Կվերանայենք Վրաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները և վիզային սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտությունը. Բլինքեն

24/05/2024 schedule11:15

Միացյալ Նահանգների վարչակազմը սկսել է ամերիկա-վրացական համագործակցության լայնածավալ վերանայումը՝ կապված Վրաստանում ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետ։

Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Այսօր ես նաև սկսում եմ Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայումը»,- ասել է Բլինքենը:

Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները վերանայելիս Վաշինգտոնը «հաշվի կառնի Վրաստանի գործողությունները սեփական որոշումներ կայացնելիս»։

«Քանի որ Վրաստանի քաղաքացիները դեմ են արտահայտվել այս օրենքին, մենք տեսանք ահաբեկման և բռնության արշավի հստակ նշաններ՝ ճնշելու խաղաղ այլախոհությունը: Ե՛վ «ազգային անվտանգության օրենքը», և՛ օրինական այլախոհությունը ճնշելու համար օգտագործվող ռեպրեսիվ մարտավարությունը խարխլում է վրացական ժողովրդավարությունը և «հիմնարար» այն ազատությունները, որոնց իրավունքն ունի վրաց ժողովուրդը, հակասում՝ Վրաստանի՝ վաղուց հայտարարած նպատակին, որը արտացոլված է նրա Սահմանադրության մեջ՝ եվրաատլանտյան ինտեգրման և Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության հետ»,- պնդել է պետքարտուղարը:

ԱՄՆ-ից հավելել են, որ հույս ունեն՝ վրացական իշխանությունները «կվերանայեն օրենքը և քայլեր կձեռնարկեն իրենց երկրի ժողովրդավարական և եվրաատլանտյան նկրտումներն առաջ տանելու համար»:

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, սակայն մայիսի 18-ին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել դրա վրա։ Վրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել նախագահական վետոն։

Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։

Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների։

Այս օրենքի պատճառով ԵՄ-ում սպառնացել են չեղարկել Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը։  

Տպել
619 դիտում

Վարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը

Առնվազն 14 ուխտավոր է մահացել ծայրահեղ շոգից Հաջի ծեսի ժամանակ, 100-ավոր մարդիկ ջերմային այրվածք են ստացել

Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Նիկոլ Փաշինյանն ու Ռիչարդ Վերման մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների մասին

Ռուբիկ Մխիթարյանը՝ հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր

Ուր գնում ես, ասում են՝ խաչքար դնենք, հասկացանք, ինչքա՞ն. մեր նահատակները զոհվել են, որ երեխեքը ազատ ապրեն. վարչապետ

Հերթական ավտովթարը կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավոր

Մայիսին 84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը՝ ավելի քան 59 մլն դրամ

Սարսափելի ավտովթար ՌԴ-ում. միկրոավտոբուսը մխրճվել է հանդիպակաց երթևեկող մեքենաների մեջ, կա 8 զոհ, 13 տուժած

Մեքենան բախվել է սյանը և կողաշրջվել. վարորդը տեղափոխվել է բուժհաստատություն

Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին

ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի շրջանակում ՀՀ բարեփոխումները

ՃՈ տուգանքը կիսով չափ վճարելու արտոնությունից օգտվելու համար մնացել են հաշված օրեր

Կարող եք հույս դնել ՀՀ-ի վրա` որպես երկիր, որը կիսում է ԵՄ արժեհամակարգը․ Սիմոնյանը հրաժեշտ է տվել Էստոնիայի դեսպանին

Գյուղական համայնքներում շոր հագնեն, կասեն՝ բա էս ի՞նչ ես հագել, երիտասարդները պետք է ազատություն ստանան․ վարչապետ

Ավտոլվացման կետերից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու մարմինը

Բնության հուշարձանի, արգելոցի կամ հատուկ պահպանվող տարածքի խախտման տուգանքը գրեթե կրկնակի ավելացել է

Հրազդանի և Վերին Պտղնիի մի շարք հասցեներում սպասվում են գազամատակարարման պլանային դադարեցումներ

Սահմանազատումը փորձում են ներկայացնել որպես աղետ, բայց սահմանամերձ գյուղերում առաջին հարցն այդ մասին է. վարչապետ

Ապահովագրական ընկերության պատասխանատուն հոսանքահարվել է, բարձրությունից ընկել և մահացել

Բլոգեր Արթուր Չախոյանը վարչապետին վերագրվող կեղծ տեղեկություններ է հրապարակել

ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ

Ծեծի են ենթարկել տանտիրոջը, հափշտակել ավելի քան 2 մլն դրամ, հանցավոր խումբը գործել է հստակ սխեմայով. 3-ը կալանավորվել են

Ֆրանսիան «CAESAR» հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին. կնքվել է պայմանագիր (լուսանկարներ)

Ինչ արժեն Երևան-Բաթումի-Երևան գնացքի տոմսերը, և ինչպիսին է ժամանակացույցը

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը մեր բաբոների, պապիկների անհասանելի երազանքն է եղել միշտ․ Նիկոլ Փաշինյան

Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների ընթացքը

ԵՄ առաջնորդներին դեռևս չի հաջողվել համաձայնեցնել Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածությունը

Հովհաննես Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն

Հայաստանը ՀԱՊԿ-ից ավելի արդյունավետ անվտանգության մեխանիզմ չի գտնի, Արևմուտքի առաջարկը «թղթե հովանոց» է. Գալուզին

Սյունիք կատարած այցի երկրորդ օրը վարչապետը եղել է մի շարք բնակավայրերում, ծանոթացել իրականացվող ծրագրերին (լուսանկարներ)

Վարչապետը հանդիպել է Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներին, որոնք «Հաւք» ԱԹՍ մրցույթի մրցանակակիրներ են (տեսանյութ)

ՀՀ ՊՆ-ի և ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր

Կոռնիձոր բնակավայրում կառուցվել են պուրակ և խաղահրապարակ․ Փաշինյանն այցելել է համայնք (տեսանյութ)

Գեղարքունիքում մեքենա է հրդեհվել

Լոռու մարզում ձվի մեծությամբ կարկուտ է տեղացել

Պուտինը պաշտպանության փոխնախարարներ է նշանակել

Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը քննարկել են երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը