«Խիարը թարս է բուսնել». ինչու ընդդիմությունը չի գնում խորհրդարան, ինչպես է օգնում Ադրբեջանին

23/05/2024 schedule21:30

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, շարունակում են, այսպես ասած, բոյկոտել Ազգային ժողովի նիստերը, չմասնակցել դրանց, մասնակցելու դեպքում էլ ոչ կառուցողական մթնոլորտում քննարկումներ ծավալել, առաջացնել լարվածություն՝ ամեն անգամ, ինչպես ասում են, «երգելով նույն երգը»:

Առավել հաճախ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի երեսփոխանները բոյկոտում են ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին, որպես կանոն, հիմնականում ներկա է լինում Կառավարության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը:

Եվ տպավորություն է, որ սա ամենահարմար առիթներից մեկն է ամենքից ու ամեն ինչից դժգոհ ընդդիմադիրների համար կառավարող ուժի առաջին դեմքին հարցեր հղելու, պատասխաններ պահանջելու, սակայն, ինչպես կասեր դասականը, «խիարը թարս է բուսնել»:

Նկատենք, որ բացի աշխատավայրից, ամենուր ներկա ընդդիմադիրների բացակայություններին անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ուշագրավ նկատառում անելով, որ վերջիններս մասնակցում են միայն օրենքների քվեարկություններին, քանի որ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ 24 հազար դրամ:

Սիմոնյանի այս բացահայտումը թերևս բազմաթիվ հարցերի պատասխաններ է տալիս, որոնք հուզում էին նաև հանրության մեծ մասին:

Իրավագետ Արտաշես Խալաթյանը կարծում է, որ իրականում քաղաքական բոյկոտը, որպես այդպիսին, պայքարից խուսափելու ձև է: Նա հիշեցնում է, որ անգամ ԱԺ կանոնակարգ օրենքով է սահմանված, որ մեկ նստաշրջանի ընթացքում 4 օր նիստերին ընդդիմության չմասնակցելը թույլատրելի է, սակայն, ըստ նրա, երբ նմանատիպ վարքագիծը դառնում է մշտական, ապա խնդիր կա խորհրդարանի բնականոն գործունեության հետ:

«Ընդդիմությունը խորհրդարանական հիմնաքարային ինստիտուտ է, այսինքն՝ խորհրդարանը հիմնված է մեծամասնության և փոքրամասնության փոխգործակցության վրա, և երբ երկու հիմնաքարերից մեկը՝ ընդդիմությունը, փաստացի իր քաղաքական մարտավարությունն ամբողջովին կառուցում է բոյկոտի և նիստերին ընտրողաբար մասնակցելու վրա, ապա, ըստ էության, խորհրդարանական ճգնաժամի հետ գործ ունենք»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Իրավագետի նկատառմամբ՝ խորհրդարանական պետությունում չի կարող ընդդիմությունը գիտակցաբար ձեռնպահ մնալ երկրի ընթացիկ կառավարման, քաղաքականության մշակման գործընթացին մասնակցելուց և բացառապես ուղղորդվի սեփական քաղաքական վարկանիշը պահպանելու տակտիկայով:

«Մենք այստեղ ունենք սողացող քաղաքական ճգնաժամ, առնվազն ճգնաժամային երևույթ, որովհետև ստացվում է, որ խորհրդարանի բնականոն գործունեությունը ապահովում է գերազանցապես քաղաքական մեծամասնությունը: Սա նաև խնդիր է քաղաքական մեծամասնության հաշվետվողական ապահովման առումով: Այսինքն՝ ընդդիմության այս քաղաքական վարքագծի հետևանքով ունենք երկուստեք վնասակար իրավիճակ, և ընդհանուր առմամբ սա պառլամենտարիզմի զարգացման համար լրջագույն խոչընդոտ է»,- ընդգծում է նա:

Անդրադառնալով իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների այն պնդումներին, որ ընդդիմության անդամները խուսափում են հստակ ասել՝ իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է՝ Խալաթյանը նշում է, որ եթե որևէ սուբյեկտ վիճարկում է կամ հստակ չի պատասխանում, թե որն է ՀՀ տարածքը, կամա, թե ակամա նշանակում է, որ կասկածի տակ է դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

«Հակառակ պարագայում, երբ դու քո պետական սահմանը հստակ չես պատկերացնում, մի կողմից նշանակում է, որ հստակ չէ, թե քո ինքնիշխանությունը ո՞ր տարածքի վրա է տարածվում, Կառավարությունը՝ որպես պետության անունից քաղաքական իշխանություն իրականացնող սուբյեկտ, ո՞ր տարածության վրա է իր իրավազորություններն իրականացնում, երրորդ՝ միջազգային հարաբերություններում հստակ չէ, թե աշխարհագրական ո՞ր տարածքի վրա է տարածվում պետության՝ որպես միջազգային սուբյեկտի իրավազորությունը: Չորորդ՝ դրանով վտանգվում է տվյալ պետության անվտանգությունը, և պետությունը դառնում է հնարավոր ագրեսիայի զոհ, որի կանխարգելումը դժվարանում է այնքանով, որքանով հստակ չի լինում, թե որ տարածքն է ի վերջո միջազգայնորեն ճանաչված՝ որպես տվյալ պետության տարածք, և դժվար է ագրեսորին հստակ մեղադրանք առաջադրել կամ քաղաքական և այլ միջոցներ ձեռնարկել»,- մանրամասնում է զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այլ կլիներ, եթե ընդդիմությունը ներկայացներ սահմանների պատկերացման իր տեսլականը՝ հստակ միջազգային իրավական հիմքի վրա:

«Դա կլիներ պոզիտիվ դիսկուրս: Հարցի անորոշ պահելը միայն մեկ սուբյեկտի է ձեռնտու՝ ՀՀ-ի այն հակառակորդներին, որոնք նույնպես համակարծիք են նրա հետ, որ ՀՀ-ն հստակ ֆիքսված սահման չունի: Հետևաբար 30 տարվա պետականության պատմություն ունեցող Հայաստանի 3-րդ Հանրապետության քաղաքական դերակատարների համար պետք է գոնե հստակ լինեին իրենց տեսանկյունից ՀՀ տարածքային ամբողջականության ընդգրկումը և սահմանների պարամետրերը: Ես հանուն ճշմարտության կուզեի, որ ՀՀ-ում լիներ այնպիսի արդյունավետ ընդդիմություն, որը կուժեղացներ ՀՀ միջազգային դիրքերը, ինչու՝ չէ, կկարողանար հուշել իշխանությանը կամ պարտադրել ՀՀ շահերից ավելի շատ բխող մոտեցում, այլ ոչ թե, ըստ էության, առաջ քաշել ՀՀ տարածքային ամբողջականության անորոշ լինելու գաղափարը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փաստացի կասկածի տակ դնել»,- ասում է նա:

Դիտարկմանը՝ ըստ էության՝ ընդդիմության պնդումն այն է, որ Հայաստանի սահմանները այնտեղ են, որտեղ կանգնած է հայ զինվորը, Խալաթյանը սա վտանգավոր խոսույթ է համարում:

«Իրենց պնդումներն առ այն, որ սահմանների ճշգրտումը պետք է արվի 1993-94 թվականի հրադադարի վրա ֆիքսված շփման գծի հիման վրա, կամ, որ ՀՀ սահմանը այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, խիստ վտանգավոր է, անգամ ՀՀ-ի գոյությունը կասկածի տակ դնող թեզ է, որովհետև միջազգային դելիմիտացիայի և դեմարկացիայի փորձը ցույց է տալիս, որ կայսրությունների կամ գաղութատեր պետությունների լուծարումից հետո տարածքում ձևավորված պետությունների ադմինիստրատիվ սահմանները վերածվում են պետական սահմանների՝ համապատասխան քարտեզագրական հիմքերի հիման վրա: Խոսել այն մասին, որ կարող է պատերազմով, թեկուզ հրադադարի հաստատման պայմանում շփման գիծը դառնալ պետական սահման, նշանակում է, օրինակ, լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի՝ շուրջ 200 քառակուսի կիլոմետրի զավթումը Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի հատվածներում»,- համոզմունք է հայտնում իրավագետը:

Ըստ նրա՝ այստեղ ևս տեսնում ենք, որ ընդդիմության նման մեկնաբանության արդյունքում շահում է առավելապես Ադրբեջանը և տուժում Հայաստանը. «Ըստ էության՝ ընդդիմության այս թեզերը տիրաժավորվում են ադրբեջանական, թուրքական և նաև ռուսական տելեգրամյան ալիքներում, ինչը կարող ենք համարել ՀՀ դիրքորոշման որոշակիորեն թուլացում: Սա խոսում է այն մասին, որ ընդդիմությունը պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրություններին, և, ըստ էության, պայքար է մղում 8-10 տոկոս ՀՀ քաղաքացիների այն ընտրազանգվածի համար, որը ունի որոշակիորեն պահպանողական մոտեցումներ, ռուսամետ հայացքներ և նաև ինչ-որ առումով փոխկապակցված է նախկին իշխանությունների հետ ազգակցական, սոցիալական, աշխատանքային և այլ հարցերում: Փաստացի ընդդիմությունն այսօր ժամանակից շուտ սկսել է նախընտրական քարոզարշավը»:

Հերմինե Կարապետյան

Տպել
1601 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին