Թալինի մանկապարտեզը չի գործում շուրջ 11 տարի՝ շնորհիվ և հօգուտ այսօրվա «Սրբազան» կոչեցյալի. Տավրոս Սափեյան

12/06/2024 schedule09:50

Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Թալինի մանկապարտեզը շուրջ 11 տարի չի գործում Վազգեն (Բագրատ) Գալստանյանի պատճառով։

«Թալինի մանկապարտեզը չի գործում շուրջ 11 տարի՝ շնորհիվ և հօգուտ այսօրվա «Սրբազան» կոչեցյալի:

2003 թ.-ի ապրիլի 30-ին Թալինի քաղաքային ավագանու 2003 թ.-ի ապրիլի 7-ի որոշման հիման վրա նվիրաբերության պայմանագրով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն է հանձնվել Թալին քաղաքի Մյասնիկյան փողոցի 8-րդ հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզը: Ըստ նվիրատվության պայմանագրի սահմանված կետերի`նվիրառուն պարտավոր է պահպանել մանկապարտեզում գործող խմբերը՝ կազմակերպելով մսուր-մանկապարտեզ առնվազն 50 երեխաների համար:

2012 թ.-ի մարտի 28-ին Թալին քաղաքային համայնքի ղեկավարի որոշմամբ և նվիրատվության պայմանագրով, որի կողմերը, նվիրատու՝ Թալինի համայնքապետարան, և ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ նվիրառու՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ի դեմս Արագածոտնի թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Բագրատ Վարդապետ Գալստանյան, վերոնշյալ մանկապարտեզը անհատույց, որպես սեփականություն, նվիրատվությամբ հանձնվել է Հայ Առաքելական եկեղեցուն:

2013 թ.-ից առ այսօր մանկապարտեզը չի գործում, չի ծառայում իր նպատակին և տարեցտարի վատթարանում է շինության վիճակը:

Նշեմ, որ այս պահին Թալին քաղաքում գործում է թվով մեկ մանկապարտեզ, որը չի կարողանում սպասարկել բոլոր երեխաներին: Ստացվում է, որ այս պարագայում տուժում են և՛ երեխաները, և՛ նրանց ծնողները, և՛ համայնքը: Այս առումով հարկ է նշել, որ երեխաները զրկվում են նախադպրոցական կրթության իրենց իրավունքից:

Հայրենիքը փրկող «Սրբազան» Բագրատ, դուք 11 տարվա ընթացքում չեք կատարել ձեր պարտավորությունները, ոչ միայն չեք կատարել, այլ նաև հնարավորություն չեք տվել, որպեսզի շինությունը վերադառնա համայնքին և ծառայի իր նպատակին:

Սա՞ է ձեր «փրկության» օրակարգը, այսպե՞ս եք պատկերացնում մեր հայրենիքը, թե՞ ձեր առաջնային նպատակներից է դեռ մանկուց փչացնել հասարակության բարօրությունը՝ զրկելով անգամ երեխաներին այն իրավունքից, որը նրանց կյանքի, զարգացման և կայանալու գործընթացում հիմնասյուներից է:

Փրկելու մասի՞ն եք խոսում, առաջինը փրկեք Թալինի մանկահասակ երեխաներին՝ նրանց վերադարձնելով իրենց մանկապարտեզը, որտեղ հաճախելով նրանք առաջնայինը կսովորեն ինչպիսին չպետք է լինել, և որն է իրական հայրենասիրությունը»,- գրել է Սափեյանը:

Տպել
2987 դիտում

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային

Այսօր պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարսանիքն է. ներկա են եղել նաև վարչապետն ու նրա տիկինը (տեսանյութ)

20-ամյա հղի կնոջ կրծքագեղձերը անբնական մեծացել են, հեռացվել է 20 կգ ուռուցք. բացառիկ վիրահատություն (լուսանկարներ)

Գրետա Վարդանյան. ով է Փարիզ 2024-ի պարալիմպիկ խաղերի ուղեգիր նվաճած առաջին հայ պարածանրորդը

Վրաստանի վարչապետը երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին իրատեսական է համարում

Բախվել են ավտոմեքենան ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, օտարերկրացի մոպեդադավարը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ԱԳՆ-ն Չեռնոգորիայի Պետականության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

28-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին է ներկայացվել կոռուպցիայի կանխարգելման թվային օրակարգը

Նիգերիայում դպրոց է փլուզվել. փլատակների տակ է մնացել 154 աշակերտ, կան զոհեր

Ինչ է կատարվել հայ-իրանական սահմանային անցակետում. ՆԳՆ-ն մեկնաբանել է Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու լուրերը

Ժաննա Անդրեասյանն Արարատում հետևել է դպրոցների շինաշխատանքներին. արձանագրված խնդիրների առնչությամբ հանձնարարական է եղել

Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունները զարգացման և խորացման մեծ ներուժ ունեն. նախագահը ուղերձ է հղել Յակով Միլատովիչին

Սեփական տան ննջասենյակում տղամարդու դի է հայտնաբերվել, կողքին՝ որսորդական հրացան

Հայտնաբերվել են Մոսկվայի մարզում կործանված «Սուպերջեթ 100» ինքնաթիռի անձնակազմի մարմինները

Մեկնարկում են Տավուշի և Լոռու մարզերում ջրհեղեղից տուժածների աջակցության ծրագրերը. ովքեր և ինչպիսի փոխհատուցում կստանան

Իրանը կողմ է ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ողջունում է լարվածությունը նվազեցնելու անկեղծ ջանքերը. Մասուդ Փեզեշկիան

Առանց երկար, արհեստական եղունգների և ոչ միայն. ինչպես պետք է ներկայանա պացիենտի հետ անմիջական շփում ունեցող բուժաշխատողը

Առաջիկայում մեկնարկելու են Հայաստան-Չինաստան ուղիղ թռիչքներ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Ֆան Յոնի հետ

Պարեկները ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են դանակահարված, անօգնական ու արնաքամ լինող երիտասարդի

Հուսով ենք, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն ձեռք կբերվի. Էրդողան

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. կարճատև անձրև և ամպրոպ կլինի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու Սյունիքի մարզային գրադարանի տնօրենը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Գիշերը հրդեհ է բռնկվել Պուշկինի փողոցում գտնվող De angelo սրճարանի բացօթյա հատվածում (տեսանյութ)

19 հողամասի ապօրինի օտարում, 6 մլրդ 200 մլն-ի վնաս, փողերի լվացում. ՊՆ նախկին պաշտոնյայի մասով նախաքննության ավարտ

Հայ-վրացական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Վճռականորեն աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

Ռոստովի մարզում ԱԹՍ-ի հարվածից նավթի պահեստ է բռնկվել

Արդեն իսկ նկատում եմ փոփոխություններ. Անահիտ Ավանեսյանն այցելել է Մեղրու բժշկական կենտրոն

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

«Ինֆինիտի»-ն բախվել է հողաթմբին, անցել առուն, կողաշրջված հայտնվել հողամասում․ կա 1 զոհ և վիրավոր

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշենը երթևեկելի է միայն մարդատարների համար

ՆԳ նախարարը Սյունիքում հանդիպում է ունեցել քաղաքացիների հետ. կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ հարցեր են հնչել

Աննա Հակոբյանը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին է ներկայացել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեությունը

«Վստրեչի» խաչմերուկում մեքենաներ են բախվել. հիվանդանոց տեղափոխվածների մեջ երեխա կա

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Հրդեհ է բռնկվել Երևանի սրճարաններից մեկում

Արագածոտնում վարչապետը ծանոթացել է 2023-ին իրականացված աշխատանքներին և ընթացող ծրագրերին. ինչ խնդիրներ են բարձրաձայնվել

Էս դրախտային տեղում նաև պետք է հարուստ ապրեք. վարչապետն այցելել է Մեծաձոր (տեսանյութ)