Բագրատն ու ընդդիմությունը ծրագրում են մարդկանց բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների․ Կոնջորյան

12/06/2024 schedule09:37

Խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտի, որ ուղերձի նախագծով հնարավոր չէ հասնել հրաժարականին: Դրա մասին գիտի նաև Բագրատը: Միակ չիմացողը իրենց աջակիցներն են: Ուրեմն նրանց է պետք խաբել:

Այս մասին «Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Մի քանի հետաքրքիր փաստ խորհրդարանական ընդդիմության այսօրվա արկածների և իրական ծրագրի մասին:

Ինչպես գիտեք, խորհրդարանական ընդդիմությունը՝ իր վեղարով առաջնորդով հանդերձ, հայտարարել է, որ ԱԺ հուժկու նիստ է հրավիրելու և հասնելու է կառավարության հրաժարականին:

Այդ հուժկու սպառնալիքից հետո ընդդիմությունը ներկայացրել է ԱԺ ուղերձի նախագծով նիստ հրավիրելու առաջարկ, որը ոչ մի իրավաբանական պարտադիր ուժ չունի, եթե անգամ ընդունվի: Ուստի, ընդդիմությունը խաբել է սեփական հետևորդներին, թե այս ուղերձի քննարկումով որևէ բան է փոխվելու:

Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի՝ այսօր գումարվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստ, որտեղ ընդդիմությունը պետք է գնար և ներկայացներ իր այդքան ցանկալի ուղերձը, որից հետո հանձնաժողովը պետք է քվեարկեր կողմ կամ դեմ: Սա ընդդիմության համար վճռական պահ էր:

Հանձնաժողովի նիստը գումարվել է, և դրանից մի քանի ժամ առաջ, ըստ կարգի, պատգամավորները ծանուցվել են նիստի անցկացման ժամի մասին (նամակները առկա են):

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ հանձնաժողովի նիստ կարող է գումարվել ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, եթե հանձնաժողովի նիստը լիագումար նիստին զուգահեռ չի ընթանում: Հանձնաժողովի նիստը գումարվել է ժամը 16:00-ին՝ ԱԺ ընդմիջման ժամին: Կրկնում եմ՝ մի քանի ժամ առաջ բոլորը ծանուցվել են նիստի մասին:

Հիմա ՈւՇԱԴՐՈւԹՅՈՒՆ

Ժամը 16:00-ի ընդմիջումից առաջ, երբ մենք քննարկում էինք ոստիկանության գվարդիայի մասին օրենքի նախագիծը, ընդդիմության պատգամավորներից ոչ ոք դահլիճում չէր: Հանկարծ ընդմիջումից րոպեներ առաջ անակնկալ կերպով դահլիճ է մտնում Արծվիկ Մինասյանը և գրանցվում է հարց տալու, հետո՝ ելույթ ունենալու համար:

Ժամը 16:00-ին հանձնաժողովի նիստը մեկնարկում է առանց Արծվիկ Մինասյանի, ով իրենց՝ տիեզերական կարևորության ուղերձի հիմնական զեկուցողն է, մի ուղերձի, որը, ըստ իրենց հայտարարությունների, բերելու է կառավարության հրաժարականին և «փրկելու» է բոլորին՝ ծայրից ծայր:

Եվ ահա այդ վճռական պահին Արծվիկ Մինասյանը հանկարծ որոշում է, որ պետք է վերադառնա նիստերի դահլիճ, անտեր թողնի իրենց միջմայրցամաքային ուղերձը և փոխարենը հարց և ելույթ գրանցվի՝ մեկ այլ օրենքի նախագծի համար:

Համաձայնեք, որ սա առնվազն տարօրինակ է: Բայց իրականում այս փոքրիկ խորամանկությունը պետք է դառնա Արծվիկ Մինասյանի ալիբին՝ ուղերձի հարցով հանձնաժողովի նիստին չգնալու համար: Դրա համար նա աճապարելով վերադարձավ նիստերի դահլիճ՝ մեն-մենակ:

Արդեն ժամը 16:30-ին՝ ԱԺ հայտարարությունների ժամին, մենք հայտարարում ենք, որ ընդդիմությունը չի եկել հանձնաժողովի նիստին՝ տապալելով սեփական այդքան կարևոր ուղերձի քննարկումը, որին մեզ հրավիրում են հենց իրենք:

Հետո Արծվիկ Մինասյանը հայտարարում է, որ ինքը կարևոր հարց ուներ տալու այլ օրենքի նախագծի վերաբերյալ, դրա համար չի գնացել հանձնաժողովի քննարկմանը: Իսկ ավելի ուշ Բաղրամյան պողոտայում ելույթ ունենալով՝ սեփական աջակիցներին մոլորեցնում է՝ հայտարարելով, թե իբր իրենք տեղյակ չեն եղել հանձնաժողովի նիստի մասին, և նիստը ապօրինի է եղել:
Կրկնում եմ՝ նիստի ժամը ծանուցվել է մի քանի ժամ առաջ, և կանոնակարգ օրենքով այն լիովին օրինական է, իսկ Արծվիկ Մինասյանն այդ մասին հրաշալի գիտի:

Հիմա ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ է ընդդիմությունը ստում իր աջակիցներին և բոլորին:

Խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտի, որ ուղերձի նախագծով հնարավոր չէ հասնել հրաժարականին: Դրա մասին գիտի նաև Բագրատը: Միակ չիմացողը իրենց աջակիցներն են: Ուրեմն նրանց է պետք խաբել:

Եվ Բագրատն ու ընդդիմությունը կիրակի օրը ծրագրում են հետևյալը՝ մարդկանց պետք է բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների: Բայց մինչ այդ պետք է գործընթացը տաքացնել, որ մարդիկ մի քանի օր այնտեղ մնալու և կռիվ տալու էմոցիոնալ և լեգիտիմ առիթ ունենան: Դրամատիզմ ավելացնելու համար պետք է սկսել հետհաշվարկ՝ 96 ժամ:

Իսկ բովանդակությամբ իրավիճակը տաքացնելու համար պետք է նախաձեռնել իմփիչմենթի կեղծ գործընթաց, քանի որ իրական իմփիչմենթի համար անհրաժեշտ ձայներ չունեն: Կեղծ իմփիչմենթը ուղերձն է:

Բայց այսօր ի՞նչը այնպես չգնաց այս պատմության մեջ:

Ընդդիմությունը չեր սպասում, որ ԱԺ հանձնաժողովի նիստը կնշանակվի հենց այսօր և մտածում էր, որ դեռ կարող է 96 ժամի մնացած ընթացքը օգտագործել կեղծ իմփիչմենթի փուչիկը փչելու համար:

Մենք հանձնաժողովի նիստը նշանակեցինք այսօր, որից ընդդիմությունը անակնկալի եկավ՝ եթե գնար նիստին, փաստարկների դաշտում ջախջախվելու էր, որից հետո իշխող խմբակցությունը դեմ էր քվեարկելու:

Այդ դեպքում փուչիկը այսօր պայթելու էր, քանի որ բոլորը հասկանալու էին, որ դեմ քվեարկությամբ կառավարող խմբակցության որոշումը ամրագրվել է: Արդյունքում, Բագրատ & CO-ն չէր կարողանալու համոզեր սեփական հետևորդներին, որ ՔՊ պատգամավորներին կարող են պարտադրել հունիսի 17-ին գալ նիստի, եթե ճնշումը ավելացնեն ու ավելի շատ մարդ հավաքեն: Իսկ հիմա կարող են ասել՝ մեզանից թաքուն հանձնաժողովի նիստ արեցին, վախեցան, դրա համար եկեք վաղը ավելի շատով հավաքվենք, որ ավելի շատ ճնշենք ու պարտադրենք գալ նիստին:

Նիստին, որը չի լինելու:

Պլանը սա է. այս ֆարսի միջոցով հնարավորինս շատ մարդ հավաքել Ազգային ժողովի դիմաց, բախումներ հրահրել ու ստեղծել քաոս: Եթե հաջողվի իշխանությունը զավթել, ապա կիրագործվի իրենց հայաստանյան և ոչ հայաստանյան տերերի դիվային ծրագիրը: Եթե չհաջողվի, ընդդիմությունը երեսը կփրկի՝ ասելով, որ ինքը նախաձեռնեց հրաժարականի գործընթաց, բայց դավաճան իշխանությունը չմիացավ դրան:

Բագրատը կասի, որ բիրտ ոստիկանությունը ճնշեց ժողովրդի կամքը:

Ընդդիմադիրները կվերադառնան ԱԺ և խելոք կծվարեն իրենց կաբինետնորում ու կմասնակցեն գործուղումներին: Բագրատը կգնա վանք ու կքնի մի բոլ: Իսկ ահա այն մարդիկ, ովքեր հավատացել էին այս ֆարսին, կմնան ձեռնունայն, հուսալքված և խաբված:

Ահա սա է ստի և կեղծիքի մեկամսյա մարաթոնի ողջ պերճանքն ու թշվառությունը»,- գրել է Կոնջորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։

Տպել
1350 դիտում

Առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

Ինչ են քննարկել ԲՐԻԿՍ-ի առաջնորդներն ընթրիքի ժամանակ. Պուտինն անհատապես հանդիպել է գրեթե բոլորի հետ

ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին. Հայկ Կոնջորյան

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

Համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը. ովքեր են ժամանել Կազան, և ինչ է սպասվում առաջիկա օրերին

Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

20 օր արգելվում է կենդանիների արածեցումը. սկսվել են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ

Մանդատ դնել-չդնելու մասին դեռ լուր չկա. թիվ 31 ՏԸՀ-ն «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել

Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հետ կապված հարցին

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Արդարադատության նախարարի թեկնածու չունենք, պետք է դիտարկենք նաև կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների․ Սիմոնյան

Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում

Վստահ եմ՝ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղում կրկին ադրբեջանցի զինծառայող է մահացել

Տավուշում երկու եռանկյունի կա, Ադրբեջանինը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց․ Սիմոնյան

«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

Արարատյան դաշտում առաջիկա օրերին սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ, կանխատեսվում են տեղումեր

Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ․ ֆինանսների նախարար

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը. նախագահում է Պուտինը

Մոպեդների մասնակցությամբ ՃՏՊ-ների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին. ՔԿ

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 850 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

«Նոա»-ն մեկնել է Վիեննա․ Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլում նրանք կմրցեն «Ռապիդի» հետ

ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4,8 մլրդ դրամ տուգանք

Տավուշի բնակավայրերից մեկում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Վանաձոր-Սպիտակ մայրուղում գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Մեսսին՝ MLS-ի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը

Օտարերկրացիների մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի 34 փաթեթ. նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները․ Բաքվում ջղաձգվել են

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը

Թուրքիայի նախագահը 6 տարվա ընդմիջումից հետո մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նա կմեկնի Կազան