Արժևորելով ձեռքբերումներն ու հնարավորությունները. շրջանավարտների ավարտական միջոցառում ԵՊՀ-ում (լուսանկարներ)

19/06/2024 schedule18:37

ԵՊՀ 2023-2024 ուստարվա շրջանավարտներին հանդիսավորությամբ ճանապարհելու, օրը հիշարժան դարձնելու, ինչպես նաև ուսումնառության ընթացքում ձեռքբերումներն ու հաջողությունները ևս մեկ անգամ արժևորելու նպատակով Երևանի պետական համալսարանի բակում անցկացվել է ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը:

ԵՊՀ-ն յուրաքանչյուր տարի մասնագիտական մեծ ճանապարհորդության է ուղարկում հազարավոր շրջանավարտների, որոնք համալրում են տարբեր ոլորտների լավագույն մասնագետների շարքերը: Նրանք մասնագիտական հաջողությունների են հասնում գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության քաղաքականության և հասարակական կյանքի տարբեր բնագավառներում:

27c7199e-ec44-49f0-9017-6d6d2d5745ee.jfif (5.77 MB)

Շուրջ 3300 մասնագետ այսուհետ իր գործունեությունը կծավալի Հայաստանում ու Հայաստանից դուրս՝ տարածելով ԵՊՀ-ում ստացած գիտելիքներն ու համակարգային արժեքները: Այս տարի համալսարանն ունի բակալավրիատի 2046 առկա ուսուցմամբ ու 418 հեռակա ուսուցմամբ և մագիստրատուրայի 667 առկա ուսուցմամբ, 153 հեռակա ուսուցմամբ շրջանավարտ:

ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառման մեկնարկը ազդարարվել է ՀՀ և ԵՊՀ օրհներգերով։ ԵՊՀ օրհներգը հնչել է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախմբի կատարմամբ։

Հաջողություն մաղթելով 2023-2024 ուստարվա շրջանավարտներին և խոսելով ԵՊՀ առաքելության մասին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է.

«Համալսարանը՝ որպես Հայաստանի Հանրապետության մտավոր ինքնիշխանության կարևորագույն կենտրոն, պետք է անի ամեն բան, որ մեր պետությունն ու հասարակությունը շարունակաբար համալրվեն մոտիվացված, բանիմաց, արդյունավետություն և զարգացում ապահովող, առաջադեմ, միջավայր փոխող, դժվարություններ ու ճգնաժամեր հաղթահարող անհատականություններով։ Սա է մեր առաքելությունը, սրան պետք է ուղղված լինեն մեր բոլոր ջանքերն ու ծրագրերը»։

0fbe4c46-c903-4fd0-bc1c-16baf13fc17d.jfif (187 KB)

ԵՊՀ ռեկտորը հավելել է, որ պետք է շարունակաբար բարելավել ու շրջապատող աշխարհի առաջնահերթություններին համապատասխանեցնել ԵՊՀ կրթական ծրագրերը, շարունակել հետազոտել և գիտական նոր ձեռքբերումներ արձանագրել:

Անդրադառնալով այս տարվա շրջանավարտներին՝ Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է, որ կրթական այս շրջանի ավարտն անցած ճանապարհը գնահատելու և ապագայի համար հեռանկար սահմանելու հնարավորություն է։ Այն պետք է օգտագործել ապագան ճիշտ կառուցելու համար:

Ի՞նչ է տվել ԵՊՀ-ն, և ի՞նչ հնարավորություններ է ընձեռում ԵՊՀ շրջանավարտ լինելը․ իր փորձի մասին պատմել է ավարտական միջոցառման հիմնական բանախոս, ԵՊՀ շրջանավարտ, «Թել-Սել» ընկերության տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ լինելը և ԵՊՀ շրջանավարտներին իմ մաղթանքը հղելը։ Երևանի պետական համալսարանի շրջանավարտ լինելը նշանակում է ոչ միայն մեր երկրի բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմի սան լինել, այլև այն առանձնահատուկ կոչում է, որն ավելի է արժևորվում կյանքի ընթացքում:
Երբ ես պատրաստվում էի բուհ ընդունվելուն, ապրում էինք տնակում, ունեի փոքրիկ մի անկյուն իմ գրքերի և տետրերի համար, որտեղ իր առանձնահատուկ տեղն ուներ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նկարը։ Այստեղ կրթություն ստանալը իմ նպատակն էր»,- պատմել է Ա. Ղազարյանը՝ շեշտելով, որ գիտելիքը ամենամեծ և անփոխարինելի հիմնաքարն է, առաջ մղող ուժը:

74f47037-b3d9-4bda-aa7f-efbfdb611512.jfif (235 KB)

«Հիշե՛ք, որ 20 տարի անց շնորհակալություն եք հայտնելու այն դասախոսներին, որոնք պահանջել են ավելի լավ սովորել, միշտ ձգտել ավելիին՝ թույլ չտալով բավարարվել ցածր գնահատականով: Սովորե՛ք անդադար, կատարելագործվե՛ք և ամեն օր դարձե՛ք ավելի լավը, սիրե՛ք հայրենիքը ու արե՛ք ամեն բան հանուն մեր երկրի առաջընթացի: Մաղթում եմ ձեզ մեծ նվաճումներ, հաջողություններով լի ապագա»,- դիմելով շրջանավարտներին՝ ասել է Ղազարյանը:

Լավագույն առաջադիմություն ունեցող 42 շրջանավարտներ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներից հանդիսավորությամբ ստացել են իրենց ավարտական վկայականները։

cfdd2613-6b06-4968-aa36-c7f9f73cb949.jfif (301 KB)

ԵՊՀ շրջանավարտների անունից ելույթ են ունեցել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոս Մարինե Մկրտչյանը՝ խոսելով համալսարանական տարիների, մասնագիտական ձեռքբերումների և դրանցում ԵՊՀ-ի ունեցած դերի մասին։

«Ինչպես ես, այնպես էլ շատ շրջանավարտներ, երբ առաջին անգամ մուտք էինք գործում համալսարան, երբևէ չէինք պատկերացնի, որ հենց այս պատերի ներսում պետք է ունենանք մեր կյանքի ամենահիշարժան շրջափուլերից մեկը։ Այսօր, երբ հետհայացք եմ նետում նախորդ 5 ուսումնական տարիներին, հասկանում եմ, որ հիմնականում հիշում եմ համալսարանական այն ձեռքբերումներս, որոնց հասել եմ մեծ դժվարություններով։ Համալսարանական կյանքը միայն անհոգ օրեր չեն, այլ նաև խոչընդոտների ու մարտահրավերների հաղթահարման մի ընթացք, որի ժամանակ դասախոսական անձնակազմը մատնանշում է դրանց լուծման ուղիները և նպաստում, որ զարգացնենք անընդհատ փոփոխվող աշխարհում արագ կողմնորոշվելու կարողությունը, քննադատական մտածողությունն ու կյանքի բոլոր օրերում սեփական դեմքն ու դիմագիծը պահելու կարևորությունը»:

b1169ace-dc26-4168-9ad7-188a9d8fd7a5.jfif (399 KB)

Բանախոսների ելույթներին հաջորդել է ԻնեկոՓիփլի և Ինեկոբանկի աջակցությամբ կազմակերպված տոնական համերգը, որի ժամանակ կատարումներով հանդես են եկել «YSU Band», «Լավ էլի» և «Darwin’s Project» երաժշտական խմբերը:

Տպել
2057 դիտում

Առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

Ինչ են քննարկել ԲՐԻԿՍ-ի առաջնորդներն ընթրիքի ժամանակ. Պուտինն անհատապես հանդիպել է գրեթե բոլորի հետ

ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին. Հայկ Կոնջորյան

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

Համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը. ովքեր են ժամանել Կազան, և ինչ է սպասվում առաջիկա օրերին

Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

20 օր արգելվում է կենդանիների արածեցումը. սկսվել են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ

Մանդատ դնել-չդնելու մասին դեռ լուր չկա. թիվ 31 ՏԸՀ-ն «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել

Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հետ կապված հարցին

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Արդարադատության նախարարի թեկնածու չունենք, պետք է դիտարկենք նաև կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների․ Սիմոնյան

Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում

Վստահ եմ՝ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղում կրկին ադրբեջանցի զինծառայող է մահացել

Տավուշում երկու եռանկյունի կա, Ադրբեջանինը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց․ Սիմոնյան

«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

Արարատյան դաշտում առաջիկա օրերին սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ, կանխատեսվում են տեղումեր

Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ․ ֆինանսների նախարար

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը. նախագահում է Պուտինը

Մոպեդների մասնակցությամբ ՃՏՊ-ների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին. ՔԿ

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 850 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

«Նոա»-ն մեկնել է Վիեննա․ Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլում նրանք կմրցեն «Ռապիդի» հետ

ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4,8 մլրդ դրամ տուգանք

Տավուշի բնակավայրերից մեկում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Վանաձոր-Սպիտակ մայրուղում գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Մեսսին՝ MLS-ի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը

Օտարերկրացիների մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի 34 փաթեթ. նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները․ Բաքվում ջղաձգվել են

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը

Թուրքիայի նախագահը 6 տարվա ընդմիջումից հետո մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նա կմեկնի Կազան