Վարչապետը չի ասում՝ ինչ միջոցներ կիրառեն, պատասխանատվությունը ՀՀ ՆԳՆ-ի վրա է․ Խաչատրյան

12/06/2024 schedule14:26

Իշխանությունը ոստիկանությանը չի բերում Բաղրամյան պողոտա, հասարակական կարգի ապահովության պատասխանատու հիմնարկը ՀՀ ՆԳ նախարարությունն է։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ օպերատիվ իրավիճակի վերլուծության գնահատմամբ՝ տեղաբաշխվում են ուժերի միջոցները, և որոշվում է, թե ինչ ուժեր տեղակայվեն։

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ՀՀ վարչապետը, եթե այսօր Ազգային ժողովում ներկա չլիներ, արդյո՞ք ոստիկանական ուժերը այդքան շատ կլինեին, Խաչատրյանը նկատեց․ «Կարծում եմ՝ այո՛, բայց չեմ կարող ասել, թե ինչ օպերատիվ վերլուծության հիման վրա են արել, դա մասնագիտական վերլուծություն է, որն անում են իրավապահները։ Վարչապետը չի ասում, թե ինչ միջոցներ կիրառեն, այլ պատասխանատվությունը ՀՀ ՆԳՆ-ի վրա է։ Գնահատելով իրավիճակը՝ ձեռնարկում են համարժեք միջոցներ»։

Ըստ նրա՝ հասարակական կարգի ապահովման շահագրգիռ կողմը իշխանությունն է՝ ի դեմս ՆԳՆ-ի, որն առաջինն է շահագրգռված, որ ամեն ինչ անցնի օրենքի շրջանակներում։

Հետևաբար, Խաչատրյանի խոսքով, որևէ կառույցի շահերից չի բխում ինչ-որ սադրանքներ անելը․ «Եթե ՆԳ նախարարությունը լավ չի աշխատում, դրա պատասխանատվությունը կրում է իշխանությունը, հետևաբար տրամաբանությունից զուրկ է խոսքը, թե իշխանությունն է սադրիչներ ուղարկում։ Կան այդպիսի տվյալներ կամ կասկածներ, որ կարող են սադրանքներ լինել, արդեն իսկ 1000 մարդ մի տեղ հավաքվելը հասարակական կարգի ապահովվման առումով ռիսկային է, և իրավապահների խնդիրն այն է, որ այնպես անեն՝ երթը անցնի խաղաղ, առանց միջադեպերի և երթի մասնակիցների իրավունքներն ու ազատությունը ապահովվեն»։

Դիտարկմանը, թե այդ դեպքում համարժե՞ք է ոստիկանության ուժերի ներկայությունը շարժման մասնակիցների միջև, կա՞ որևէ անհանգստություն հավաքի հետ կապված, պատգամավորը հիշեցրեց, որ վերջին տարիների ընթացքում նմանատիպ, գուցե ավելի ռիսկային հավաքներ Հայաստանում եղել են, իսկ ոստիկանական համակարգը կարողացել է իր առջև դրված խնդիրները լուծել, իսկ ուժերի ծավալների հարցը որոշվում է օպերատիվ վիճակի վերլուծությամբ։

Ինչ վերաբերում է ցուցարարների նկատմամբ ոստիկանության կոպիտ գործողություններին, Խաչատրյանը չհերքեց, որ նմանատիպ դեպքերի առանձին դրվագներ գրանցվել են։

«Սկսված է ծառայողական քննություն, և դրա արդյունքներով կպարզվի, թե արդյոք գործողությունները իրավաչափ են եղել։ Եթե՝ ոչ, ապա կարգապահական բնույթի խախտում կհամարեն, բայց եթե դրանից ավելի ծանր լինի, ոստիկանության գործողությունները կդիտարկվեն քրեաիրավական դաշտում։ Ոստիկանապետի լեքսիկոնը նորմալ է, կարող է բոլորի հետ խոսել, համոզման մեթոդներ գործադրել, երբ համոզումը չի գործադրվում, գործում է հարկադրանքը, համոզման մեթոդի մեջ մտնում է հորդորելը, բանակցելը, երբ տանում են վեճի, հնարավոր է, որ վերածվի բանավեճի»,- ասաց նա։

Տպել
488 դիտում

Առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

Ինչ են քննարկել ԲՐԻԿՍ-ի առաջնորդներն ընթրիքի ժամանակ. Պուտինն անհատապես հանդիպել է գրեթե բոլորի հետ

ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին. Հայկ Կոնջորյան

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

Համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը. ովքեր են ժամանել Կազան, և ինչ է սպասվում առաջիկա օրերին

Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

20 օր արգելվում է կենդանիների արածեցումը. սկսվել են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ

Մանդատ դնել-չդնելու մասին դեռ լուր չկա. թիվ 31 ՏԸՀ-ն «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել

Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հետ կապված հարցին

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Արդարադատության նախարարի թեկնածու չունենք, պետք է դիտարկենք նաև կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների․ Սիմոնյան

Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում

Վստահ եմ՝ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղում կրկին ադրբեջանցի զինծառայող է մահացել

Տավուշում երկու եռանկյունի կա, Ադրբեջանինը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց․ Սիմոնյան

«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

Արարատյան դաշտում առաջիկա օրերին սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ, կանխատեսվում են տեղումեր

Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ․ ֆինանսների նախարար

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը. նախագահում է Պուտինը

Մոպեդների մասնակցությամբ ՃՏՊ-ների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին. ՔԿ

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 850 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

«Նոա»-ն մեկնել է Վիեննա․ Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլում նրանք կմրցեն «Ռապիդի» հետ

ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4,8 մլրդ դրամ տուգանք

Տավուշի բնակավայրերից մեկում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Վանաձոր-Սպիտակ մայրուղում գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Մեսսին՝ MLS-ի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը

Օտարերկրացիների մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի 34 փաթեթ. նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները․ Բաքվում ջղաձգվել են

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը

Թուրքիայի նախագահը 6 տարվա ընդմիջումից հետո մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նա կմեկնի Կազան