Կենսունակ լինել նշանակում է կարողանալ պահպանել և զարգացնել պետականությունը, ինքնությունը, արժեքները. վարչապետի ուղերձը

28/05/2024 schedule09:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով: Դրանում ասվում է.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը մեր պետական տոնացույցի կարևորագույն օրերից է: Այն նախ խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը, որ շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո՝ 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերից հետո, տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրմամբ:

Այս օրը խորհրդանշում է նաև ժողովրդական իշխանության հաստատումը Հայաստանում, որովհետև 1918 թվականի մայիսի 28-ին ունեցանք մի պետական կարգ, որտեղ օրենսդիր և գործադիր իշխանությունը ձևավորվում է ժողովրդի ընտրությամբ, որտեղ ժողովուրդն է իշխանության աղբյուրը և կրողը, պետության հիմնադիրը և ինքնիշխանը:

Սա է հանրապետության գաղափարաբանությունը, որ 1918 թվականին մեր իրականության մեջ հաստատվեց առաջին անգամ:

Ժողովրդի՝ որպես իշխանության բարձրագույն կրողի հաստատումը շրջադարձային կետ է մեր պատմության համար, և խորքային այս հայեցակարգը սեփական ձեռքերով սեփական ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը կառուցելու հնարավորության մասին է:

Հանրապետությունն այն մասին է, որ ժողովուրդը սեփական ճակատագիրը տնօրինելու, ինքն իր ապրելու կանոնները սահմանելու և դա անելու ինքնիշխանությունը սերնդեսերունդ փոխանցելու հայտ է ներկայացնում:

Սա չափազանց հավակնոտ և պատասխանատու առաքելություն է, որը հնարավոր չէ իրականացնել, եթե պետության հիմնադրմամբ նրա հարատևությունն ապահովելուն ուղղված մտածողության նոր բանաձևեր չեն ձևավորվում:

Առաջին Հանրապետությունը չունեցավ այսպիսի հայեցակարգային խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն: Այսօր մենք ունենք այդ ժամանակը և հնարավորությունը:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգուն մնաց հենց մտածողության նոր ձևերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցին նորովի ընկալել իրականությունը և իրականության վրա ազդելու մեր հնարավորությունները:

Մտածողության այդ նոր ձևերն ու դիտանկյուններն ակնհայտ են դարձնում, որ անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին և նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու կարողությունն է պետության հարատևության ապահովման բանաձևը, կենսունակ լինելու գրավականը:

Մեր կառավարությունը հենց այս մեթոդով է առաջնորդում Հայաստանի Հանրապետությունը, այն ըմբռնմամբ, որ կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել և զարգացնել պետականությունը, ինքնությունը, արժեքները, ի վիճակի լինել կառուցել ազատություն, անվտանգություն, բարեկեցություն:

Իրական Հայաստանի ռազմավարությունը հենց սրա մասին է: Բայց նաև նրա մասին է, որ ազատությունը բավարար չէ՝ հարկավոր է արդարություն, անվտանգությունը բավարար չէ՝ հարկավոր է խաղաղություն, բարեկեցությունը բավարար չէ՝ հարկավոր է երջանկություն, կենսունակությունը բավարար չէ՝ հարկավոր է կենսախնդություն:

Զգուշավոր, դժվար, բայց ընթանում ենք հենց ա՛յս ճանապարհով: Շատերի կարծիքով դանդաղ ենք ընթանում: Իրականում և ողջամտորեն արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների: Մենք ընթանում ենք առանց ընդհատումների և հորիզոնում տեսնում ենք բաղձալի նպատակը:

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:

Տպել
821 դիտում

Առողջական լուրջ խնդիրներ ունեցող միայնակ ՀՀ քաղաքացին Չելյաբինսկի մարզից տեղափոխվել է Հայաստան

Հուլիսի 15-ից ԼՂ-ից տեղահանվածները կարող են օգտվել անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչից օգտվելու համար

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.2 տոկոսով

Ձկնաբուծության նպատակով Կարճաղբյուր գետից ապօրինի ջրառ է իրականացվել

Բարձր ենք գնահատում ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու Սլովենիայի դիրքորոշումը. Նիկոլ Փաշինյան

Մոսկվայի մարզի «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտի հրդեհն ամբողջությամբ մարվել է. զոհերի թիվը ճշտվում է

Շատ ուրախ ենք, որ կբաշխենք այդ 1 մլն դրամները. հայտնի են 42 սկսնակ կին գործարարների անունները

Եթե ցուցարարները գնում են բախման, ոստիկանությունն ի՞նչ անի. Գալջյան

Զինծառայող է մահացել. մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ

Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածի վիճակը ծանր է

Քամի, անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ կլինի. ինչ եղանակ է սպասվում Երևանում և մարզերում

Խոշոր ավտովթար Արագածոտնում. վիրավորների թվում հղի կա

Սեպտեմբերի 1-ը դառնում է հունվարի 1․ Գալջյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

Հստակեցվում է նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպումը

«Երեմյան Փրոջեքթս»-ը Գինեսի համաշխարհային իր նոր ռեկորդը նվիրել է Հայաստանին

Ի՞նչ գիտեք, որ հակառակորդն ակտիվացել է. պաշտպանության փոխնախարար

Աշխարհագրությունը մեթոդային ձևով կարող է ընդլայնվել. Ֆիդանը՝ Պուտին-Էրդողան հանդիպման և Թուրքիա կատարելիք այցի մասին

Դուք ոչ թե հավասար, այլ առավել եք բոլորիցս. բիզնես դասընթացի շահառու պատերազմի մասնակիցները հավաստագրեր են ստացել

Տիգրան Ավինյանը հայտնեց՝ երբ Երևանի հանրային տրանսպորտում կներդրվի միասնական տոմսային համակարգը

1 օրով կդադարեցվի Սևան քաղաքի ջրամատակարարումը

Ես հավատում եմ երկխոսության ուժին. Մակրոնը չի բացառել Պուտինի հետ հնարավոր զրույցի հավանականությունը

Կրթաթոշակ կտրամադրվի նաև ագրարային մասնագիտություններ նախընտրած ուսանողներին. նախագիծ

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդի համայնքին

600 մլն դրամի ներդրում «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն»-ում. Երևանի ավագանին համաձայնություն տվեց ծրագրին

Շենքի բակում հարևանների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 62-ամյա տղամարդը մահացել է

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ապահով երկիր՝ հարուստ պատմությամբ և ավանդույթներով. իտալական հայտնի պարբերականի անդրադարձը Հայաստանին

Երևանի բնակարաններից մեկից հրազենային վնասվածքով 46-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց

Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ կներթափանցի. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, անձրև և ամպրոպ կլինի

Զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու մեղադրանքով հետախուզվող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Եվրո-2024. ինչ հանդիպումներ կկայանան հունիսի 25-ին. ժամանակացույց

ԿԽՄԿ-ն այցելել է գերեվարված ԼՂ նախկին առաջնորդներին

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 25-ին

Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել Բելմարշի խիստ ռեժիմի բանտից

Զբոսանք թիվ 5. վարչապետն ու քաղաքացիները կրկին հեծանիվ են վարել (տեսանյութ)

Վաշինգտոնը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Միլլեր

Եվրո-2024. Իսպանիան և Իտալիան ևս հաղթահարել են խմբային փուլի արգելքը

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենաներ են բախվել. ուղևորներից մեկը մահացել է, կան տուժածներ

Ծովագյուղ-Շորժա ճանապարհին «ՈՒԱԶ» է այրվել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Խաշթառակ-Լուսահովիտ կամուրջը դեռ չի գործում