Հավաքների ազատության իրավունքը լեգիտիմ է, քանի դեռ այն խաղաղ է և առանց զենքի․ Վլադիմիր Վարդանյան

13/06/2024 schedule10:24

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման գործողություններին, մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում ոստիկանության նկատմամբ իրականացրած սադրանքներին:

«Որպես ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ չեմ կարող չանդրադառնալ այսօր տեղի ունեցածին։

ՀՀ Սահմանադրության և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք։ Հավաքների ազատության իրավունքը լեգիտիմ է, քանի դեռ այն խաղաղ է և առանց զենքի ու չի ոտնձգում Սահմանադրությամբ և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով պաշտպանվող այլ ժողովրդավարական արժեքների իրագործմանը։

Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով: ՀՀ-ում օրենքով արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

Հետևաբար, հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն, ինչպես նաև չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։

Արձանագրենք, որ Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։ Ընդ որում, եթե հավաքի անցկացման վայրում սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնք պահանջում են իրավիճակից բխող հրատապ միջոցառումների իրականացում, Ոստիկանությունը իրացնում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու իր լիազորությունը՝ նույնիսկ առանց դրա մասին նախազգուշացնելու։

Ի դեպ, վերը նշվածը սոսկ մեջբերումներ են ՀՀ Սահմանադրությունից, Եվրոպական կոնվենցիայից և ՀՀ գործող օրենսդրությունից։ Հավաքի բնույթի, բռնության կոչերի, զանգվածային անկարգությունների, այլոց սահմանադրական իրավունքների պաշտպանության վերաբերյալ մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ։

Քաղաքացիներին հորդորում եմ մնալ բացառապես սահմանադրաիրավական տիրույթում, առաջնորդվել այն գիտակցմամբ, որ ժողովրդավարությունն անբաժանելի է իրավունքի գերակայությունից և մարդու իրավունքների պաշտպանությունից, որոնք հանդես են գալիս եռամիասնության մեջ, իսկ Ոստիկանությունից և իրավապահ մարմիններից պահանջում եմ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով շարունակել պատշաճորեն կատարել իրենց իրավաչափ պարտականությունները, օրենքի ողջ խստությամբ արձագանքել ցանկացած ոչ իրավաչափ վարքագծի դրսևորմանը՝ ապահովելով սահմանադրորեն պաշտպանվող արժեքները։

Հ.Գ. Արագ ապաքինում եմ մաղթում բոլոր մեր հայրենակիցներին, որոնք այսօր վնասվածքներ են ստացել»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել էին անկառավարելի, նրանք շարունակաբար սադրել էին ոստիկաններին, հրել ու քաշքշել նրանց, նետել տարբեր իրեր, ապա՝ փորձել ճեղքել ոստիկանական պատը և հասնել Ազգային ժողովի շենք, որտեղ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:

Ոստիկանությունը ստիպված էր եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ: Գործողությունների հետևանքով տուժել են 100-ից ավելի անձինք, որոնցից 17-ը՝ ոստիկան:

Տպել
527 դիտում

Իսպանիայի հավաքականը՝ «Եվրո-2024»-ի հաղթող

«Մեր բակը»՝ աշխարհի ամենադեգեներատ ֆիլմերից մեկը, սկիզբ դրեց անկախ Հայաստանի ֆուֆլոնային մշակույթի ձևավորմանը. Մադլենյան

Օգտագործում են թունաքիմիկատ ու արագ հավաքում բերքը, ինչը վտանգավոր է առողջության համար. ինչպես խուսափել թունավորումից

Երևանում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Իմ մտքերը Դոնալդ Թրամփի հետ են․ Մակրոն

Բլինքենը դատապարտել է Թրամփի հանրահավաքում կրակոցներն ու մահափորձը

Թրամփը շնորհակալություն է հայտնել աջակիցներին մահափորձից հետո և խոստացել պայքարել չարի դեմ

Սուրեն Պապիկյանը շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ

Կրեմլը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը

Ֆրանսիայի տոնը միավորում է ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքները. Հայրապետյանը մասնակցել է միջոցառմանը

Հայ շախմատիստները Բաթումիից վերադարձել են 19 մեդալով, որոնցից 9-ը՝ ոսկի

Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարկել Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքից (լուսանկարներ)

Սիսիանը կունենա հիմնովին նոր կառուցված բուժկենտրոն. Ավանեսյանը շինհրապարակում հետևել է աշխատանքներին (լուսանկարներ)

Մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը մասամբ հայտնվել է Դեբեդ գետում

Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին

Առաջիկա օրերին Հայաստանի մեծ մասում անձրևները կշարունակվեն, որոշ հատվածներում կարկուտ կտեղա

Թրամփի կողմնակիցներն ու կուսակցությունը հավատացած են՝ մահափորձի հետևանքով նա հաղթելու է ընտրություններում

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետևողական աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Գրիգորյան

Վստահ եմ՝ մեր առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն խորանալ գալիք տարիներին. Միրզոյան

Հայտնի է Թրամփի հանրահավաքի ժամանակ կրակոցներ արձակած անձի ինքնությունը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ Ադրբեջանն ուզենա հարձակվել. Իրանի դեսպան

ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել տիկնոջ և կրտսեր դստեր հետ ուղևորությունից

Փրկարարները դուրս են բերել Դիլիջանում ձորն ընկած քաղաքացուն

40 տարվա մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվի Ռուսաստանում

Դանակահարություն Ջրվեժում. հիվանդանոց է տեղափոխվել 2 երիտասարդ

Ժիրայր Շաղոյանը տեղափոխվել է հունգարական Դեբրեցեն

10-12 ժամ ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում ու մի շարք համայնքներում

Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ճանապարհի մի հատվածը 2 ժամ փակ կլինի

Շնորհակալ եմ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների ժամանակ մեր կողքին կանգնելու համար. Փաշինյանը՝ Մակրոնին

Մ-6 ավտոճանապարհից Դսեղ գյուղ տանող հատվածը փակ է

Վիգեն և Ժանեթ Քեշիշեաններն արժեքավոր ձեռագրեր են փոխանցել դեսպան Մակունցին՝ որպես նվիրատվություն Մատենադարանին

Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել, նա հեռացել է արնահոսող ականջով, կրակողը՝ ոչնչացվել (տեսանյութ, լուսանկարներ)

Այս վանքի նման վայրերի պահպանումը կարևոր դեր է խաղում ապագա սերունդների համար. Ուզրա Զեյան այցելել է Հաղպատ

Տավուշում հրդեհի վայրում հայտնաբերվել է 85-ամյա կնոջ մարմինը

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային

Այսօր պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարսանիքն է. ներկա են եղել նաև վարչապետն ու նրա տիկինը (տեսանյութ)

20-ամյա հղի կնոջ կրծքագեղձերը անբնական մեծացել են, հեռացվել է 20 կգ ուռուցք. բացառիկ վիրահատություն (լուսանկարներ)

Գրետա Վարդանյան. ով է Փարիզ 2024-ի պարալիմպիկ խաղերի ուղեգիր նվաճած առաջին հայ պարածանրորդը