Սիրելի՛ շրջանավարտներ, հավատացե՛ք ինքներդ ձեզ, երբեք մի՛ վհատվեք, փայփայե՛ք ձեր մեջ լավատեսությունը. նախարար

24/05/2024 schedule10:44

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի առթիվ: Դրանում ասվում է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Ջերմորեն շնորհավորում եմ այս կարևոր օրվա՝ կյանքի նոր փուլ մտնելու կապակցությամբ։

Այսօր բազմաթիվ խոսքեր են հնչելու ապագան պլանավորելու, նպատակների հետևից գնալու, երազանքներին հավատալու, հաջողություններ ձեռք բերելու մասին։ Կյանքի այս փուլում հույզերը ձեզ համար առաջնային են, սակայն կարևոր է, որ գիտակցված մոտենաք ապագային և վստահությամբ գնաք դեպի երազանքներ տանող այն ճանապարհով, որն ընտրելու եք բառացիորեն օրեր անց՝ կատարելով մասնագիտության, հետագա կրթության և գործունեության ընտրություն:

Ուզում եմ հավատացնել, որ կյանքի այս փուլում ևս պետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, ձեր կողքին է լինելու. փոխադարձ պատասխանատվությամբ ու հոգատարությամբ թե՛ մեր երկրի լիիրավ քաղաքացի, թե՛ զարգացող պետություն ենք կառուցելու։

Մենք միասին բարդ ճանապարհ ենք անցել՝ սկսած կրթական բարեփոխումների պատասխանատու գործընթացներից մինչև համավարակ, պատերազմ և բռնի տեղահանություն։

Առանձնակի ուզում եմ շնորհավորել ՀՀ հանրակրթության դպրոցներում սովորող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավարտական դասարանցիներին, որոնք ճակատագրի բերումով փոխել են իրենց դպրոցը և այսօր կյանքի այս փուլն ավարտում են նոր պայմաններում ու միջավայրում:

Սիրելի՛ շրջանավարտներ, այս ուսումնական տարին Լեռնային Ղարաբաղում ձեզ համար սկսվել էր անսովոր պայմաններում, և դուք այս մեկ տարվա ընթացքում հասունացել եք՝ հաղթահարելով անասելի դժվարություններ: Հայաստանի բոլոր դպրոցներում ձեզ սպասել են սիրով, և այդ սերը պետք է ուժ ու վստահություն տա բոլորիս, որպեսզի մենք շարունակենք  պատվով հաղթահարել հետագա բարդությունները, կառուցենք մեր ապագան ամուր կամքով և լավատեսությամբ։

Սիրելի՛ շրջանավարտներ, հավատացե՛ք ինքներդ ձեզ, երբեք մի՛ վհատվեք, փայփայե՛ք ձեր մեջ կենսասիրությունն ու լավատեսությունը, որ ունեցել եք աշակերտության տարիներին։ Յուրաքանչյուր իրավիճակում առաջնորդվեք մարդկային բարձր արժեքներով՝ մարդասիրությամբ, պետականաշինության գիտակցմամբ, ձեզնով աշխարհն ավելի լավը դարձնելու ձգտմամբ։

Հիշե՛ք՝ դպրոցում յուրացրածը երբեք չի կորչում. դա ապրումների, հույզերի ու հիշողությունների, գիտելիքի և իմացության աշխարհում շրջելու մի փուլ էր, որ միշտ ձեզ հետ է լինելու։

Շնորհավորում եմ նաև ձեր մանկավարժներին և ընտանիքներին, որոնք ապրել են ձեր օրվա հաղթանակներով, ջանքեր են ներդրել ձեր վաղվա ձեռքբերումների համար։

Առաջիկայում ավարտական և ընդունելության քննություններն են, որոնք թող լինեն ձեր առաջին պատասխանատու քայլը՝ որպես ՀՀ քաղաքացու ներդրում պետության կայացման գործում։

Մաղթում եմ ձեզ հաջողություններ, կանաչ ճանապարհ, մշտապես առաջ շարժվելու հաստատակամություն։

Բարի երթ»:

Տպել
1181 դիտում

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի․ ՊՆ

Կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կայացել է․ Հովիկ Աղազարյան

Օգտատերերը ֆլեշմոբ են սկսել՝ կոչ անելով չօգտվել «Ջիջի» տաքսի ծառայությունից. պատճառը սեփականատիրոջ գրառումն է

Ծնողներից թաքուն վերցրել են հրացանը և պատահաբար կրակել․ երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ֆրենկ Փալոնը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը

Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում

66 մլն դրամ՝ Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար․ կբարեկարգվի նաև տարածքը

Գազալցակայանի տարածքում գտնվող արևային էներգիայի արտադրման կայանում հրդեհ է բռնկվել

Գեղամ Մանուկյանը մեքենայի առջևը նստած, առանց ամրակապվելու ուղիղ եթեր է անում (տեսանյութ)

Կտաքանա ևս 2-3 աստիճանով, սպասվում են կարճատև անձրևներ

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Աբրահամ Գասպարյանին և մյուս բոլոր վիրավnրում ստացածներին․ Բաբկեն Թունյան

ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռու և Տավուշի մարզում աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների առաջնային գնահատում

Սահմանադրության փոփոխությունը ՀՀ ներքին գործն է, Ադրբեջանը չի կարող պահանջներ ձևակերպել․ Հովհաննիսյան

Հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու շահագործումը կարող է նախատեսածից շուտ սկսվել

Չե՞ք ուզում ՀԱԵ-ին ասեք՝ կաթողիկոս, դու օրհնել ես Բագրատի ղեկավարած շարժումը, որը հարձակվել է ԱԺ-ի վրա. Հովհաննիսյան

Ինչու էին ձերբակալել «Artur Brothers»-ին. եղբայրներից մեկը հրաժարվել է Արսեն Բաբայանի պաշտպանությունից

2 մլրդ 830 մլն դրամ կհատկացվի 22 կմ միջպետական և տեղական ճանապարհների շինարարության համար

Ոստիկանության վրա հարձակումը եղել է բախման առաջին քայլը, կիրառվել են հատուկ միջոցների մի փոքրիկ մասը․ Քոչարյան

ԼՂ-ի դեմ լայնածավալ հարձակումից առաջ Բելառուսը առաջադեմ զենքեր է մատակարարել Ադրբեջանին. Politico

Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ. ՀԱՊԿ

Օբյեկտիվ պատճառներով մարդիկ չեն վերադարձել իրենց բնակարաններ․ փոխվարչապետը՝ աղետի գոտում տիրող իրավիճակի մասին

Օրենքի խախտմամբ օտարված «Շողեր» մսուր-մանկապարտեզի գործը դատախազն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան

Գութանը ձիու վրայից հանում ենք, գցում տրակտորին․ Փաշինյանը՝ ՀՀ տվյալները վիրտուալ տիրույթում պահելու մասին

Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ճանապարհին պայթյունից տուժածների առողջական վիճակի մասին

Պարզվել են Նորագավիթում հրազենի գործադրմամբ 26-ամյա երիտասարդին սպանելու գործով կասկածյալների ինքնությունը

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի հետևանքով 8 տուժած դեռ հոսպիտալացված է․ նախարար

Արմեն Գրիգորյանը կմեկնի Շվեյցարիա և Ֆրանսիա

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը մեկնարկում է. երբվանից կարելի է դիմել

Բաղրամյան պողոտան բացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը

Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձի օգտագործել. վարչապետ

Ստեր, կաշառված լրատվամիջոցներ, միլիարդավոր դոլարներ, գործարար, հանցավոր կապեր, և 6 տարի է՝ նպատակին չեն հասնում. Չախոյան

Հաղթանակ թաղամասում խմբով զինված խուլիգանության վարույթի նախաքննությունը 7 մեղադրյալի մասով ավարտվել է

Եվրամիությունում Հայաստանին և Ուկրաինային ոչ ոք չի սպասում. Մեդվեդև

Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը hրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ Խnշտանգումների դեմ կnմիտեին

Փաստը, որ տերտերն ու կողքինները նոր սաունդթրեք են գողացել «Սոված խաղեր» ֆիլմից, շատ բան է բացատրում. Ալեքսանյան

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ինչ փոփոխություններ կան տարադրամի շուկայում

9000 խմ աղբ կտեղափոխվի. Հրազդանի կիրճում մաքրվում և ընդլայնվում է գետի հունը (տեսանյութ)

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն