Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը

25/06/2024 schedule18:18

Հունիսի 25-ին ՆԳ նախարարության Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ, որը վարել է փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նիստին մասնակցել են շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարար ծառայողներ։

Կամո Ցուցուլյանը նշել է անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանն ու բնությանը հասցվող վնասների, ռիսկերի նվազեցման ու հանրային իրազեկման աշխատանքների մասին։

Փրկարար ծառայության տնօրենն ընդգծել է հանգստյան և զբոսաշրջության համար նախատեսված մարդաշատ վայրերում փրկարարների կողմից հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, այդ թվում՝ նաև հուլիսի 6-ից Սևանա լճի ափամերձ գոտիներում անօդաչու սարքերի միջոցով իրազեկման միջոցառումների կարևորությունը։

Անդրադառնալով հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգին՝ փրկարար ծառայության տնօրենը կարևորել է անտառածածկ և բուսածածկ տարածքներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացվող աշխատանքները։

Ողջունելով Էկոպարեկային ծառայության ստեղծումը՝ փրկարար ծառայության տնօրենը անդրադարձել է նաև 800 Էկոպարեկների վերապատրաստմանը:

Կամո Ցուցուլյանն ընդգծել է շահագրգիռ մարմինների հետ համագործակցության ակտիվացման անհրաժեշտության մասին: Նա շահագրգիռ կողմերին առաջարկել է անցկացնել «Անտառային և բուսածածկ տարածքների հրդեհների մարումը» թեմայով համատեղ ուսումնավարժություններ, ինչը հնարավորություն կտա իրական դեպքերի ժամանակ ապահովել արդյունավետ համագործակցություն։

Անտառներում և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով առաջարկվել է առավել ակտիվ աշխատանքներ իրականացնել հանրային իրազեկման միջոցառումների անցկացման ուղղությամբ, մասնավորապես՝ պատրաստել հակահրդեհային կանոնների հրահանգավորման պաստառներ, վարքականոնների վերաբերյալ իրազեկման տեսանյութեր։

Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրել են կատարված աշխատանքները, առկա մարտահրավերների լուծման վերաբերյալ արվել են առաջարկություններ:

Կարևորվել է անտառամերձ բնակավայրերում կամավորական խմբերի ձևավորումը, որոնք տեղերում կանցնեն համապատասխան վերապատրաստումներ։

Տպել
365 դիտում

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հետևել են Իսպանիա-Անգլիա խաղին (տեսանյութ)

Մոտ 109 հազար վարորդ օգտվել է տուգանքների վճարման 50 տոկոս արտոնությունից, շարունակում են գործել այլ բոնուսներ

Հրդեհ Արագածոտնի գյուղերից մեկում. ծանր վիճակում հոսպիտալացվել են քաղաքացիներ

Հայաստանը Գերմանիայի իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձի

Հոսանքազրկում Երևանի և 6 մարզի մի շարք հասցեներում

ՓԾ-ն հորդորում է Սևանում պահպանել անվտանգության կանոնները, լինել զգոն և հետևել փրկարարների հրահանգներին

Հրդեհ Դսեղի ռեստորաններից մեկում (լուսանկարներ)

Իսպանիայի հավաքականը՝ «Եվրո-2024»-ի հաղթող

«Մեր բակը»՝ աշխարհի ամենադեգեներատ ֆիլմերից մեկը, սկիզբ դրեց անկախ Հայաստանի ֆուֆլոնային մշակույթի ձևավորմանը. Մադլենյան

Օգտագործում են թունաքիմիկատ ու արագ հավաքում բերքը, ինչը վտանգավոր է առողջության համար. ինչպես խուսափել թունավորումից

Երևանում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Իմ մտքերը Դոնալդ Թրամփի հետ են․ Մակրոն

Բլինքենը դատապարտել է Թրամփի հանրահավաքում կրակոցներն ու մահափորձը

Թրամփը շնորհակալություն է հայտնել աջակիցներին մահափորձից հետո և խոստացել պայքարել չարի դեմ

Սուրեն Պապիկյանը շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ

Կրեմլը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը

Ֆրանսիայի տոնը միավորում է ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքները. Հայրապետյանը մասնակցել է միջոցառմանը

Հայ շախմատիստները Բաթումիից վերադարձել են 19 մեդալով, որոնցից 9-ը՝ ոսկի

Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարկել Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքից (լուսանկարներ)

Սիսիանը կունենա հիմնովին նոր կառուցված բուժկենտրոն. Ավանեսյանը շինհրապարակում հետևել է աշխատանքներին (լուսանկարներ)

Մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը մասամբ հայտնվել է Դեբեդ գետում

Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին

Առաջիկա օրերին Հայաստանի մեծ մասում անձրևները կշարունակվեն, որոշ հատվածներում կարկուտ կտեղա

Թրամփի կողմնակիցներն ու կուսակցությունը հավատացած են՝ մահափորձի հետևանքով նա հաղթելու է ընտրություններում

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետևողական աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Գրիգորյան

Վստահ եմ՝ մեր առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն խորանալ գալիք տարիներին. Միրզոյան

Հայտնի է Թրամփի հանրահավաքի ժամանակ կրակոցներ արձակած անձի ինքնությունը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ Ադրբեջանն ուզենա հարձակվել. Իրանի դեսպան

ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել տիկնոջ և կրտսեր դստեր հետ ուղևորությունից

Փրկարարները դուրս են բերել Դիլիջանում ձորն ընկած քաղաքացուն

40 տարվա մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվի Ռուսաստանում

Դանակահարություն Ջրվեժում. հիվանդանոց է տեղափոխվել 2 երիտասարդ

Ժիրայր Շաղոյանը տեղափոխվել է հունգարական Դեբրեցեն

10-12 ժամ ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում ու մի շարք համայնքներում

Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ճանապարհի մի հատվածը 2 ժամ փակ կլինի

Շնորհակալ եմ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների ժամանակ մեր կողքին կանգնելու համար. Փաշինյանը՝ Մակրոնին

Մ-6 ավտոճանապարհից Դսեղ գյուղ տանող հատվածը փակ է

Վիգեն և Ժանեթ Քեշիշեաններն արժեքավոր ձեռագրեր են փոխանցել դեսպան Մակունցին՝ որպես նվիրատվություն Մատենադարանին