Ինչ էլ լինի հանրահավաքի օրը, դրա պատասխանատվությունը կրելու են Գալստանյանը և նրա թիկունքում գտնվողները. Էդգար Առաքելյան

22/05/2024 schedule21:30

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը չի բացառում, որ մի խումբ անձանց, այդ թվում՝ երգիչ Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) որդու՝ Հրաչյա Ղևոնդյանի ծրագրած իշխանազավթումը, որի մասին հայտարարել են իրավապահները, հնարավոր է՝ հենց այն «ճակատամարտն է», ինչի մասին ավելի վաղ ազդարարել էր Վազգեն (Բագրատ) Գալստանյանը՝ հայտարարելով, թե մայիսի 26-ին հրավիրած իրենց հանրահավաքը խորհրդանշանական է լինելու՝ կապված «Ավարայրի ճակատամարտի» հետ։

Վերջինս այս համատեքստում հիշեցնում է, որ Գալստանյանի թիկունքին այն ուժերն են, որոնց իշխանության տարիներին քաղաքական սպանություններ են տեղի ունեցել՝ հավելելով, որ կաթողիկոսը որևէ անգամ չի խոսել դրանց մասին, չի աջակցել ժողովրդին: Առաքելյանը կարծում է, որ նույն սցենարը կրկնվում է այսօր։

«Քանի որ մայիսի 9-ը վատ հեռանկար է ունեցել իրենց համար, կարող ենք ենթադրել, որ մայիսի 26-ին էլ կփորձեն սադրանքներ իրականացնել, և այս բացահայտումը եղավ։ Գալստանյանը աշխատում է այնպիսի ուժերի հետ, որոնք ժամանակին իրականացրել են հեղաշրջումներ, զինված հարձակումներ։ Հետևաբար նրանցից ցանկացած քայլ չպետք է բացառել, պետք է բացահայտել դեմքերն ու ծրագրերը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։ 

Նկատենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ իշխանափոխության համար պատրաստ են ամեն ինչի:

Ըստ զրուցակցի՝ այն փաստը, որ իշխանազավթման նպատակ ունեցող անձը աչքի է ընկել Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ մտերմությամբ, կարելի է ասել, որ նրանց կազմած ծրագիրը կլիներ քոչարյանական ոճի մեջ, ինչպես եղել է «Հոկտեմբերի 27»-ը: Քաղաքագետը չի բացառում, որ հիմա էլ, այսպես կոչված, շարժման ներկայացուցիչները գնան «Հոկտեմբերի 27»-ի կրկնության՝ նպատակ հետապնդելով կնքել Հայաստանի պետականության մահախոսականը։

Հարցադրմանը՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Գալստանյանը տեղյակ լինի նման մտադրությունների մասին, Առաքելյանն ասում է. «Քանի դեռ նախաքննության մանրամասներ չկան, կարելի է միայն ենթադրություններ անել։ Սակայն, եթե նախկինում վերջինս թաքցնում էր շարժման հիմնական նպատակները, իրեն ներկայացնում մտահոգ հոգևորական, ապա այլևս չի թաքցնում այն խմբակը, որից սերում է, դա քոչարյանամետ քրեաօլիգարխիական ներկայացուցիչներից է կազմված։ Ամեն դեպքում, ինչ էլ լինի հանրահավաքի օրը, դրա ամբողջ քաղաքական պատասխանատվությունը կրելու է Գալստանյանը և այն մարդիկ, ովքեր նրա թիկունքում են»։

Միաժամանակ բանախոսը համոզմունք է հայտնում, որ արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի ծրագրերը դատապարտված են ձախողման: Նա նաև պնդում է, որ, օրենքի համաձայն, պետական կարգը տապալել փորձողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

«2018 թվականին սկսվեց Գարեգին Երկրորդին գահընկեց անելու գործընթաց, ինչը ներկայիս իշխանությունները թույլ չտվեցին։ Մինչդեռ նրա ընտրության հետ կապված դեռևս հարցեր կան, որոնք մինչ այսօր պատասխաններ չեն ստացել։ Այժմ տեսնում ենք, որ կաթողիկոսի օրհնությամբ եկեղեցին դուրս է եկել պետության դեմ։ Եկեղեցու բարեփոխումները հանրային մեծ պահանջ ունեն, և պետք է հարցերը լուծել օրենսդրության մակարդակում»,- ընդգծում է նա:

Մերի Խաչատրյան

Տպել
8459 դիտում

Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել Երևան-Կապան թռիչքից

Կապանում կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը հանդես է եկել ելույթով (տեսանյութ)

Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»

Կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում սահմանել կիբեռհանցագործությունների ցանկը

Հանկարծ չմտածեք, թե շատերը կան, որոնք մեր նման ուզում են այս պետությունը լինի․ Փաշինյանը Սյունիքում է (տեսանյութ)

Հուլիսի 12-ին կանանց մահակներով չծեծեցին, ոնց անում էր Գալստանյանի տերը մեզ հետ, օրինաչափ գործողություն էր. Խաչատրյան

Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան (տեսանյութ)

Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունման գործընթացը

Ռուսական Су-24 ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո (լուսանկարներ)

Մարդիկ կարող են գետն ընկնել, խառնվել կոյուղաջրերին, աղբին, առնետների բաժին դառնալ. ինչ իրավիճակ է Գյումրի գետակում

Արեն Մկրտչյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Քարկոփի հետիոտնային նոր, ժամանակավոր կամուրջն է

Քամալա Հարիսը հայտարարել է Ուկրաինային 1,5 միլիարդ դոլար հատկացնելու մասին

Դաշնակցական Գերասիմ Վարդանյանը ձերբակալվեց

«gg»-ի գրասենյակից առգրավվել է 26 համակարգիչ․ մանրամասներ

Լոռու մարզպետը և Ալավերդու ղեկավարն այցելել են Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների հետ

«gg»-ում խուզարկություններն իրականացվում են դեռևս 2023 թվականից․ մանրամասներ

Գերասիմ Վարդանյանին և ևս մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ-ն ձայնագրություն է հրապարակել

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ

Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին

Զինծառայող Արմեն Գասպարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով․ ՔԿ

Սպանություն Երևանի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է (տեսանյութ)

Բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու կասկածով 11 անձ է ձերբակալվել. ձայնագրություն

Կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին. Փաշինյանը՝ Սունակին

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը

24 ժամ ջուր չի լինի

ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ

Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Ագարակի հնավայրը շրջանցող հատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Բաղրամյան պողոտայում կիրառվել են բացառապես լուսաձայնային, ոչ բեկորային նռնակներ, դրանք թուրքական չեն․ Ֆիդանյան

Մեկնարկել է Եվրո-2024-ը․ բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Մյունխենի մարզադաշտում (լուսանկարներ)

Բախման ընթացքում առաջին վնասվածքը ստացել են ոստիկանները, բացի ոստիկանական ուժերից որևէ այլ ուժ չի ներգրավվել․ Ֆիդանյան

EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչ

Կազան-2024. սամբիստ Արսեն Խանջյանը՝ բրոնզե մեդալակիր

Այսօրվա մայրամուտը Սևանում (լուսանկար)

Քաղաքական առաջնորդ Գարեգին Բ-ն պետք է հեռանա, նա նախկին քրեաօլիգարխիկ իշխանության շարունակությունն է. Էդգար Առաքելյան

ՊՆ-ն 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայության (տեսանյութ)

Ալավերդի-Այրում վնասված երկաթգիծը շահագործվել է․ բեռնատար գնացքն անցել է նորոգված հատվածով (տեսանյութ)

«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ». «Ապագա» հիմնադրամը նոր ծրագիր է սկսում (տեսանյութ)