ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն այցելել է Քննչական կոմիտե․ գործակցության զարգացման հարցեր են քննարկվել

27/05/2024 schedule17:45

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։

Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է հյուրին այդ պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ԵԽ երևանյան գրասենյակում նրա նախընթաց գործունեությունը կնպաստի առավել բարձր արդյունավետությամբ շարունակելու առաքելությունը Հայաստանում։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, իրավապահ համակարգում իրականացվող բարեփոխումները շարունակական բնույթ են կրում և բարձր է գնահատել այդ գործընթացներին Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը։ ՀՀ քննչական կոմիտեի պարագայում այն նպաստել է մարդկային ռեսուրսների մասնագիտական կարողությունների զարգացմանը, հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության զարգացման տարբեր ծրագրերի աշխատանքային խմբերում ՔԿ քննիչների ընդգրկման և այլն։

ը.jpg (54 KB)

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն արդյունավետ է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը, իր հիմնական գործառույթների իրականացումը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում Կոմիտեի կողմից դրսևորվող հետևողականությունը։ Նա ընդգծել է, որ շահագրգիռ են Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխուներին ցուցաբերվող աջակցության շարունակման հարցում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ Ծրագրից բխող ՀՀ քննչական կոմիտեի գործառույթներին առնչվող միջոցառումների, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ուժեղացման, խոշտանգումների, կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարում, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրարկման ոլորտներում քննիչների մասնագիտական հմտությունների զարգացման և ՀՀ ՔԿ կարիքներից բխող այլ ուղղություններով գործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։

Տպել
574 դիտում

Երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից վարորդը փախել է Վրաստան. ինչ է հայտնի

Հնդկաստանի վարչապետն օգոստոսին կայցելի Ուկրաինա. ԶԼՄ

Կասպիյսկում կանխվել է ոստիկանների և եկեղեցու վրա հարձակումը. ՌԴ ԱԴԾ-ն 3 անձի է ձերբակալել

53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում աշխատասեղանի վրայից գումար է գողացել

Որպես անհետ կորած որոնվում է Նունե Ա.-ն. որտեղ են վերջին անգամ տեսել աղջկան

Սեփական երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 31-ամյա կինը ձերբակալվել է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսվում՝ չնայած առկա դժվարություններին. Fitch

Վրաստանում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինչ են արել հուլիսին Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները. ամփոփում

Փարիզ-2024. Հայաստանի առաջին ներկայացուցիչները պայքարը կսկսեն հուլիսի 27-ին

Հայաստանը Օլիմպիական խաղերում. Արարատ Միրզոյանը տեսանութ է հրապարակել և հաջողություն մաղթել հայ մարզիկներին

31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ

Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. Անահիտ Մանասյան

Ժամանակավորապես կդադարեցվի Արմավիրի մարզի մի քանի համայնքի ջրամատակակարումը

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

«BMW»-ի վարորդը հարսանիքի ժամանակ հրապարակում կրակոցներ է արձակել. 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով (լուսանկարներ)

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին