Երևան
12 °C
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հորդորով ոստիկանության վրա սկսած գրոհը համարում է ռուսական ԿԳԲ-ի պարտադրանքը, ինչը, ըստ նրա, կարող էր ավարտվել «Հոկտեմբերի 27»-ի կրկնությամբ և պետության գլխատմամբ:
Վերջինս ընդգծում է, որ իրավապահ համակարգին հաջողվեց կասեցնել ՀՀ պետականությունը կործանել ցանկացող Ռուսաստանի Դաշնությանը, իսկ Հայաստանը պաշտպանել Ռոբերտ Քոչարյանից, կաթողիկոսից:
«Այդ մարդուն (- խմբ նկատի ունի՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանին) կտրել են Աստծուց, բերել շպրտել այդտեղ, նա էլ բարոյապես մաշվել է, հոգին՝ քրքրվել ու որպես մարդ դադարել գոյություն ունենալ։ Իր գանգին Կիրիլի միջոցով Ռուսաստանը տարբեր պարտադրանքներ է դնում, օգտագործում, որ ամեն պահի սադրի իրավիճակը և կործանի Հայաստանը։ Պարզ է, որ չեն կարողանալու անել դա, և ռուսական կողմը մի օր հավաքելու է Գալստանյանի «լեշը»»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Զրուցակիցը նկատում է՝ Ռուսաստանը չի կարողանում համակերպվել, որ Հայաստանը պահպանում է իր ազատությունն ու անկախություն, հետևաբար, տվյալ խմբակի միակ նպատակը ամեն գնով Հայաստանում հեղաշրջման հասնելն է, որից հետո ՀՀ պետականությունը կտրվի ՌԴ-ին։
Սուքիասյանը, սակայն, համոզված է, որ ինչպես բանակն է պահում ՀՀ պետական սահմանը, այնպես էլ իրավապահ համակարգը պաշտպանելու է պետությունը հակապետական տարրերից․ «Որոշել են ռուսների երկրորդ գալուստը ապահովեն, այսինքն՝ կանադացին ռուսական հոգեկան հիվանդությամբ Հայաստանում փրկում է Արցախը, որ հետո ՀՀ պետությունը տա Դաշնությանը։ Ակնհայտ է, որ հեղափոխություն չեն կարող իրականացնել, գնում են ահաբեկչական գործողությունների, գրոհներ են սկսում։ Կարող են շատ տարբեր գործողություններ սկսել, բայց այդ դեպքում պետությունն իր ամբողջ իրավական համակարգով նրան իր ճորտերի հետ կմխի ասֆալտին, որ որպես չուչել դարերով մնա գետնին։ Այդ վախից Գալստանյանը արդեն աղերսում է, որ իրեն հետ կանչեն խորդանոց, որովհետև հիմա ինքը սրբազան կարող է լինել միայն Ադրբեջանում»։
Այս համատեքստում նա զարմանալի չի համարում Գալստանյանի հրահրած բախումներից հետո կաթողիկոսի գլխավորությամբ Գերագույն խորհրդի արած հայտարարությունը, որտեղ կրկին քաղաքական կոչեր են հնչեցրել և մեղադրանքներ ուղղել միայն իշխանությանը։
Սուքիասյանի կարծիքով՝ այս հայտարարությունից հետո Գալստանյանի այն խոսքերը, թե իրենց իրավունք է տրվել ոստիկանների հետ վարվել այնպես, ինչպես ուզում են ու անել այն, ինչ ուզում են, ապացուցում է, որ շարժման մասնակիցներին արտոնություններ տրամադրողը եկեղեցին է․ «Ասում են՝ «դատապարտելի է հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը եկեղեցուն վերագրելը», բայց բոլորն էլ գիտեն, որ կաթողիկոսն արդեն քաղաքականությամբ է զբաղվում, և եկեղեցու բարձունքում հոգևորականների մամռակալած մի հատվածը նրա գլխավորությամբ հակապետական պրոցեսներ է գեներացնում երկրում։ Ուստի ամենի պատասխանատուն միայն եկեղեցին է՝ կաթողիկոսի գլխավորությամբ։ Հրաման են ստացել, Գալստանյանին դուրս են հանել, նա էլ առանց իր գլխավորի չի կարող գործել։ Ես մեղադրում եմ կաթողիկոսին ՀՀ պետության դեմ գործելու, Առաքելական Սուրբ եկեղեցին այլասերելու համար և պահանջում եմ նրա հրաժարականը»։
Սուքիասյանի կարծիքով՝ եկեղեցին օկուպացրել են հոգևորականության հետ կապ չունեցող անձինք, և ոչ միայն Գարեգին Բ-ն պետք է հեռանա, այլ նաև Մայր Աթոռն ազատագրվի․ «Կաթողիկոսն ու հոգևոր դասի մի մասը օտար պետության ճորտեր են, բայց եթե թեկուզ նա անցնի սահմանները, իրավապահները Գալստանյանի հետ միասին նրան էլ պետք է ասֆալտին մխեն. ժողովուրդը պարտավոր չէ նրան հարգել։ Այսպես լավ ճորտ եղել է նաև Լեռնային Ղարաբաղի կլանը, որի ղեկավարներին Ռուսաստանը հանձնել է Բաքվին, նույնն էլ սրանց է սպասվում»։
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահը ևս մեկ անգամ պնդում է՝ օրենքը պետությունը պաշտպանելու համար առանց բացառությունների պետք է գործի, և եթե շարժման առաջնորդի շուրթերով հնչում են քրեական տարեր պարունակող հայտարարություններ, ապա վերջինս պետք է առերեսվի իրավապահ համակարգին։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT