Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգությունների դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

12/06/2024 schedule21:11

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Նշվում է, որ 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հավաքի մասնակիցները, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող և հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով։ 

Ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների տեսագրությունները։

«Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում` նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել էին անկառավարելի, նրանք շարունակաբար սադրել էին ոստիկաններին, հրել ու քաշքշել նրանց, նետել տարբեր իրեր, ապա՝ փորձել ճեղքել ոստիկանական պատը և հասնել Ազգային ժողովի շենք, որտեղ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը: Ոստիկանությունը ստիպված էր եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ: Գործողությունների հետևանքով տուժել են ցուցարարներ և առնվազն 6 ոստիկան:

Տպել
700 դիտում

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի իրացման դեպքերով քննվող դատական պրակտիկայի վերաբերյալ հարցեր են քննարկվել

ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Մեծ Սարիարի հանդամասում հրդեհ է բռնկվել

Այս տարի Սևանն ամբողջությամբ չի կանաչել, ինչով է պայմանավորված դա. ինչ խնդիրներ ունի Գեղամա գեղեցկուհին

Տևական ժամանակ ջուր չի լինի Արմավիրի և Արագածոտնի մարզերում. հասցեներ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Թրամփի դեմ մահափորձը մեծ ձախողում էր. ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվել

Երիտասարդը բարձրացել է տանիք և սպառնացել ինքնասպան լինել (տեսանյութ)

Ջո Բայդենը ուղերձով կդիմի ժողովրդին

Օշականի ձորում համագյուղացիների վեճն ավարտվել է կրակոցով. տուժածը հիվանդանոցում է (տեսանյութ)

Գերմանիայից ժամանած լրագրողներին են ներկայացվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները

Պե՞տք է արդյոք Բաքու մեկնել, երբ ՊՆ կգա ԱՄՆ խորհրդատուն ու ինչ կլինի հայ-ամերիկյան հաջորդ զորավարժություններին

Սևանում ափից նավակով հեռացած քաղաքացիները չեն կարողացել վերադառնալ

ՄԻՊ-ն անդրադարձել է Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի՝ պայթեցման եղանակով քանդման ահազանգերին

Գյումրու ավագանին արտահերթ նիստ կանցկացնի. ինչ առաջարկություններ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը

Ադրբեջանը արհեստական խնդիրներ է ստեղծում և իրավիճակային դիվանագիտություն վարում, որի հիմքում ուժի կիրառումն է. դեսպան

Կասկածելի վարքագիծ ցուցաբերած վարորդի մոտ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են հայտնաբերվել. տղամարդը կալանավորվել է

Մերձավանում «Մեգաշին» ՍՊԸ-ն աշխատել է խախտումներով, գործունեությունը կասեցվել է. ում անունն է կապվում դրա հետ

Ամբողջությամբ դադարացվել է «Մեգա թրեյդ»-ի գազաբենզալցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեությունը

Կարևորվել է ֆրանսիական կողմի հետաքրքրությունը. ԱԽ քարտուղարն ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը

Հրդեհ է բռնկվել գյուղի եկեղեցու մոտակայքում

Պապոյանը ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի տնտեսական աճի ռազմավարություններին

ԱԳ փոխնախարարները ամերիկյան պատվիրակությանն են ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Խաղաղության եվրոպական հիմնադրամն աջակցություն է ցուցաբերելու ՀՀ-ին, որոշման համար ամիսներ շարունակ պայքարել եմ. Լուազո

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարներ են բախվել. տուժածը հոսպիտալացվել է

Ինչ է հայտնի Գյումրիում 1 տարի առաջ կատարված և նոր բացահայտված սպանության դեպքից. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

25-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Տոյոտա»-ով կողաշրջվել է. կա վիրավոր

Ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում 1800 ոստիկան վերապատրաստվել, բարելավել է մասնագիտական կարողությունները

Հայաստանը մուտք կգործի «Եվրոպական խաղաղության հաստատություն», սա ֆրանսիական նախաձեռնության գագաթնակետն է. Կոլոնա

Ազատումներ և նոր նշանակումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը (լուսանկարներ)

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 23-ին

Աննա Հակոբյանը իր և վարչապետի համար սուրճ է գնել (տեսանյութ)

Հայաստանի քաղաքականությունը համահունչ է ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի համաճարակներին վերջ դնելու նպատակին. նախարար

ՀՀ ճանապարհներին տեղի ունեցած պատահարների հետևանքով 1 օրում տուժել է 15, զոհվել՝ 1 մարդ

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. դեսպանություն

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին

Գեղարքունիքում մարդատարը բախվել է «ԶԻԼ»-ին, ապա՝ վրաերթի ենթարկել հետիոտնին և հարվածել 2 «Օպել»-ի․ հետիոտնը մահացել է

Կարճատև և հորդառատ անձրևներ, երեկոյան ժամերին՝ քամի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

ՄԻՊ-ը կարևորել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հետ գործակցությամբ իրականացվող ծրագրերի շարունակականությունը