Հաջի ծեսի ժամանակ ծայրահեղ շոգից առնվազն 14 ուխտավոր է մահացել, 100-ավոր մարդիկ ջերմային այրվածք են ստացել

18/06/2024 schedule15:16

Սաուդյան Արաբիայում՝ Հաջի ուխտագնացության ժամանակ, ծայրահեղ շոգի պատճառով Հորդանանի առնվազն 14 քաղաքացի է մահացել: Ակնկալվում է, որ իսլամական աշխարհի կարևորագույն սրբավայրերից մեկում զանգվածային ուխտագնացության ժամանակ զոհերի թիվը կարող է ավելի մեծանալ։

Հորդանանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրի 14 քաղաքացի մահացել է «ծայրահեղ շոգից առաջացած արևահարությունից», ևս 17-ը համարվում են անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են։

Նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ համաձայնեցնում է զոհերի մարմինները թաղելու կամ տեղափոխելու ընթացակարգերը՝ նրանց ընտանիքների ցանկությանը համապատասխան:

Միաժամանակ, Իրանի Կարմիր մահիկը հաստատել է հինգ իրանցի ուխտավորների մահը, սակայն չի հստակեցրել, թե ինչպես են նրանք մահացել։

Հաջը՝ կրոնական ծեսը, որը պարտադիր է բոլոր մուսուլմանների համար, աշխարհի ամենամեծ հասարակական հավաքներից մեկն է: Այն իսլամի հինգ սյուներից մեկն է՝ հինգ ամենօրյա աղոթքների, տարեկան ծոմապահության, բարեգործության, Ալլահի և Մուհամմեդի՝ որպես նրա մարգարեի հանդեպ հավատքի հետ մեկտեղ:

Այս տարի Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները հայտնել են, որ ուխտագնացությանը կմասնակցի ավելի քան 1,8 միլիոն մարդ:

Հաջի ժամանակ զանգվածային զոհերի հետ կապված աղետները, ներառյալ հրմշտոցները և վրաններում բռնկված հրդեհները, սովորական են, բայց ամենից հաճախ հիմնական խնդիրը ծայրահեղ շոգն է։

Այս շաբաթ օդի ջերմաստիճանը գերազանցել է 46 աստիճանը, ինչը դժվարացնում է բացօթյա և ոտքով կատարվող բազմաթիվ ծեսերը, հատկապես տարեց մարդկանց համար։

«Այս տարվա Հաջը սպասվում է Մեքքայում և Մեդինայում սովորականից բարձր ջերմաստիճանի տակ: Միջին ջերմաստիճանի բարձրացումը կկազմի 1,5-2 աստիճան»,- անցած շաբաթ զգուշացրել էր Սաուդյան Արաբիայի ազգային օդերևութաբանական կենտրոնի ղեկավար Այման Ղուլամը։

Հնգօրյա ուխտագնացության կենտրոնում են հենց Մեքքան և Մեդինան։

Ըստ Սաուդյան Արաբիայի պաշտոնական գործակալության՝ Արաֆաթ լեռան բուժման կենտրոնում մինչ այժմ գրանցվել է ջերմային հարվածի 225 դեպք:

Ուխտագնացությունն ավարտվում է չորեքշաբթի։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ շոգի հետևանքները նվազեցնելու միջոցառումների շրջանակներում ստեղծել են բազմաթիվ կլիմայական վերահսկվող գոտիներ: Նրանք ջուր են բաժանում ու խորհուրդներ տալիս ուխտավորներին, թե ինչպես պաշտպանվել արևից ու շոգից։

Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարությունը նաև խորհուրդ է տվել ուխտավորներին հաճախակի ջուր խմել և խուսափել դրսում օրվա ամենաշոգ ժամերին՝ առավոտյան 10:00-ից 16:00-ն գտնվելուց:

Անցյալ տարի Հաջի ժամանակ զոհվել է առնվազն 240 մարդ։  Հաջի ժամանակ ամենասարսափելի աղետում՝ 2015 թվականին տեղի ունեցած մահացու հրմշտոցի ժամանակ, ավելի քան 2000 ուխտավոր է մահացել:

Տպել
384 դիտում

ՔՊ-ն Գյումրիում թեժ աշնա՞ն է պատրաստվում. վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը. ովքեր կփոխարինեն

Սարչապետ գյուղի հայ-վրացական մասում որևէ նոր սահմանային նշան չի տեղակայվել. Բորիս Բարոյան

Լոնդոնի ամենակենտրոնում. Նիկոլ Փաշինյանն այցելել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան նոր գնված շենք (տեսանյութ)

Խորապես վշտացած եմ ավիավթարի ողբերգական լուրից. Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին

Եվրոպան կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին, 2024-ը կարող է դառնալ խաղաղության տարի. Օլաֆ Շոլց

Պետությունը մշտապես սահմանամերձ համայնքների բնակիչների կողքին է. Գևորգ Պապոյանն այցելել է Սյունիքի մարզ

«Հայկական Ավիաուղիներ»-ը Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ կգործարկի

Մետրոպոլիտենում Վասիլիս Մարագոսի մասնակցությամբ դրենաժային թունելի բացման արարողությանը վերաբերող հարցեր են քննարկվել

Կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Նորակերտում խմելու ջրի վնասված խողովակի հարցը լուծվել է, որի մասին բարձրաձայնել էր «Հայկական ժամանակ»-ը

Մենք հսկայական պատասխանատվություն ենք կրում. Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Յաել Բրոն-Պիվեն

Բարձր պահել դատական իշխանության հեղինակությունը. նախագահի նստավայրում դատավորների երդման արարողություն է տեղի ունեցել

Կրակելուց հետո վախեցել և ինքնաձիգը նետել է. հանցագործության գործիքն ու կրակված պարկուճները հայտնաբերվել են

«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես կասեցրել է պտուղ-բանջարեղեն արտադրող 16 ընկերության արտադրանքի մատակարարումը ՌԴ. ՍԱՏՄ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

Վիճաբանողները չեն ենթարկվել ոստիկաններին, հայհոյել ու հարվածել են նաև նրանց. 6 անձ է ձերբակալվել

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 19-ին

Գլոբալ խափանում. աշխարհում խանգարվել է բանկերի, օդանավակայանների և ավիաընկերությունների գործունեությունը

Հայտնի են ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների անունները

Փոխվում և արդիականացվում է Երևանի 47 փողոցի լուսավորություն (տեսանյութ)

Ստեփանավանի 23-ամյա բնակիչն անհետ կորել է (տեսանյութ)

Թեհրանի համար կարևոր է Հայաստանի Սյունիքի մարզի անվտանգությունը. Սոբհանի

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը կանցկացվի Սևանում. հայտնի են օրն ու դրամային մրցանակների չափերը

Ճշտված տվյալներով՝ վթարված ինքնաթիռը Յակ-52 է. ՆԳՆ ՓԾ

Կոտայքում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածներից մեկը կուրսանտ է, մյուսը՝ սպա

Թրամփը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել նախագահի պաշտոնում. նա ներկայացել է կնոջ ու ամբողջ ընտանիքի հետ (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսի վարորդը շիշը շպրտել է ուղևորի վրա, քաշքշել. նա կազատվի աշխատանքից (տեսանյութ)

Կործանված ինքնաթիռի վթարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերը

Դեմ ենք միջազգային սահմանների և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ուշագրավ հնարք՝ բեմադրությամբ. Պետրոսյանը նշել է՝ ինչո՞ւ է Բաքուն միտումնավոր «ցրում» Երևանի հետ հանդիպումները

Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի. Մեհդի Սոբհանի

Քննարկվել են «Siemens Industry Software»-ի՝ Հայաստանում նոր ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերը

Փարիզում նպատակս անձնական արդյունքներս բարելավելն է. ԿԳՄՍՆ-ն բացահայտել է լողորդ Արթուր Բարսեղյանին

Շոլցն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Իմ վերադարձով ԱՄՆ-ը կբարելավի հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ. Թրամփ

Երևանի բնակչուհին 1 տարի ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը դեռ չի մարվել (լուսանկարներ)

Կործանված ինքնաթիռը ուսումնամարզական թռիչք է իրականացրել. ՊՆ

ՀՀ տարածքում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր (տեսանյութ)