Շարժումը մարում է, և բոլորը հակահերոսի փնտրտուքի մեջ են․ Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետո

20/06/2024 schedule13:36

Վաղը մամուլի ասուլիս եմ հրավիրելու ու բոլոր հարցերին պատասխան տամ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

«Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում, այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասել է Պետրոսյանը։

Նա չի ցանկացել այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա հրավիրվող մամուլի ասուլիսին։

Հիշեցնենք՝ երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ Վազգեն Գալստանյանն ասել էր, որ Պետրոսյանին շատ հարցեր ունեն և սպասում են, որ նա վերադառնա Հայաստան ու տան այդ հարցերը, այնուհետև որոշումներ կայացնեն:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ին հայտնի էր դարձել, որ Պետրոսյանը գնացել է Մոսկվա:

Սուրեն Պետրոսյանը դեռ Տավուշից լծվել էր Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները խափանելու գործընթացին: Այնուհետև նա Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հետ քայլելով հասավ Երևան և ակտիվ մասնակցում էր շարժման գործողություններին:

Այդ ընթացքում վերջինս մի քանի օր սկսեց բացակայել հավաքներից: Այնուհետև կրկին հայտնվեց և լրագրողներին հայտնեց, թե աշխատանքային այցով գնացել էր Եվրոպա և Մոսկվա:

Հունիսի 12-ին էլ, երբ Գալստանյանը և նրա համակիրները փորձում էին սահմանադրական կարգը տապալելով գրոհել Ազգային ժողովի շենքը, որտեղ ընթանում էր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, Պետրոսյանը բախումների ժամանակ անսպասելի անհետացավ:

Շարժման անդամները և համակիրները սկսեցին պնդել, թե իրավապահները նրան, այսպես ասած, առևանգել են: Այնուհետև այս պնդումները հերքվեցին, երբ Ազգային ժողովի պատգամավորներին իրավապահ կառույցներից վստահեցրել էին, որ Պետրոսյանի անհետացման հետ որևէ առնչություն չունեն իրենք:

Շարժման առաջնորդներից ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ Սուրեն Պետրոսյանը պետք է պարզաբանի, թե ինչ է եղել այդ օրը, քանի որ վերջինիս քաղաքական գաղափարակիցները այդ օրվանից հետո չեն տեսել նրան:

Նկատենք, սակայն, որ բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքագետներ պնդում են՝ Պետրոսյանը, հասկանալով, թե ինչ հակաօրինական գործողություններ է փորձել իրականացնել այն շարժումը, որի առաջնորդներից է ինքը, պարզապես փախուստի է դիմել՝ պատասխանատվությունից խուսափելու համար:

Ըստ պնդումների՝ նա մտածել է՝ Վազգեն Գալստանյանը հոգևորական է, Գառնիկ Դանիելյանը՝ պատգամավոր, նրանց ձերբակալելու հավանականությունն ավելի քիչ է, քան իրենը, այդ իսկ պատճառով անհետացել է տեսադաշտից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5978 դիտում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել

Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ

Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով

Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի

Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա

Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին

Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար

Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը

«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու

Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին

Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ

Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում

Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան

Գագիկ Ծառուկյանին որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք էդ գործարքին կգար, «ստոյկա կտար». Նիկոլ Փաշինյան

ՊՆ սպա է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

8 տարուց ավելի է՝ աշխատում եմ ՌԴ նախագահի հետ. ռացիոնալ մարդ է, հենվում է փաստերի ու փաստարկների վրա. Փաշինյան

Կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի. Փաշինյան

Ասենք՝ 20-30 հոգի գնացինք, գլխին 5000 փող են տալի. ԲՀԿ աջակից 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառքի նոր դեպքերով

Աղջիկն ինքնասպանություն չի գործել, ամուսինները նրան նետել են պատուհանից. նախաքննությունն ավարտվել է

Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, ստիպված կլինենք որոշումն ընդունել ի գիտություն. վարչապետ

Հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների կարիքների գնահատման նոր մոդել կգործի. նախարարը մանրամասնել է

Հույս ունենք՝ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի. Նիկոլ Փաշինյան

«Կարո՞ղ ա հետո պարզվի՝ ՀՀ-ում ծիրան չկա». Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագիրը

Հայաստանում նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլյար. առաջարկներ կան ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից

Կհասկանանք՝ ինչից է, որ պետք է հրաժարվենք, ինչն է, որ պետք է առավել ակտիվացնենք. Նիկոլ Փաշինյան

Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով

Կարկուտի ու անձրևի շերտը լցվել է Գյումրիի տներից մեկը. բնակիչը կոտրվածքներ է ստացել

ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները

Տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ

Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ. ինչ է պահանջվում

Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է

Արդեն իսկ ունենք արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան և այլ երկրներ. Պապոյան

Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի ԴԱՀԿ ծառայության շարժական գրասենյակը

Գյումրիում տեղացած կարկուտը «ձյունե գետեր» է ստեղծել քաղաքում, որոշ ժամանակ սպիտակով ծածկել ասֆալտը. տեսանյութ

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար փակելու մասին

Թրամփը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Իրանի հետ լարվածության կտրուկ սրման ֆոնին

ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ուղղությամբ հզոր հարվածների մասին. իրանական զորքերը բերվել են մարտական վիճակի

Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում