ԱԳՆ շենքի դիմաց Գալստանյանի ակցիայի ժամանակ խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է

14/06/2024 schedule17:08

ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է։

Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«Ավարտվել է մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ երեք անձի մասով։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, այդ թվում Վայոց Ձորի 27 և 20–ամյա բնակիչները, Սյունիքի մարզի 39-ամյա բնակիչը, խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոնշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը)։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։

Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

Խուլիգանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և դրանց համապատասխան իրավական գնահատական տալու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
780 դիտում

Սարչապետ գյուղի հայ-վրացական մասում որևէ նոր սահմանային նշան չի տեղակայվել. Բորիս Բարոյան

Լոնդոնի ամենակենտրոնում. Նիկոլ Փաշինյանն այցելել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան նոր գնված շենք (տեսանյութ)

Խորապես վշտացած եմ ավիավթարի ողբերգական լուրից. Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին

Եվրոպան կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին, 2024-ը կարող է դառնալ խաղաղության տարի. Օլաֆ Շոլց

Պետությունը մշտապես սահմանամերձ համայնքների բնակիչների կողքին է. Գևորգ Պապոյանն այցելել է Սյունիքի մարզ

«Հայկական Ավիաուղիներ»-ը Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ կգործարկի

Մետրոպոլիտենում Վասիլիս Մարագոսի մասնակցությամբ դրենաժային թունելի բացման արարողությանը վերաբերող հարցեր են քննարկվել

Կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Նորակերտում խմելու ջրի վնասված խողովակի հարցը լուծվել է, որի մասին բարձրաձայնել էր «Հայկական ժամանակ»-ը

Մենք հսկայական պատասխանատվություն ենք կրում. Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Յաել Բրոն-Պիվեն

Բարձր պահել դատական իշխանության հեղինակությունը. նախագահի նստավայրում դատավորների երդման արարողություն է տեղի ունեցել

Կրակելուց հետո վախեցել և ինքնաձիգը նետել է. հանցագործության գործիքն ու կրակված պարկուճները հայտնաբերվել են

«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես կասեցրել է պտուղ-բանջարեղեն արտադրող 16 ընկերության արտադրանքի մատակարարումը ՌԴ. ՍԱՏՄ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

Վիճաբանողները չեն ենթարկվել ոստիկաններին, հայհոյել ու հարվածել են նաև նրանց. 6 անձ է ձերբակալվել

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 19-ին

Գլոբալ խափանում. աշխարհում խանգարվել է բանկերի, օդանավակայանների և ավիաընկերությունների գործունեությունը

Հայտնի են ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների անունները

Փոխվում և արդիականացվում է Երևանի 47 փողոցի լուսավորություն (տեսանյութ)

Ստեփանավանի 23-ամյա բնակիչն անհետ կորել է (տեսանյութ)

Թեհրանի համար կարևոր է Հայաստանի Սյունիքի մարզի անվտանգությունը. Սոբհանի

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը կանցկացվի Սևանում. հայտնի են օրն ու դրամային մրցանակների չափերը

Ճշտված տվյալներով՝ վթարված ինքնաթիռը Յակ-52 է. ՆԳՆ ՓԾ

Կոտայքում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածներից մեկը կուրսանտ է, մյուսը՝ սպա

Թրամփը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել նախագահի պաշտոնում. նա ներկայացել է կնոջ ու ամբողջ ընտանիքի հետ (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսի վարորդը շիշը շպրտել է ուղևորի վրա, քաշքշել. նա կազատվի աշխատանքից (տեսանյութ)

Կործանված ինքնաթիռի վթարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերը

Դեմ ենք միջազգային սահմանների և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ուշագրավ հնարք՝ բեմադրությամբ. Պետրոսյանը նշել է՝ ինչո՞ւ է Բաքուն միտումնավոր «ցրում» Երևանի հետ հանդիպումները

Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի. Մեհդի Սոբհանի

Քննարկվել են «Siemens Industry Software»-ի՝ Հայաստանում նոր ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերը

Փարիզում նպատակս անձնական արդյունքներս բարելավելն է. ԿԳՄՍՆ-ն բացահայտել է լողորդ Արթուր Բարսեղյանին

Շոլցն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Իմ վերադարձով ԱՄՆ-ը կբարելավի հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ. Թրամփ

Երևանի բնակչուհին 1 տարի ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը դեռ չի մարվել (լուսանկարներ)

Կործանված ինքնաթիռը ուսումնամարզական թռիչք է իրականացրել. ՊՆ

ՀՀ տարածքում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր (տեսանյութ)

Նորատուսցի Արայի 19-ամյա որդու մասնակցությամբ միջադեպից նոր հանգամանքներ են պարզվել