Ազնավուրը փառքի և համաշխարհային հարգանքի վայելքների մեջ տառապում էր Հայաստանի ցավերով, ցնծում ձեռքբերումներով. Փաշինյան

22/05/2024 schedule12:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձ է հղել Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի առիթով, որում ասված է.

«Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձը: Սա մի հոբելյան է, որ մեզնից յուրաքանչյուրի հոգում ու մտքում հույզեր է արթնացնում, որովհետև Շառլ Ազնավուր անունը Հայաստանի Հանրապետությունում գիտեն բոլորը, և այդ անունը հարազատ է բոլորին ու յուրաքանչյուրին:

Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ նրանք, ովքեր երաժշտության սիրահար չեն, գիտեն Շառլ Ազնավուրին՝ որպես մեծ հայի, որպես մարդու, ով իր ներկայությունն ապահովել է մեզնից յուրաքանչյուրի կյանքում: Նա Հայաստանի Ազգային հերոս է՝ Հայաստանի Հանրապետությանն իր մատուցած անգնահատելի ծառայությունների համար, բայց նա նաև համամարդկային հերոս է, ով իր արվեստի շուրջ համախմբել է մարդկությանը՝ սիրված լինելով աշխարհի բոլոր անկյուններում:

Շառլ Ազնավուրն ինքն է իրեն ստեղծել՝ լինելով աննկարագրելի աշխատասիրության տեր մարդ, ով կարողացել է իր տաղանդը զարգացնելով դարձնել համամարդկային արժեք, ստեղծել երաժշտական մի ձեռագիր, որն անկրկնելի է: Կես դարից ավելի լինել և մնալ համաշխարհային արվեստի երկնակամարում, պահանջված լինել բոլոր առաջատար բեմերում կարող էր միայն այն մարդը, ով ասելիք ունի աշխարհին, և Շառլ Ազնավուրն այդ ասելիքն ասաց լիարժեք և անմնացորդ, և այդ ասելիքն առաջին հերթին սիրո մասին է:

Այդ ասելիքը դեռ երկար կապրի, այդ ասելիքը դեռ կոգեշնչի միլիոնավոր երկրպագուների և այդ ասելիքը պետք է ոգեշնչի մեզ, որովհետև Շառլ Ազնավուրը փառքի և համաշխարհային հարգանքի վայելքների մեջ տառապում էր Հայաստանի Հանրապետության ցավերով, ուրախանում և ցնծում ձեռքբերումներով:

Լինելով Հայաստանի Ազգային հերոս, համաշխարհային մեծության արվեստագետ՝ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունեց, նաև ի վերջո Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պետական պաշտոն ստանձնեց և պաշտոնավարեց մինչև կյանքի վերջը, այսպիսով, թերևս խորհրդանշելով իր գաղթական տոհմի ապաստանելը պետության՝ Հայաստանի Հանրապետության տանիքի ներքո: Այսօր Շառլ Ազնավուրի ընտանիքը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և սա առավել քան խորհրդանշական է: Երևանի փողոցներում զբոսանքի դուրս եկած նրա թոռնիկը՝ փոքրիկ Միսակը, ինձ համար դարակազմիկ խորհրդանիշն է այն բանի, որ հայ ժողովրդի հայրենիքի փնտրտուքն, ահա, ավարտված է, որովհետև այդ հայրենիքը գտնված է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության:

Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձն է: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանն է:

Տպել
442 դիտում

«BMW»-ի վարորդը հարսանիքի ժամանակ հրապարակում կրակոցներ է արձակել. 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով (լուսանկարներ)

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան