Դուք ոչ թե հավասար, այլ առավել եք բոլորիցս. բիզնես դասընթացի շահառու պատերազմի մասնակիցները հավաստագրեր են ստացել

25/06/2024 schedule12:40

Հունիսի 24-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն Արմավիրի զարգացման կենտրոնում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի Արմավիրի մարզի 20 շահառուներին հանձնել է բիզնեսի կառավարման դասընթացի մասնակցության հավաստագրեր: 3 շահառու էլ մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացի և ստացել համակարգիչներ՝ իրենց նոր մասնագիտությամբ աշխատելու համար:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը զրուցել է բոլոր շահառուների հետ, ծանոթացել բոլորի բիզնես պլաններին, շնորհակալություն հայտնել ծրագրին մասնակցելու համար և հաջողություն մաղթել բոլորին իրենց նորաստեղծ բիզնեսում:

«Շնորհակալ եմ, որ արձագանքել եք, քանի որ այս ծրագիրը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե չլիներ ձեր բոլորի արձագանքը, մասնակցության ցանկությունը, աշխատասիրությունը: Կարևոր է, որ ձեր փորձը վարակիչ լինի պատերազմին մասնակցած ու հաշմանդամություն ստացած մեր բոլոր տղաների համար և հատկապես նրանց համար, որոնք կոտրվել են և մտածում են, որ կյանքն ավարտվել է կամ իրենք շանս չունեն կամ հավասար չեն մյուսներին: Հակառակը, ես կարծում եմ, որ դուք ոչ թե հավասար, այլ առավել եք բոլորիցս: Այս ծրագրին մասնակցելով՝ դուք ոչ միայն ձեզ ու ձեր ընտանիքի համար եք օգտակար բան անում, այլ նաև շատ մեծ ու հանրային կարևորություն ունեցող գործ եք անում, և դրա համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում»,- հավաստագրերը հանձնելուց հետո նշել է Աննա Հակոբյանը:

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը Շիրակի մարզում բարեհաջող ավարտելուց հետո «Իմ քայլը» հիմնադրամը ծրագրի երկրորդ փուլն անցկացրել է Արմավիրի և Լոռու մարզերում, որտեղ ևս ծրագիրը բարեհաջող իրականացվել է. հավաստագրերի հանձնումը ծրագրի այս փուլի վերջին գործընթացն է:

«Ծրագրի նպատակն է մարզերում ապրող և վիրավորում ստացած պատերազմի մասնակիցներին վերադարձնել բնականոն կյանք՝ աշխատանքի միջոցով: Ծրագիրը մեկնարկում է մասնագիտական կողմնորոշման ամառային ճամբարով, որտեղ շահառուների համար մշակվում են անհատական զարգացման պլաններ, որոնք էլ, հիմք ընդունելով, նրանց համար կազմակերպվում են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ինչպիսիք են՝ ՏՏ-ն, օտար լեզուներ, հաշվապահություն և այլն: Մասնակիցների մի մասը մասնակցում է բիզնես պլանավորման ու կառավարման դասընթացների, ինչից հետո մշակում են անհատական բիզնես պլաններ: Հիմնադրամը հենց այդ ժամանակ իր գործընկերների հետ աշխատում է ֆոնդհայթայթման ուղղությամբ և կյանքի կոչում բիզնես պլանները»,- մանրամասնել է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը:

Կարո Համբարձումյանը ծրագրի շահառուներից է, մասնակցել է թե՛ մասնագիտական վերապատրաստման և թե՛ բիզնես կառավարման դասընթացներին: Ծրագրի առաջին կոմպոնենտով սովորում է ոսկերչական 3D մոդելավորում, իսկ արդեն բիզնես կառավարման դասընթացի ավարտին ներկայացրել է անփուշ մոշի ջերմոցի հիմնման բիզնես ծրագիր, որը հիմնադրամը հաստատել է:

«Այս ծրագրի կարևորությունը բառերով նկարագրելն այնքան էլ հեշտ չէ, բառերը շատ քիչ են: Երբ ունես տարբեր խնդիրներ՝ առողջական, տեղաշարժվելու, սա մի մեծ մոտիվացիա է, որ կարողանաս զգալ, որ դու միայնակ չես: Եվ երբ մտածում ես՝ գուցե մի բան չստացվի, այս ծրագիրն օգնում է դուրս գալ այդ վիճակից: Արդեն հարցին նայում ենք ոչ թե տխրությամբ, որ խնդիր կա, և չենք կարողանում լուծել, այլ նայում ենք ժպիտով, որ սա էլ կանցնի: Փառք Աստծո, որ կան նման ծրագրեր, որ օգնում են մեզ չզգալ այն դժվարությունները, որ մենք ունենք»,- պատմել է ծրագրի շահառու Կարո Համբարձումյանը:

Հայկ Նալբանդյանն էլ որոշել է ծրագրի օգնությամբ ընդլայնել չրագործության իր բիզնեսը: Չրագործական մեկ սարքավորում ուներ, հիմնադրամը տրամադրել է երկրորդը, Հայկն էլ որոշել է արդեն այս տարվանից ակտիվ զբաղվել չրագործությամբ: Մասնակցել է նաև օտար լեզուների և ՍՄՄ վերապատրաստման դասընթացներին:

«Պատերազմից հետո մարդկանց կյանքը փոխվում է՝ առաջ և հետո: Նման ծրագրերը միայն օգնում են, քանի որ ժամանակ է պետք վերականգնվելու համար, դժվար է նաև աշխատանք գտնելը, իսկ այս ծրագիրը շատ օգնում է մեզ աշխատանք գտնելու, նոր մասնագիտություն ստանալու, նոր ուղիներ գտնելու հարցում»,- նշել է ծրագրի շահառու Հայկ Նալբանդյանը:

«Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրով Լոռու և Արմավիրի մարզերում ֆինանսավորվելու է 27 բիզնես պլան: Արմավիրից հետո հիմնադրամը հավաստագրեր կբաժանի նաև Լոռու մարզի շահառուներին, ինչից հետո կմեկնարկի ծրագրի երրորդ փուլը՝ Կոտայքի, Արարատի և Վայոց ձորի մարզերում:

Տպել
1043 դիտում

Առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

Ինչ են քննարկել ԲՐԻԿՍ-ի առաջնորդներն ընթրիքի ժամանակ. Պուտինն անհատապես հանդիպել է գրեթե բոլորի հետ

ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին. Հայկ Կոնջորյան

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

Համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը. ովքեր են ժամանել Կազան, և ինչ է սպասվում առաջիկա օրերին

Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

20 օր արգելվում է կենդանիների արածեցումը. սկսվել են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ

Մանդատ դնել-չդնելու մասին դեռ լուր չկա. թիվ 31 ՏԸՀ-ն «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել

Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հետ կապված հարցին

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Արդարադատության նախարարի թեկնածու չունենք, պետք է դիտարկենք նաև կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների․ Սիմոնյան

Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում

Վստահ եմ՝ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղում կրկին ադրբեջանցի զինծառայող է մահացել

Տավուշում երկու եռանկյունի կա, Ադրբեջանինը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց․ Սիմոնյան

«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

Արարատյան դաշտում առաջիկա օրերին սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ, կանխատեսվում են տեղումեր

Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ․ ֆինանսների նախարար

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը. նախագահում է Պուտինը

Մոպեդների մասնակցությամբ ՃՏՊ-ների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին. ՔԿ

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 850 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

«Նոա»-ն մեկնել է Վիեննա․ Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլում նրանք կմրցեն «Ռապիդի» հետ

ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4,8 մլրդ դրամ տուգանք

Տավուշի բնակավայրերից մեկում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Վանաձոր-Սպիտակ մայրուղում գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Մեսսին՝ MLS-ի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը

Օտարերկրացիների մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի 34 փաթեթ. նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները․ Բաքվում ջղաձգվել են

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը

Թուրքիայի նախագահը 6 տարվա ընդմիջումից հետո մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նա կմեկնի Կազան