ ԱԺ ընտրություններում պարտված ԲՀԿ ղեկավարն ազդարարեց 2022-ի հունվարին։ Մայր աթոռը, Գերագույն հոգևոր խորհուրդը դեմ արտահայտվեցին գաղափարին՝ ընդգծելով՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ Հայ առաքելական եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

ՀՀ վարչապետ Փաշինյանն էլ, ընդհակառակը, դրական էր արձագանքել Ծառուկյանի գաղափարին, քանի որ այն, ըստ Կառավարության ղեկավարի, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։

Նշենք, որ համալիրի հիմնարկեքի հաջորդ օրը ԿԳՄՍՆ-ն պահանջեց դադարեցնել համալիրի կառուցման աշխատանքները, քանի որ հիմնադրամը նախագիծ չէր ներկայացրել, չուներ կառուցապատման թույլտվություն։ Հատիս լեռան տարածքից 146 հեկտարը հիմնադրամը ձեռք էր բերել 2022 թ․-ին։ Լեռան գագաթը սեփականաշնորհելու փաստը հանրային դժգոհության ալիք բարձրացրեց, հնագետներն էլ ահազանգեցին՝ տարածքում պատմամշակութային արժեք ներկայացնող հնավայր կա։

Ժամանակ անց՝ 2023 թ․ մարտին, ԿԳՄՍ նախարարությունն ու «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հուշագիր ստորագրեցին, որով ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսեց լեռան գագաթի մի հատվածի պեղումները: Պեղումներից ամիսներ անց, ինչպես «Հետք»-ն էր պարզել, հիմնադրամը հրաժարվել էր հնավայրի մի մասն ընդգրկող տարածքների նկատմամբ սեփականության իր իրավունքից։ Ակունք համայնքի ավագանու 2023 թ.-ի որոշմամբ մի շարք հողամասեր ճանաչվել են համայնքային սեփականություն։ 2024 թ․-ի մարտին Ակունք համայնքի ղեկավարի որոշմամբ 1․22 հա, 0․7 հա և 0․09 հա մակերեսով հողամասերը ճանաչվել են Ակունք համայնքի սեփականություն։ Համայնքին վերադարձված հողամասերի ընդհանուր մակերեսը 2.01 հեկտար է։

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի արձաններ կան Բոլիվիայում, Վիետնամում, Լեհաստանում, Պորտուգալիայում, ամենահայտնին էլ, թերևս, Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղակայված արձանն է։ 1931 թվականի հոկտեմբերի 12-ին կայացավ Կորկովադու լեռան գագաթին տեղադրված արձանի հանդիսավոր բացումն ու օծումը, եւ այն դարձավ Բրազիլիայի խորհրդանիշը։ 

Հ․Գ․ 2023թ․ հաշվետվությունից տեղեկացանք հիմնադրամի այլ ծրագրերի մասին։ Մասնավորապես՝ 10 միլիոն դրամ նյութական աջակցություն է ցուցաբերվել «Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին, 39 միլիոն 849 հազար 946  դրամ՝ Առինջի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին, Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցու սպասարկման ծախսերին՝ 11 միլիոն 237 հազար 296 դրամ, ԼՂ-ից Հայաստան եկած կարիքավոր ընտանիքներին էլ հատկացվել է 170 միլիոն 441 հազար 392 դրամ։ Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը կազմել է 695 միլիոն 855 հազար 999 դրամ։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16341 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին