Հուլիսի 15-ից ԼՂ-ից տեղահանվածները կարող են օգտվել անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչից օգտվելու համար

25/06/2024 schedule15:08

Հուլիսի 15-ից ԼՂ-ից տեղահանվածները  կարող են դիմել անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչից օգտվելու համար:

ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացակարգը հաստատվելուց հետո` հունիսի 15-ից սկսվել է դիմումների ընդունման գործընթացը։ Առցանց եղանակով (https://housing.socservice.am/) դիմում ներկայացնելու հնարավորություն ունեն միայն ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուներն, ովքեր ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք կամ անհատական բնակելի տուն:

Դրանք են՝ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները, ինչպես նաև ցանկացած այլ կազմի ընտանիքները, որոնք կհամարվեն վարկունակ և բանկից կստանան աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։

Հուլիսի 15-ից նրանք հնարավորություն կունենան դիմում ներկայացնել անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչից օգտվելու համար, իսկ օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու համար։

«Ի պատասխան հաճախ տրվող հարցի՝ որո՞նք են համարվում ցանկացած այլ կազմի ընտանիքներ, և կարող են բանկից ստանալ աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ, տեղեկացնենք, որ՝

Դիցուք, ընտանիքը բաղկացած է 4 անդամից և նրանք նախընտրում են բնակարանը ձեռք բերել ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 5 մլն դրամ արժեքով բնակավայրերից որևէ մեկում։ Այս դեպքում ընտանիքին հասանելիք աջակցության չափը կկազմի 20 մլն դրամ, և եթե գործընկեր ֆինանսական կազմակերպությունն այդ ընտանիքի վարկունակության գնահատման արդյունքում կորոշի ընտանիքին տրամադրել ևս առնվազն 10 մլն դրամ վարկ իրենց կողմից մարումներն իրականացնելու նպատակով, ապա այս դեպքում ընտանիքը կարող է ընդգրկվել ծրագրի առաջին փուլում՝ անկախ այն հանգամանքից, արդյոք ընտանիքում կա 3 և ավելի անչափահաս երեխա, զոհված, կերակրողին կորցրած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, թե ոչ։

Ծրագրի առաջին փուլի շրջանակում օգոստոսի 1-ից կարող են դիմել նաև մեր այն հայրենակիցները, ովքեր 2024 թ․ մայիսի 16-ի դրությամբ ունեն գործող հիփոթեքային վարկ։ Այս դեպքում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կկազմի 2 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան դիմելու պահին այդ հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափն է (բացառությամբ, եթե գույքը գտնվում կամ կառուցվում է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված 1-ին կամ 2-րդ գոտում)։

2024 թ․ մայիսի 16-ից հետո հիփոթեքով բնակարան ձեռք բերած ընտանիքները չեն կարող օգտվել ծրագրից».- հայտնել են Կառավարությունից։

Տպել
454 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երբ է ամերիկացի քաղխորհրդատուն խորհրդատվական աջակցությունը սկսելու ՀՀ ՊՆ-ում

Վանաձորում 60-ամյա կինը տան պատուհանները մաքրելիս 5-րդ հարկից վայր է ընկել

Նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան մարդկանց հուշերում. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վիետնամի վարչապետին

ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու վերաբերյալ. Եղոյան

ՆԳ նախարարը ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկել է համակարգի բարեփոխումների ընթացքը

Հայաստանը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը

Կադրեր Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, որի հետևանքով կան երեք զոհ, վիրավորներ

Նորատուսցի Արայի տղան և ևս մեկ անձ կալանավորվել են. մանրամասներ

Պաշտոնում վերանշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Հայաստանի զինված ուժերին կտրամադրվի 10 մլն եվրո աջակցություն. որոշել է ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը

Ողջունում ենք Եվրամիության կողմից ԱԳ նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները. Միրզոյան

Երևանում աղբահանությունը կիրականացվի GIS համակարգով. թվայնացման գործընթացը մեկնարկել է

Կարմիր կորսետային զգեստով՝ խորը դեկոլտեով․ Քարդաշյանը իր համարձակ կերպարով կրկին ապշեցրել է երկրպագուներին

Իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորում. վիրավորը դուրս է բերվել փրկարարների օգնությամբ

Ինչ-որ անձինք հեղուկներ են լցրել Մաշտոցի պողոտայի սոսիների տակ, ինչի հետևանքով դրանք չորացել են. Բեգոյան

7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են ՀՀ մի շարք բնակավայրերում

Տղամարդն անկանոն կրակոցներ է արձակել, վնասել համագյուղացու տան ցանկապատը, նետել զենքն ու հեռացել

Թյուրիմացությունից խուսափելու նպատակով Հրաչյա Հակոբյանը հրապարակել է իր կոշիկների նկարը՝ բրենդի և արժեքի նշումով

Քաղաքապետը ներկայացրեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները կատարող Սուրեն Վարոսյանին

«ԿամԱԶ» մակնիշի աղբատարները մատակարարվել են, աղբահանության խնդիրն էապես կարգավորվել է. Կատվալյան

Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել է 8 մեքենա, կա 3 զոհ

Արսեն Աֆիյանի մահվան դեպքով կալանավորվել է 2 անձ, այդ թվում՝ նորատուսցի Արայի որդին

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը. ՀԾԿՀ-ն դրական է գնահատել այն

Հրաձգարանի պահակը հավաքել է կրակված արկերի դյուրալյումինե կտորները, եղել է չպայթած արկ. ՔԿ-ն՝ մահվան դեպքի մասին

Այն դեպքերում, երբ բնակիչներն ասում են՝ մի բարեկարգեք մեր բակը, թողեք հենց այդպես՝ ավտոտնակներով էլ մնա. Ավինյան

Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով․ Կամո Արեյան

Լոռու մարզի 2 համայնքի գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի

Սպանել է 56-ամյա կնոջը, փորձել ճամպրուկով տեղափոխել, հետո՝ փակել դուռն ու հեռացել. դին 1 տարի անց հայտնաբերել է քույրը

Հարրիսի քարոզարշավի համար ժամերի ընթացքում տասնյակ միլիոններ են հավաքվել

Հիմնանորոգվում է Ենոքավան-Կարմիրգյուղ հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածը

Երկրաշարժ Իրանի տարածքում

Քաղաքացին ընկել է ձորն ու վնասվածքներ ստացել. նրան 10 մետրից դուրս են բերել փրկարարները

Օբաման անդրադարձել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշմանը

Երևանի որոշ ճանապարհահատվածներ մեկ ամսով միակողմանի փակ կլինեն

Հպարտ եմ նախագահի աջակցությունը ստանալու համար․ Քամալա Հարրիս

Կրեմլը մեկնաբանել է նախագահական մրցապայքարից դուրս գալու Բայդենի որոշումը

Բայդենը լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարրիսին՝ որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու

Թրամփն արձագանքել է Բայդենի՝ նախագահական ընտրարշավից դուրս գալու որոշմանը

Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայքարը