Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

25/04/2024 schedule10:00

«Նարինե» կաթնաթթվային մթերքը երկար տարիներ է, ինչ շուկայում է։ Այդ ընթացքում «Բիգ Լայֆ» ընկերությունը արտադրանքով երբեք չի հիասթափեցրել իր սպառողներին, այժմ էլ նոր պրոդուկտ են պատրաստում, որը շուտով կհայտնվի շուկայում։

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Բիգ Լայֆ» ընկերության հիմնադիր Մնացական Պողոսյանի հետ։

- Պարոն Պողոսյան, երկար ժամանակ է, ինչ ձեր ընկերությունը շուկայում է: Պատմեք Ձեր արտադրանքի մասին:

- Ճիշտ եք, «Բիգ Լայֆ» ընկերությունը շուկայում է 2009 թվականից, սակայն մինչ այդ էլ գործունեություն ծավալել ենք ոլորտում։ Առհասարակ ակունքները գալիս են դեռ 1996 թվականից։

Մենք արտադրում ենք «Նարինե» կաթնաթթվային մթերքը, որն օժտված է բուժիչ բազմաթիվ հատկություններով։ Ի սկզբանե ունեցել ենք երկու արտադրանք՝ դասական «Նարինե» և «Նարինե» բակտերալ խտանյութը։ Այն շատ հաճախ օգտագործվում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ, աղիներում կարգավորում է նյութափոխանակման պրոցեսը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր ախտածին մանրեների նկատմամբ։ 

ձ.jfif (77 KB)

- Ի՞նչ սկզբունքներով է Ձեր ընկերությունը առաջնորդվում։ Որո՞նք են այն հիմնական կարևոր հատկանիշները, որոնցով սպառողը պետք է նախընտրի հենց ձեր առաջարկած՝ «Նարինե» արտադրանքը։

- Ինչո՞ւ «Բիգ Լայֆ» ընկերության արտադրանքը՝ պարզաբանեմ․ մեր արտադրանքը բազմիցս ենթարկվել է բազմաթիվ կլինիկական հետազոտությունների, և տարիների ընթացքում սպառողի կողմից վստահության արժանանալը նույնպես ցուցիչ է մեր արտադրանքի որակյալ լինելու համար։ Մեզ համար ամենակարևորը սպառողին մշտապես բարձր որակի արտադրանք ներկայացնելն է, որն էլ պահում ենք բարձր նշաձողով։ 

- Նախատեսվո՞ւմ է բացի «Նարինեից» ունենալ նաև նոր պրոդուկտ շուկայում։

- Նախ շեշտեմ, որ այս պահին վաճառքում ունենք երեք տեսակի արտադրանք, որոնցից ամենապահանջվածը դասական «Նարինեն» է։ Վերջին շրջանում լայն սպառում ունի նաև մեր մրգային «Նարինե» արտադրանքը։ Նշենք, որ Հայաստանում մրգային «Նարինե»-ն առաջին անգամ արտադրել է հենց «Բիգ Լայֆ» ընկերությունն ու այն, բացի դեղատներից, նաև վաճառքի հասանելիություն է ապահովել սուպերմարկետներում՝ որպես սպառողի կողմից այն ձեռք բերելու առավել մատչելի տարբերակ։

Բակտերիալ խտանյութը հիմնականում սպառվում է տարբեր հիվանդությունների դեպքում բժիշկների կողմից նշանակված լինելու պարագայում:

Ինչ վերաբերում է նոր պրոդուկտին, ապա, այո՛, առաջիկայում այդ մասով սպասվում է նորություն, սակայն չեմ ցանկանա շատ փակագծեր բացել։ Կասեմ միայն, որ շուտով շուկայում կլինի նոր արտադրանք, որը, կարծում եմ, պակաս պահանջված չի լինի:

ձձձձ.jfif (44 KB)

- Լինո՞ւմ են խնդիրներ, որոնց բախվում է Ձեր ընկերությունը ոլորտում։

- Խնդիրները հիմնականում լինում են հասարակության իրազեկվածության բացակայության հետևանքով։ Այսինքն՝ երբ հայտնի է դառնում, որ որևէ պատճառով խնդիր է հայտնաբերվել ինչ-որ ընկերության կողմից արտադրված «Նարինե» արտադրանքում, դրա հետևանքով տուժում են այլ ընկերությունները ևս, որոնք նույնպես արտադրում են «Նարինե»։ Կարևոր է իմանալ, որ «Նարինե» կաթնաթթվային մթերք արտադրողները շատ են, և տվյալ պահին հստակ հասկանալ, թե որ ընկերության արտադրանքում է եղել խնդիրը։

«Բիգ Լայֆ» ընկերությունը ներկայացնում է բացառապես որակով արտադրանք։ Մեր արտադրանքը խանութներում առանձնանում է հենց մեր անվամբ մատնանշված։ Ի դեպ, մեր շատ սպառողներ մեզ հիշում են նաև ընկերության նախկին անունով՝ «Անիչկա»։

- Ինչպես հայտնի է, Ձեր ընկերությունը և Երևանի քաղաքապետարանը ժամանակին կյանքի են կոչել «Առողջ Սնունդ-Առողջ Սերունդ» ծրագիրը, որի շնորհիվ 2014 թվականից համայնքային մանկապարտեզների ճաշացանկում ավելացվել է Ձեր արտադրանքը։ Նախատեսվո՞ւմ են արդյոք առաջիկայում նմանօրինակ ծրագրեր ևս։

- Այդ ժամանակ ծրագիրը իրականացվեց իմ նախաձեռնությամբ․ 2013-2014 թվականին հանդես եկա առաջարկությամբ և ներկայացրի Երևանի քաղաքապետարանին՝ մանկապարտեզներում երեխաների ճաշացանկում ավելացնել «Նարինե»՝ հաշվի առնելով արտադրանքի առողջարար լինելու հատկությունը։ Բազմաթիվ մասնագիտական քննարկումներից հետո ծրագիրը հավանության արժանացավ, և մինչ օրս ճաշացանկերում իր ուրույն տեղն ունի «Նարինեն»։ Նմանօրինակ ծրագրեր նախատեսում ենք նաև մարզերում իրականացնել Երևանի օրինակով։

Կարծում եմ՝ մարզային մանկապարտեզների ճաշացանկերում ևս պետք է ավելացնել «Նարինե», քանի որ այն ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների հավանությանն է արաժանանում։ Արտադրանքը իրոք օգտակար է և մեր երեխաների ճաշացանկում առնվազն ցանկալի է, որ լինի։

ձձ.jfif (66 KB)

- Եվ վերջում երեք բառ, որը կնկարագրի ձեր արտադրանքը։

- Հաշվի առնելով տարիների փորձը կասեմ՝ վստահելի, համեղ ու առողջ։

«Բիգ Լայֆ» ընկերության արտադրանքը կարող եք գտնել և՛ դեղատներում, և՛ սուպերմարկետներում։

Տպել
1139 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին