Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ ուղեգծերից անհիմն դուրս են եկել. ըստ քաղաքապետարանի՝ սաբոտաժ է և ուղղորդում

22/05/2024 schedule14:57

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից, ըստ էության, արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:

«Շատերդ տեղյակ եք, որ այս ոլորտում տևական ժամանակ է՝ իրականացվում են համակարգային բարեփոխումներ, որոնց արդյունքներից մեկն այն է, որ 20.05.2024 կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի զեկույցից պարզ դարձավ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ավելի խիստ հսկողության արդյունքում ուղևորափոխադրումների շաբաթական հասույթներն աճում են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը, ըստ էության, դիտարկում է որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների:

Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը:

Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար և վստահեցնում, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը ամենասեղմ ժամկետներում վերականգնելու համար»,- գրել է Կոստանյանը:

Տպել
1490 դիտում

«BMW»-ի վարորդը հարսանիքի ժամանակ հրապարակում կրակոցներ է արձակել. 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով (լուսանկարներ)

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան