Անահիտ Մանասյանը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը

22/05/2024 schedule19:04

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին։

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների, քաղաքացիական, սոցիալ֊տնտեսական իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։

Պաշտպանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է այդ աշխատանքներում, աշխատակազմի հետ այցելել է Կոռնիձոր, Գորիս և Վայք։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում:

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդին: Պաշտպանը նշել է, որ կարևորում է երեխաների և երիտասարդների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ խորհրդի անդամների համար պարբերաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, նրանք ներգրավվում են նաև այլ պետություններում կազմակերպվող միջազգային միջոցառումներին։ Վերջերս խորհրդի անդամ երեխաներն ընդգրկված էին Անահիտ Մանասյանի գլխավորությամբ Ժնև մեկնած պատվիրակության կազմում։

Հանդիպման ավարտին դեսպան Բերգյլոտ Հովլանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

Տպել
447 դիտում

Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»

Կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում սահմանել կիբեռհանցագործությունների ցանկը

Հանկարծ չմտածեք, թե շատերը կան, որոնք մեր նման ուզում են այս պետությունը լինի․ Փաշինյանը Սյունիքում է (տեսանյութ)

Հուլիսի 12-ին կանանց մահակներով չծեծեցին, ոնց անում էր Գալստանյանի տերը մեզ հետ, օրինաչափ գործողություն էր. Խաչատրյան

Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան (տեսանյութ)

Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունման գործընթացը

Ռուսական Су-24 ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո (լուսանկարներ)

Մարդիկ կարող են գետն ընկնել, խառնվել կոյուղաջրերին, աղբին, առնետների բաժին դառնալ. ինչ իրավիճակ է Գյումրի գետակում

Արեն Մկրտչյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Քարկոփի հետիոտնային նոր, ժամանակավոր կամուրջն է

Քամալա Հարիսը հայտարարել է Ուկրաինային 1,5 միլիարդ դոլար հատկացնելու մասին

Դաշնակցական Գերասիմ Վարդանյանը ձերբակալվեց

«gg»-ի գրասենյակից առգրավվել է 26 համակարգիչ․ մանրամասներ

Լոռու մարզպետը և Ալավերդու ղեկավարն այցելել են Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների հետ

«gg»-ում խուզարկություններն իրականացվում են դեռևս 2023 թվականից․ մանրամասներ

Գերասիմ Վարդանյանին և ևս մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ-ն ձայնագրություն է հրապարակել

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ

Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին

Զինծառայող Արմեն Գասպարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով․ ՔԿ

Սպանություն Երևանի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է (տեսանյութ)

Բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու կասկածով 11 անձ է ձերբակալվել. ձայնագրություն

Կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին. Փաշինյանը՝ Սունակին

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը

24 ժամ ջուր չի լինի

ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ

Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Ագարակի հնավայրը շրջանցող հատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Բաղրամյան պողոտայում կիրառվել են բացառապես լուսաձայնային, ոչ բեկորային նռնակներ, դրանք թուրքական չեն․ Ֆիդանյան

Մեկնարկել է Եվրո-2024-ը․ բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Մյունխենի մարզադաշտում (լուսանկարներ)

Բախման ընթացքում առաջին վնասվածքը ստացել են ոստիկանները, բացի ոստիկանական ուժերից որևէ այլ ուժ չի ներգրավվել․ Ֆիդանյան

EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչ

Կազան-2024. սամբիստ Արսեն Խանջյանը՝ բրոնզե մեդալակիր

Այսօրվա մայրամուտը Սևանում (լուսանկար)

Քաղաքական առաջնորդ Գարեգին Բ-ն պետք է հեռանա, նա նախկին քրեաօլիգարխիկ իշխանության շարունակությունն է. Էդգար Առաքելյան

ՊՆ-ն 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայության (տեսանյութ)

Ալավերդի-Այրում վնասված երկաթգիծը շահագործվել է․ բեռնատար գնացքն անցել է նորոգված հատվածով (տեսանյութ)

«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ». «Ապագա» հիմնադրամը նոր ծրագիր է սկսում (տեսանյութ)

Զելենսկին ժամանել է Շվեյցարիա․ նա մասնակցելու է խաղաղության գագաթնաժողովին

Իր արած գրառումը սեփական գրպանին կպավ, մարդիկ դադարում են օգտվել «Ջիջի»-ի ծառայությունից. Միսկարյանը ևս բոյկոտում է