Տղամարդիկ Վայոց ձորի մի քանի գյուղում կեղծ թղթադրամներով գնումներ են արել. երկուսն էլ ձերբակալվել են

22/06/2024 schedule18:25

 

Հունիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։  Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց Ձորի մարզի գումարատկում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայոց ձորի մարզի բնակիչ Նարինե Հ․-ի կողմից շահագործվող, Արփի գյուղում գտնվող խանութ-սրահում անհայտ համարանիշի «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կեղծ 5 հազար թղթադրամով է գնումներ է կատարել։

shamshyan.com-ի հաղորդմամբ, իրավապահները մեկնել են Նարինե Մ․ի խանութ-տաղավար, որտեղ էլ վերջինս ոստիկաններին ու պարեկներին հայտնել է, որ իրեն անծանոթ անձը Արփի գյուղի Երևանյան խճուղի 37/1 հասցեում գործող «Լիմոն» խանութից գնել է 2 հատ «TESLA» տեսակի էներգետիկ ըմպելիք, վճարել է «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ 5 հազար թղթադրամ, հետ ստացել 4 հազար 5 հարյուր դրամ մանրը, ինչի արդյունքում պատճառվել է 5 հազար դրամի վնաս։

Նույն օր ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հերթական ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ձեռնարկել են օպերատիվ հետախուզական անհարժեշտ միջոցառումներ և ճշտել են, որ ժամը  17։15-ի սահմաններում կասկածյալներ Հարութ Հ․-ն և Արմեն Մ․-ն 1 հատ 5 հազար անվանական արժեքով «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ կեղծ թղթադրամ են իրացրել Վայոց ձորի մարզի բնակիչ 50-ամյա Մարիամ  Ա․-ին պատկանող գինու տաղավարում:

Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում նշված անձինք փորձել են 2 հատ 5 հազար անվանական արժեքով «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ կեղծ թղթադրամներ իրացնել «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածքում գործող, Վայոց ձորի մարզի բնակիչ 50-ամյա Աստղիկ Վ․-ին պատկանող տաղավարում, իսկ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում նույն անձինք փորձել են 2 հատ 5 հազար անվանական արժեքով «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ կեղծ թղթադրամ իրացրել է Մալիշկա բնակավայրի 19-րդ փողացում գործող, Վայոց ձորի մարզի բնակիչ 83-ամյա Ռոզա Ա․-ին պատկանող մթերային խանութում։

Նույն օրը արդեն ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հավաստի օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 13։40-ի սահմաններում Հարութ Հ․-ն և Արմեն Մ․-ն 1 հատ 5 հազար անվանական արժեքով «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ կեղծ թղթադրամ են իրացրել Մալիշկա բնակավայրի 8-րդ փողացում գործող, Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Անահիտ Բ․-ի կողմից օգտագործվող մթերային խանութում, իսկ արդեն հերթական օպերատիվ տվայլներով պարզվել է, որ ժանը 16։50-ի սահմաններում Հարութ  Հ․-ն և Արմեն Մ․-ն 1 հատ 5 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ են իրացրել Վերնաշեն բնակավայրի Թանահատի 17-րդ փողացում գործող մթերային խանութի վաճառողուհի Աղավնի Թ․-ին։

Իրավապահները ժամեր անց հայտնաբերել են Հարութ Հ․-ին և Արմեն Մ․-ին և տեղափոխել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ էլ կեղծ թղթադրամներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել են։

Դեպքի փաստով նախաձեռնվել է  քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ այլ տեղերում էլ նման արարք կատարած լինեն։

Տպել
867 դիտում

Հունաստանում ՀՀ դեսպանն ու ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատաը քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չեմ կենտրոնանում դժվարությունների վրա. ԿԳՄՍՆ-ն բացահայտել է Վարսենիկ Մանուչարյանին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում զավթած տարածքները վերադարձվում են բնակիչներին (տեսանյութ)

ԱՄՆ-ը պետք է փոխի իր քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ. Իրանի ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երբ է ամերիկացի քաղխորհրդատուն խորհրդատվական աջակցությունը սկսելու ՀՀ ՊՆ-ում

Վանաձորում 60-ամյա կինը տան պատուհանները մաքրելիս 5-րդ հարկից վայր է ընկել

Նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան մարդկանց հուշերում. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վիետնամի վարչապետին

ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու վերաբերյալ. Եղոյան

ՆԳ նախարարը ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկել է համակարգի բարեփոխումների ընթացքը

Հայաստանը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը

Կադրեր Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, որի հետևանքով կան երեք զոհ, վիրավորներ

Նորատուսցի Արայի տղան և ևս մեկ անձ կալանավորվել են. մանրամասներ

Պաշտոնում վերանշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Հայաստանի զինված ուժերին կտրամադրվի 10 մլն եվրո աջակցություն. որոշել է ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը

Ողջունում ենք Եվրամիության կողմից ԱԳ նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները. Միրզոյան

Երևանում աղբահանությունը կիրականացվի GIS համակարգով. թվայնացման գործընթացը մեկնարկել է

Կարմիր կորսետային զգեստով՝ խորը դեկոլտեով․ Քարդաշյանը իր համարձակ կերպարով կրկին ապշեցրել է երկրպագուներին

Իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորում. վիրավորը դուրս է բերվել փրկարարների օգնությամբ

Ինչ-որ անձինք հեղուկներ են լցրել Մաշտոցի պողոտայի սոսիների տակ, ինչի հետևանքով դրանք չորացել են. Բեգոյան

7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են ՀՀ մի շարք բնակավայրերում

Տղամարդն անկանոն կրակոցներ է արձակել, վնասել համագյուղացու տան ցանկապատը, նետել զենքն ու հեռացել

Թյուրիմացությունից խուսափելու նպատակով Հրաչյա Հակոբյանը հրապարակել է իր կոշիկների նկարը՝ բրենդի և արժեքի նշումով

Քաղաքապետը ներկայացրեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները կատարող Սուրեն Վարոսյանին

«ԿամԱԶ» մակնիշի աղբատարները մատակարարվել են, աղբահանության խնդիրն էապես կարգավորվել է. Կատվալյան

Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել է 8 մեքենա, կա 3 զոհ

Արսեն Աֆիյանի մահվան դեպքով կալանավորվել է 2 անձ, այդ թվում՝ նորատուսցի Արայի որդին

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը. ՀԾԿՀ-ն դրական է գնահատել այն

Հրաձգարանի պահակը հավաքել է կրակված արկերի դյուրալյումինե կտորները, եղել է չպայթած արկ. ՔԿ-ն՝ մահվան դեպքի մասին

Այն դեպքերում, երբ բնակիչներն ասում են՝ մի բարեկարգեք մեր բակը, թողեք հենց այդպես՝ ավտոտնակներով էլ մնա. Ավինյան

Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով․ Կամո Արեյան

Լոռու մարզի 2 համայնքի գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի

Սպանել է 56-ամյա կնոջը, փորձել ճամպրուկով տեղափոխել, հետո՝ փակել դուռն ու հեռացել. դին 1 տարի անց հայտնաբերել է քույրը

Հարրիսի քարոզարշավի համար ժամերի ընթացքում տասնյակ միլիոններ են հավաքվել

Հիմնանորոգվում է Ենոքավան-Կարմիրգյուղ հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածը

Երկրաշարժ Իրանի տարածքում

Քաղաքացին ընկել է ձորն ու վնասվածքներ ստացել. նրան 10 մետրից դուրս են բերել փրկարարները

Օբաման անդրադարձել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշմանը

Երևանի որոշ ճանապարհահատվածներ մեկ ամսով միակողմանի փակ կլինեն

Հպարտ եմ նախագահի աջակցությունը ստանալու համար․ Քամալա Հարրիս