Հայաստանում կիրականացվի 130 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի մոտ 1000 աշխատատեղ․ Գևորգ Պապոյանը խոսել է առաջիկա ծրագրերից

14/06/2024 schedule19:07

Անցած երեք ամիսներին մաքսատուրքից ազատվելու արտոնություն է տրամադրվել 30 ներդրումային ծրագրերի, որոնց շրջանակներում, ըստ ներկայացված հայտերի, նախատեսվում է իրականացնել 130 մլրդ դրամի ընդհանուր ներդրում և ստեղծել մոտ հազար աշխատատեղ:

Այս մասին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մշակել ենք սարքաշինության զարգացման հնգամյա ծրագիր և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը: 2028 թվականին մտադիր ենք սարքաշինության ոլորտում արտադրության ծավալները հասցնել 70 մլրդ դրամի, որից 50 միլիարդի արտադրանքը կարտահանվի:

Ոսկերչության և ադամանդագործության զարգացման հնգամյա ծրագիր ենք մշակել, որի արդյունքում ոսկերչական ապրանքների արտադրության ծավալները նախատեսվում է հասցնել 150 մլրդ, իսկ ադամանդագործությանը՝ 120 մլրդ դրամի: Նշված ծավալների ավելի քան 80 տոկոսը արտահանվելու է: Ընդ որում, յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար նախատեսում ենք ծախսել ընդամենը 600-800 մլն դրամ»,- ասել է նախարարը:

Կառավարությունը հավանության է արժանացրել Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն ստեղծելու ծրագիրը: Պայմանագիրն արդեն կնքվել է: Նախատեսվում է 212 մլն դոլարի ներդրում, կստեղծվի մինչև 10 հազար աշխատատեղ: Այդ ծրագրում էկոնոմիկայի նախարարությունն ունենալու է 19 տոկոս բաժնետոմս, «Հայփոստ»-ը՝ 31, իսկ «Ռենշին» ընկերությունը՝ 50 տոկոս:

«Կարևոր է նաև Հայաստանում պղնձի կատոդի գործարան ստեղծելու վերաբերյալ «Ալբրոս» առևտրա-արդյունաբերական ՓԲԸ-ի և էկոնոմիկայի նախարարության միջև կնքված հուշագիրը: Նախատեսվում է ունենալ տարեկան 50 հազար տոննա արտադրողականությամբ գործարան:

Ունենք նաեւ այլ ծրագրեր: Օրինակ, «Mercedez-Benz»-ի ավտոսրահ և սպասարկման կենտրոն կառուցելու ծրագիրը, որի ներդրումների ծավալը 3,5 մլրդ դրամ է, ստեղծվելու է 100 աշխատատեղ՝ միջինում 600 հազար դրամ աշխատավարձով»,- հայտնել է նախարարը:

Տպել
1665 դիտում

Գևորգ Պապոյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված միջոցառմանը

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամին մեղադրանք է ներկայացվել. վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՔՊ-ն Գյումրիում թեժ աշնա՞ն է պատրաստվում. վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը. ովքեր կփոխարինեն

Սարչապետ գյուղի հայ-վրացական մասում որևէ նոր սահմանային նշան չի տեղակայվել. Բորիս Բարոյան

Լոնդոնի ամենակենտրոնում. Նիկոլ Փաշինյանն այցելել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան նոր գնված շենք (տեսանյութ)

Խորապես վշտացած եմ ավիավթարի ողբերգական լուրից. Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին

Եվրոպան կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին, 2024-ը կարող է դառնալ խաղաղության տարի. Օլաֆ Շոլց

Պետությունը մշտապես սահմանամերձ համայնքների բնակիչների կողքին է. Գևորգ Պապոյանն այցելել է Սյունիքի մարզ

«Հայկական Ավիաուղիներ»-ը Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ կգործարկի

Մետրոպոլիտենում Վասիլիս Մարագոսի մասնակցությամբ դրենաժային թունելի բացման արարողությանը վերաբերող հարցեր են քննարկվել

Կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Նորակերտում խմելու ջրի վնասված խողովակի հարցը լուծվել է, որի մասին բարձրաձայնել էր «Հայկական ժամանակ»-ը

Մենք հսկայական պատասխանատվություն ենք կրում. Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Յաել Բրոն-Պիվեն

Բարձր պահել դատական իշխանության հեղինակությունը. նախագահի նստավայրում դատավորների երդման արարողություն է տեղի ունեցել

Կրակելուց հետո վախեցել և ինքնաձիգը նետել է. հանցագործության գործիքն ու կրակված պարկուճները հայտնաբերվել են

«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես կասեցրել է պտուղ-բանջարեղեն արտադրող 16 ընկերության արտադրանքի մատակարարումը ՌԴ. ՍԱՏՄ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

Վիճաբանողները չեն ենթարկվել ոստիկաններին, հայհոյել ու հարվածել են նաև նրանց. 6 անձ է ձերբակալվել

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 19-ին

Գլոբալ խափանում. աշխարհում խանգարվել է բանկերի, օդանավակայանների և ավիաընկերությունների գործունեությունը

Հայտնի են ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների անունները

Փոխվում և արդիականացվում է Երևանի 47 փողոցի լուսավորություն (տեսանյութ)

Ստեփանավանի 23-ամյա բնակիչն անհետ կորել է (տեսանյութ)

Թեհրանի համար կարևոր է Հայաստանի Սյունիքի մարզի անվտանգությունը. Սոբհանի

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը կանցկացվի Սևանում. հայտնի են օրն ու դրամային մրցանակների չափերը

Ճշտված տվյալներով՝ վթարված ինքնաթիռը Յակ-52 է. ՆԳՆ ՓԾ

Կոտայքում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածներից մեկը կուրսանտ է, մյուսը՝ սպա

Թրամփը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել նախագահի պաշտոնում. նա ներկայացել է կնոջ ու ամբողջ ընտանիքի հետ (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսի վարորդը շիշը շպրտել է ուղևորի վրա, քաշքշել. նա կազատվի աշխատանքից (տեսանյութ)

Կործանված ինքնաթիռի վթարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերը

Դեմ ենք միջազգային սահմանների և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ուշագրավ հնարք՝ բեմադրությամբ. Պետրոսյանը նշել է՝ ինչո՞ւ է Բաքուն միտումնավոր «ցրում» Երևանի հետ հանդիպումները

Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի. Մեհդի Սոբհանի

Քննարկվել են «Siemens Industry Software»-ի՝ Հայաստանում նոր ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերը

Փարիզում նպատակս անձնական արդյունքներս բարելավելն է. ԿԳՄՍՆ-ն բացահայտել է լողորդ Արթուր Բարսեղյանին

Շոլցն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Իմ վերադարձով ԱՄՆ-ը կբարելավի հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ. Թրամփ

Երևանի բնակչուհին 1 տարի ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը դեռ չի մարվել (լուսանկարներ)