Ծեծի են ենթարկել տանտիրոջը, հափշտակել ավելի քան 2 մլն դրամ, հանցավոր խումբը գործել է հստակ սխեմայով. 3-ը կալանավորվել են

18/06/2024 schedule11:46

2024 թվականի հունիսի 2-ին հաղորդումներ են ստացվել Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակչի նկատմամբ բռնության գործադրմամբ ավազակային հարձակում և վերջինիս բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ խմբի անդամներից երեքի ինքնությունը:

Քննությամբ հիմնավորվել է, որ 2024թ. հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք ավազակություն կատարելու, ինչպես նաև դրա կատարմանն օժանդակելու շուրջ նախնական համաձայնության գալով, նախապես իմանալով իրենց կողմից թիրախավորված բնակարանում գումարի առկայության մասին, այցելել են նշված բնակարան և բնակարանի սեփականատիրոջ՝ տարեց տղամարդու կողմից բնակարանի մուտքի դուռը բացելուն և ներս մտնելուն զուգահեռ նրա հետևից մտել են բնակարան։

Վերջինիս կամքին հակառակ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, տանտիրոջ նկատմամբ բռնություն գործադրելով, նրանք ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս զրկելով դիմադրելու հնարավորությունից: Այնուհետև բնակարանից հափշտակել են, նախնական տվյալներով, շուրջ 2 միլիոն 153 հազար ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի:

Այդ ընթացքում նշված անձանցից մեկը սպասել և հսկել է շենքի բակում, որպեսզի հնարավոր վտանգի դեպքում տեղյակ պահի հանցակիցներին: Հանցագործության ավարտից հետո վերջինս իր ավտոմեքենայով հանցակիցներին տեղափոխել է դեպքի վայրից՝ այդ կերպ օժանդակելով նրանց:

Իրականացված միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի անդամներից երեքը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել են:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրանցից երկուսին մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց՝ նշված անձանց նկատմամբ կիրառվել է կալանքը:

Վերոհիշյալ քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել՝ խմբի կողմից ենթադրաբար կատարված այլ սխեմատիկ հանցագործությունների մասին ևս:

Մասնավորապես՝ տվյալներ են առկա անձանց կողմից հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, իրենց հանցավոր մտադրությունների իրականացման համար նրանց կողմից մի շարք անձանց ներգրավելու, 2024թ․ ապրիլից-հունիս ընկած ժամանակահատվածում նրանց կողմից Երևանում և Արմավիրի մարզում զենքի կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ այլ անձանց նկատմամբ հարձակումներ կազմակերպելու, բնակարանային գողություններ կատարելու, այդպիսի այլ հանցագործություններ պլանավորելու վերաբերյալ։  

Խումբը, նախնական տվյալներով, գործել է հստակ դերաբաշխմամբ։ Որպես կանոն՝ բոլոր դեպքերում նրանցից մեկը մշտապես հսկել է տարածքը, որպեսզի բացահայտման վտանգի դեպքում անմիջապես տեղյակ պահի հանցագործությունների կատարման մեջ անմիջականորեն ներգրավված հանցակիցներին, խմբի կազմում գործող որոշ մասնակիցներ էլ զբաղվել են թիրախավորվող բնակարանների ու այնտեղ ապրող անձանց վերաբերյալ խմբի մյուս անդամներին հստակ կոորդինատներ տալով:

Ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ: Որոշում է կայացվել նախաձեռնված քրեական վարույթները միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբավորման մեջ ընդգրկված մյուս անդամների ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, նրանց գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Տպել
2452 դիտում

Առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

Ինչ են քննարկել ԲՐԻԿՍ-ի առաջնորդներն ընթրիքի ժամանակ. Պուտինն անհատապես հանդիպել է գրեթե բոլորի հետ

ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին. Հայկ Կոնջորյան

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

Համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը. ովքեր են ժամանել Կազան, և ինչ է սպասվում առաջիկա օրերին

Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

20 օր արգելվում է կենդանիների արածեցումը. սկսվել են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ

Մանդատ դնել-չդնելու մասին դեռ լուր չկա. թիվ 31 ՏԸՀ-ն «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել

Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հետ կապված հարցին

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Արդարադատության նախարարի թեկնածու չունենք, պետք է դիտարկենք նաև կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների․ Սիմոնյան

Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում

Վստահ եմ՝ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղում կրկին ադրբեջանցի զինծառայող է մահացել

Տավուշում երկու եռանկյունի կա, Ադրբեջանինը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց․ Սիմոնյան

«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

Արարատյան դաշտում առաջիկա օրերին սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ, կանխատեսվում են տեղումեր

Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ․ ֆինանսների նախարար

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը. նախագահում է Պուտինը

Մոպեդների մասնակցությամբ ՃՏՊ-ների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին. ՔԿ

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 850 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

«Նոա»-ն մեկնել է Վիեննա․ Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլում նրանք կմրցեն «Ռապիդի» հետ

ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4,8 մլրդ դրամ տուգանք

Տավուշի բնակավայրերից մեկում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Վանաձոր-Սպիտակ մայրուղում գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Մեսսին՝ MLS-ի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը

Օտարերկրացիների մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի 34 փաթեթ. նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները․ Բաքվում ջղաձգվել են

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը

Թուրքիայի նախագահը 6 տարվա ընդմիջումից հետո մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նա կմեկնի Կազան