Ռուսաստանում կարծիք արտահայտելը հեշտ չէ, ՌԴ հայերի տեսաուղերձը համաձայնեցված է Կրեմլի հետ. Արթուր Սաքունց

24/05/2024 schedule19:23

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» վանաձորյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այն համոզմանն է, որ Հայ առաքելական եկեղեցու՝ ի դեմս Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման միակ շահառուն Կրեմլն է:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ բերելով փաստարկներ:

«Առաջինը շարժման աջակից քաղաքական ուժերի ներկայությունն է՝ Դաշնակցություն, «Հանրապետական», «Բարգավաճ» և այլն, որոնք իրենց քաղաքական դիրքորոշումներով, որն ունեին և՛ այն ժամանակ, երբ կառավարող ուժ էին, և՛ հիմա, երբ ընդդիմություն են։ Նրանք մշտապես հանդես են գալիս որպես ռուսական կայսրության ու Պուտինի հետ սերտ համագործակցություն ունեցող աջակիցներ։ Նույնիսկ ղարաբաղյան հարցի հետ կապված ասելիքները նույն արտահայտություններն են, որոնք հնչեցնում և հնչեցրել է ՌԴ-ն։ Այս ամենից զատ՝ Ռուսաստանին ներկայացնում են Հայաստանի միակ փրկիչ»,- նշում է նա։

Երկրորդը, Սաքունցի խոսքով, նշված ուժերի ժամանակաշրջանում ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած, այս իշխանությունների օրոք քրեական տարբեր հանցագործությունների համար մեղադրվող անձանց ապաստանելն է Ռուսաստանում․ «Ինչո՞ւ են պատսպարվել Մոսկվայում, որովհետև այն աստիճանի են նրանք Հայաստանին վերաբերվում, որ նույնիսկ հանցագործներին չեն հանձնում։ Այս բոլորը ապացուցում են, որ շարժման միակ շահառուն Մոսկվան է»։

Միևնույն ժամանակ, զրուցակիցը նկատում է, որ Ռուսաստանը այլևս որևէ ազդեցություն ու վճռորոշ դեր չունի Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլապես շարժման ներկայացուցիչներին փողոց դուրս չէր բերի։

«Տեղյակ ենք, որ սկսվել է Մոսկվա-Երևան ավտոերթ, սա էլ ուղիղ ապացույց է, որ այս շարժման աջակիցները գտնվում են ռուսական կայսրության տիրույթում։ Իմանալով, որ հայաստանյան հասարակությունը բացասական վերաբերմունք ունի Ռուսաստանի հանդեպ՝ փորձում են օգնության բերել ՌԴ-ում ապրող հայերին։ ՌԴ-ում որևէ խոսք կամ կարծիք արտահայտելը հեշտ չէ, եթե կայսրության ռեժիմի հետ համահունչ չէ։ Ակնհայտ է, որ տարածվող տեսաուղերձներով կոչերի մասին Ռուսաստանը տեղյակ է, այդ երկրում մարդիկ մինչև կայսրությունից համաձայնություն չեն ունենում, որևէ բան չեն ձեռնարկում»,- նկատում է նա:

Վերջինիս համոզմամբ՝ այս անգամ Հայաստանում իրավիճակ փոխելու համար Ռուսաստանն ընտրել է եկեղեցու ներկայացուցիչներին՝ հաշվի առնելով կառույցի նկատմամբ հասարակության ունեցած հարգանքը: Սակայն, ըստ նրա, փաստ է, որ ՀՀ ղեկավար կամ, այսպես կոչված, անցումային կառավարության վարչապետ որևէ դեպքում չի կարող եկեղեցական լինել։

Իսկ թե ո՞վ կլինի վերջիններիս վարչապետի թեկնածուն, Սաքունցը դժվարանում է ենթադրություններ անել։ Նրա խոսքով՝ փաստ է այն, որ Հայ առաքելական եկեղեցին դառնում է քաղաքական ընդդիմադիր կուսակցության կարգավիճակ ունեցող կառույց, ինչը անթույլատրելի է․ «Իրենց կուսակցությունների բոլոր ջանքերը ներդնելով՝ չստացան այն աջակցությունը, որը ուզում էին ու հիմա փորձում են դրսից ջրհորում ջուր լցնել, ինչն արկածախնդրություն է։ Ռուսաստանի դերակատարումը նման շարժման մեջ ՀՀ ինքնիշխանության և անկախության դեմ է»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհրդակցությունների համար Մոսկվա կանչելը նույնպե՞ս կարող է առնչություն ունենալ մայիսի 26-ին սպասվող հանրահավաքի հետ, որը, շարժման առաջնորդների համոզմամբ, վճռորոշ է լինելու, Սաքունցը պատասխանում է․ «Մոսկվան մասնակցում է ՀՀ ներքին օրակարգի ձևավորմանը, իսկ թե դա ինչ ընթացք կունենա, այլ հարց է»։

Իրավապաշտպանը վստահ է, որ հանրահավաքին հնչելու են կոչեր, որ Հայաստանը դառնա Միութենական պետության անդամ։ Իսկ թե ի՞նչ քայլերի կարող են գնալ թե՛ Ռուսաստանը, թե՛ նախկին իշխանությունները, զրուցակիցը դժվարանում է ենթադրել:

«Այնուամենայնիվ, ոչ օրինական քայլերն ու վարքագիծը պետք է արժանանան համապատասխան գնահատականի։ Իսկ այս ամենից հիմնական ազատվելու համար Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-իս դուրս գա, ինչպես նաև՝ ռուսական ռազմաբազայի հեռացումը պետության ներսից»,- համոզմունք է արտահայտում նա:

Մերի Խաչատրյան

Տպել
1433 դիտում

Ավարտական փուլում է Կարենիս-Չարենցավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը

Փարիզ-2024. լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չի հաղթահարել որակավորման փուլը

Աղջիկներին շատ հաճախ ընդամենը վստահությունն է պակասում․ Ժաննա Անդրեասյան

Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով. շրջանների զգալի մասում անձրև կտեղա

Ես կվերադառնամ. Թրամփը մեծ հանրահավաք կանցկացնի այն վայրում, որտեղ իր դեմ մահափորձ էր իրականացվել

Երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից վարորդը փախել է Վրաստան. ինչ է հայտնի

Հնդկաստանի վարչապետն օգոստոսին կայցելի Ուկրաինա. ԶԼՄ

Կասպիյսկում կանխվել է ոստիկանների և եկեղեցու վրա հարձակումը. ՌԴ ԱԴԾ-ն 3 անձի է ձերբակալել

53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում աշխատասեղանի վրայից գումար է գողացել

Որպես անհետ կորած որոնվում է Նունե Ա.-ն. որտեղ են վերջին անգամ տեսել աղջկան

Սեփական երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 31-ամյա կինը ձերբակալվել է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսվում՝ չնայած առկա դժվարություններին. Fitch

Վրաստանում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինչ են արել հուլիսին Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները. ամփոփում

Փարիզ-2024. Հայաստանի առաջին ներկայացուցիչները պայքարը կսկսեն հուլիսի 27-ին

Հայաստանը Օլիմպիական խաղերում. Արարատ Միրզոյանը տեսանութ է հրապարակել և հաջողություն մաղթել հայ մարզիկներին

31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ

Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. Անահիտ Մանասյան

Ժամանակավորապես կդադարեցվի Արմավիրի մարզի մի քանի համայնքի ջրամատակակարումը

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

«BMW»-ի վարորդը հարսանիքի ժամանակ հրապարակում կրակոցներ է արձակել. 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով (լուսանկարներ)

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն